Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի նոյեմբերի 9-ի համարում
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, եկող ուրբաթ կսկսվի «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանի դատաքննությունը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Պարգեւ Օհանյանը: Հիշեցնենք, որ Հակոբյանը եւ Ղազարյանը մաքսանանեգության եւ փաստաթղթերի կեղծման մեջ մեղադրվեցին այն բանից հետո, երբ համարձակվեցին պաշտոնապես հայտարարել, որ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունը իրենցից կաշառք է պահանջում: ՄՊԿ-ի ղեկավարությանը կոռումպացված լինելու մեջ մեղադրելուց հետո` 2004թ. ամռանը, միանգամից մի քանի գերատեսչություններ սկսեցին զբաղվել «Ռոյալ Արմենիայի» հարցով, եւ մի քանի ամիս անց` 2005թ. գարնանը, ՄՊԿ-ի տրամադրած նյութերով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում էլ այդ նույն տարվա հոկտեմբերի 10-ին Հակոբյանը եւ Ղազարյանը կալանավորվեցին: Իսկ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարության կողմից կոռումպացված լինելու մեջ մեղադրվող ՄՊԿ-ի ղեկավարությունն արժանացավ Հայաստանի ղեկավարության գովասանքին` «լավ» աշխատելու համար:
«Ռոյալ Արմենիայի» գործը վարույթ ընդունելու որոշումը Պ. Օհանյանը կայացրել է երեկ: Պարզվում է` մինչ այդ, դեռեւս հոկտեմբերի 24-ին, Հակոբյանի եւ Ղազարյանի դատապաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավոր Օհանյանին միջնորդել է իր պաշտպանյալների քրեական գործը վերադարձնել լրացուցիչ նախաքննության: Որպես միջնորդության հիմնավորում մատնանշվել են փաստեր, ըստ որոնց, նախաքննության մարմինը, ավելի կոնկրետ` ԱԱԾ քննիչ Մնացական Մարուքյանը խախտել է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի դրույթներ: Հակոբյանի եւ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նրանց պաշտպանները եւ հարազատները բազմաթիվ անգամներ հանրությանը տեղեկացրել են քննության ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների եւ ապօրինությունների մասին:
Սակայն վերը նշված միջնորդության առիթ դարձած դեպքը, կարելի է ասել, գերազանցում է բոլոր սպասելիքները: Հակոբյանի եւ Ղազարյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է սեպտեմբերի 15-ին: Կազմվել է համապատասխան արձանագրություն, որում մեղադրյալներ Հակոբյանը եւ Ղազարյանը նշել են, որ ցանկանում են ծանոթանալ քրեական գործի նյութերին: Այն, որ մեղադրյալները նախաքննության ավարտից անմիջապես հետո իրավունք ունեն ծանոթանալ իրենց նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերին, ամրագրված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով եւ «ՄԻՀԱՊ մասին» եվրոպական կոնվենցիայով: Սակայն, ինչպես պաշտպանն է նշել իր միջնորդությունում, քրեական գործի նյութերն իր պաշտպանյալներին եւ իրեն տրամադրելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն:
Հետագայում` հոկտեմբերի 23-ին, Հակոբյանի դիմումի հիման վրա, դատավոր Օհանյանը մեղադրյալների պաշտպանին է հանձնել նրանց նկատմամբ հարուցված քրեական գործի նյութերը: Նյութերի հետ ծանոթանալուց հետո պաշտպանը եւ մեղադրյալները հայտնաբերել են, որ դեռեւս հոկտեմբերի 6-ի եւ հոկտեմբերի 7-ի ամսաթվերով քննիչ Մ. Մարուքյանը կազմել է արձանագրություններ` մեղադրյալներ Հակոբյանին եւ Ղազարյանին ու նրանց պաշտպանին քրեական գործի բոլոր նյութերը ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին: «Արձանագրությունների բովանդակությունները ամբողջությամբ իրականությանը չեն համապատասխանում, որովհետեւ ինչպես մեղադրյալներին, այնպես էլ պաշտպանին քննիչի կողմից նախաքննության ավարտը հայտարարելուց հետո գործը երբեք չի ներկայացվել, չի առաջարկվել ծանոթանալ քրեական գործի նյութերին»,- նշված է միջնորդության մեջ:
Այլ կերպ ասած, Հակոբյանը, Ղազարյանը եւ նրանց պաշտպանը իրենց համար անակնկալ պարզել են, որ քրեական գործի նյութերում կեղծ տվյալներ պարունակող փաստաթուղթ է դրված: Թե ինչո՞ւ է քննիչն այդպես վարվել, կարծում ենք, պարզից էլ պարզ է` մեղադրյալների իրավունքների խախտման փաստը ինչ-որ կերպ քողարկելու համար:
Պ. Օհանյանի կողմից Հակոբյանի եւ Ղազարյանի քրեական գործը վարույթ ընդունելու որոշմամբ միեւնույն ժամանակ մերժվել է նաեւ միջնորդությունը: Այսինքն, մեղադրյալների իրավունքների այս խախտումը եւս, որը թույլ է տրվել նախաքննության մարմնի կողմից, այլեւս ենթակա չէ շտկման, քանի որ այն կարող էր շտկել միայն հենց խախտողը` գործը լրացուցիչ նախաքննության համար ետ ստանալուց հետո: «Ռոյալ Արմենիայի» գործին ծանոթ իրավաբանները փաստում են, որ սա այն «դասական» գործերից է, որը ցանկացած պահի վեր հանվելուց եւ լրացուցիչ քննվելուց հետո կարող է պատուհաս դառնալ բոլոր այն պաշտոնատար անձանց գլխին, ովքեր երբեւէ դրան առնչություն են ունեցել:
Այլ կերպ ասած, «Ռոյալ Արմենիայի» գործն իրականում քրեական գործ է ընդդեմ ներկա իշխանությունների, որը ապագայում հնարավորություն կտա հստակ պատկերացում կազմել, թե ինչպես են այժմյան իշխանությունները հաշվեհարդար տեսել իրենց ենթարկվել չցանկացող խոշոր գործարարների հետ:
Վահագն Հովակիմյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT