«Երեւանի օրերը Գյումրիում». մեկնարկը կտրվի նոյեմբերի 8-ից

Նոյեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին Գյումրիում բարձրարժեք մշակութային հրավառություն է լինելու: Մեկնարկում է Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող «Երեւանի օրերը Գյումրիում» մշակութային ծրագրի վերջին փուլը: Ծրագիրը մեկնարկել է Սանկտ-Պետերբուրգից, «Երեւանի օրեր» են անցկացվել նաեւ Թբիլիսիում, Ստեփանակերտում, Վանաձորում: 2018-ի դեկտեմբերին քննարկված եւ 2019 թվականի ընթացքում իրականացված ծրագրի այս տարվա վերջին կանգառն է Գյումրին:

Նոյեմբերի 8-ին՝ ժամը 14:00–ին, Ստեփան Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Թումանյանի անվան պետական թատրոնը կներկայացնի «Անխելք մարդը» ներկայացումը: Նույն օրը Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ ժամը 19:00-ին, ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան եւ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու Արշակ Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոցում համերգային ծրագրով կներկայանա Երեւանի Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ջազ բենդը՝ Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբ: Ժամը 19:00-ին արդեն աճեմյանական բեմում Հրաչյան Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Փարիզյան դատավճիռ» ներկայացմամբ հանդես կգա:Նոյեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Շիրակի մարզային գրադարանում կհանդիպեն Երեւանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական եւ Գյումրու գրադարանների աշխատակիցները: Կանցկացվի սեմինար-քննարկում «Ժամանակակից գրադարանը» խորագրով: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա գալա-համերգ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան: «Մոտ 100 արտիստ ունի ամեն կոլեկտիվը, ամբողջական գործիքակազմը, որը մի քանի բեռնատարով է տեղափոխվելու Գյումրի: Ուզում ենք, որ Երեւանում ստեղծվող մշակութային արժեքավոր երեւույթներն իրենց ամբողջ ծավալով եւ շքեղությամբ հնարավորություն ունենանք ներկայացնել նաեւ Գյումրիում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Ծրագիրը ծավալով մեծ է, բյուջեն էլ փոքր չէ: Կայացած մրցույթում, որին 3 կազմակերպություն է մասնակցել, Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված 17 մլն դրամ արժեցող փաթեթը կազմակերպություններից մեկը շահել է 14 մլն 900.000 դրամով իրականացնելու պարտավորությամբ: Ապահովվելու է բարձրակարգ հնչողություն եւ լուսավորություն: Մեծ համերգները կազմակերպվելու են Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: «Ցավոք, Գյումրիում չկա այնպիսի դահլիճ, որն ունենա ակուստիկ նորմալ հնչողություն եւ կարողանա նման մեծ կոլեկտիվներ հյուրընկալել: Ծրագիրը լինելու է գերհագեցած: Մենք սա անում ենք մեծ սիրով եւ պատրաստակամությամբ, նաեւ գիտակցելով Գյումրու մշակութասեր հասարակության ճաշակն ու քիմքը, գիտենք ուր ենք գնում եւ ինչ ենք տանում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:«Տարբեր քաղաքներում Երեւանի օրերը տարբեր միջոցառումներով են ներկայացել: Կրկնություններ չկան: Հաշվի են առնվել քաղաքների նախասիրությունները, բնակիչների մենթալիտետը, մշակութային բացերը: Այս միջոցառումների շարքի հիմնական նպատակը Երեւանում ծնվող եւ զարգացող բարձրարժեք մշակույթը ՀՀ այլ մարզերի ու քաղաքների բնակիչներին հասանելի դարձնելն է: Քաղաքներն իրենց փոքր բյուջեներով նման մեծ կոլեկտիվների հյուրընկալել չեն կարող, առավել եւս հնարավորություն չունեն ապահովել նրանց ու գործիքների տեղափոխումը, համերգի անցկացումը: Հենց այստեղ է, որ մայրաքաղաքը պետք է առաջնորդող լինի, անհրաժեշտ է պետական աջակցություն մայրաքաղաք-մարզեր կապի ամրապնդման համար»,- շարունակեց Վիրաբյանը:

«Կարծում եմ, որ այսօր իմ քաղաքը՝ Գյումրին, ունի այսպիսի մասշտաբային միջոցառումների, դասական երաժշտության պակասը լրացնելու կարիք: Թեպետ Գյումրիում գործում են ե՛ւ պետական սիմֆոնիկ, ե՛ւ ժողգործիքների նվագախմբերը, բայց այս բազմազանությունը մենք պետք է կարողանանք մեր հասարակությանը մատուցենք: Երբ ես դեռ Գյումրու դրամատիկականի տնօրենում էի, ամեն տարի մի քանի ներկայացումներ էի հրավիրում Գյումրի, որովհետեւ մեր հանդիսատեսը պետք է ընտրելու հնարավորություն ունենա: Եվ կարծում եմ, որ տարեկան նման մասշտաբով անցկացվող այս միջոցառումները ե՛ւ բաց դաս կլինի արվեստի, ե՛ւ երաժշտական դպրոցների սաների համար, որոնք հնարավորություն կունենան շփվելու Գյումրի այցելած երաժիշտների հետ, եւ Գյումրի եկող խմբերի համար քաղաքը նորովի բացահայտելու հնարավորություն կլինի»,- նշեց նա:

Առաջիկա տարիներին եւս ծրագիրը շարունակելու կամք ու ցանկություն ունի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս մասին Մարությանը հայտարարել էր նաեւ Գյումրիում՝ «Մանսուրյան 80» միջոցառման ժամանակ: Փոխքաղաքապետը վստահ է՝ գալիք տարում իրենց մշակութային հատվածում Գյումրին կրկին ընդգրկված է լինելու: «Բազմակողմանի փոխհամագործակցության ճանապարհներ ենք փնտրում: Ես առավել քան վստահ եմ, որ 2020 թվականի Երեւանի գործընկերային ծրագրերում Գյումրին կարմիր գծով նշմարված կլինի: Ոչ միայն մշակութային համագործակցության առումով, այլ մի շարք հետաքրքիր եւ մեծածավալ ծրագրեր կան, որոնք մենք պատրաստվում ենք իրականացնել Գյումրիում»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:

Տպել
2824 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին