Նախկին աշխատողը դատի է տվել «Սիթի» եւ «Ալեքս Հոլդինգ»-ին. «գիգանտների» դեմ հայցերը շատանում են

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ կապվող «Սիթի» եւ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ների նախկին աշխատակից Օ.Բ.-ն դատական հայտ է ներկայացրել ընդդեմ նշված ընկերությունների:

Հայցը «աշխատանքից ազատելու մասին անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու, որպես հետևանք, աշխատանքային գրքույկում կատարված գրառումը վերացնելու, նախկին աշխատանքում վերականգնելու, չվճարված աշխատավարձի, վերջնահաշվարկի եւ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարի բռնագանձման պահանջի մասին» է: Այս մասին տեղեկանում ենք «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Օ.Բ.-ի շահերը ներկայացնող փաստաբան Կարինե Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր վստահորդն այս փուլում չի ցանկանում մանրամասներ հրապարակել:

«Ընդհանուր առմամբ՝ հիմա ավելի շատ են այն աշխատողները, որ փորձում են դատական կարգով վիճարկել իրենց նկատմամբ աշխատանքային գործընթացում տեղի ունեցած ապօրինությունները և վերականգնել իրավունքները»,- փաստեց ավելի քան 18 տարի փաստաբանական գործունեություն ծավալող Բաղդասարյանը: «Կարծում եմ՝ դա առաջին հերթին կապված է քաղաքացիների՝ արդար վճռի հասնելու հույսի հետ. մարդիկ դատական գործընթաց են սկսում նաև նախկին իշխանությունների օրոք «գիգանտ» դարձած ընկերությունների դեմ: Դա ես կարող եմ ասել՝ հետհեղափոխական դատական համակարգի նկատմամբ վստահությամբ է պայմանավորված: Ըստ էության՝ նախկինում էլ դիմել են, սակայն փաստաբաններին դիմելը, դատարաններ դիմելը շատացել է, և դատարանների ծանրաբեռնվածությունն էլ այդ մասին է վկայում»,- ասաց Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ աշխատողների իրավունքներն առավել հաճախ խախտվում են «կոմունիստական ոճով» աշխատող ձեռնարկություններում. «Կանչում ասում են՝ դիմումդ գրի, գնա. իրենք էլ գրում գնում են: Նման պարագաներում պետք է իրենց իրավունքներին տեղյակ լինեն. մեր աշխատանքային օրենսգիրքը, ընդհանուր առմամբ, բավական աշխատողամետ է, ուղղակի պետք է իրազեկ լինել, թե գործատուներն իրենց ինչ կարգով, ինչ ժամկետներում, ինչ հիմքերով կարող են պահանջներ ներկայացնել»:

Փաստաբան Մինաս Ամիրյանի դիտարկմամբ՝ աշխատողները՝ թե՛ մասնավոր և թե՛ պետական ոլորտներից ավելի ու ավելի հաճախ են փորձում իրենց խախտված իրավունքները վերականգնել դատարանով: ՀԺ-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքացիները, աշխատանքային վեճերը դատարան բերելով, փորձում են պաշտպանել իրենց իրավունքները:

«Նրանք փորձում են և՛ վերականգնվել իրենց նախկին պաշտոնում, իրենց աշխատանքին, և՛ ստանալ պարապուրդի գումարը: Հաճախ դա լինում է սկզբունքային որոշում. մարդը վերականգնվում է և ազատվում սեփական դիմումի համաձայն՝ մտավախություն ունենալով, որ այդ մթնոլորտում այլևս աշխատել չի կարող»,- ասաց նա: Իր փաստաբանական գործունեության ընթացքում, սակայն, եղել են դեպքեր, որ վերականգնվել են ու շարունակել աշխատել. փաստաբանի դիտարկմամբ՝ դա մարդկային կերպարի, բնավորության հարց է:

«Անհրաժեշտ է, որ մեր քաղաքացիներն իմանան իրենց աշխատանքային իրավունքները, իրավունք-պարտականություն տիրույթում իմանան՝ ինչ կարող են պահանջել և պահանջեն»,- նշեց Մինաս Ամիրյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3627 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ