Երևան
12 °C
Վերջին օրերին «Հայկական ժամանակ»-ը տեղեկություններ է ստանում, որ Տավուշի մարզում շարունակվում են անտառահատումները: Մասնավորապես, մեր տեղեկություններով, օրերս դարձյալ ծառահատման դեպք է բացահայտվել Տավուշում. խոսքը շուրջ հարյուրից ավելի ծառերի մասին է։
Շաբաթներ առաջ էլ նույն մարզի Արծվաբերդի անտառտնտեսությունում 300-ից ավելի ծառահատման դեպք էր բացահայտվել:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մեր զրույցում ասաց, որ անտառահատման դեպքերն այսօր 99 տոկոսով հայտնաբերում են:
- Պարո՛ն Չոբանյան, վերջին շրջանում տեղեկություններ ենք ստանում, որ Տավուշի մարզի անտառտնտեսություններում շարունակվում են ապօրինի ծառահատումները: Տեղյա՞կ եք այդ մասին:
- Ապօրինի ծառահատումների երեւույթը 100 տոկոսով կանգ չի առնի, ինչպես ցանկացած հանցագործ երեւույթ կամ գողություն որեւէ տեղ: Բայց այն ծավալները, որոնք այսօր փորձում են իրականացնել, մեղմ ասած, անհամադրելի են նախորդ ծավալներին: Այսինքն՝ ոչ թե նույնիսկ 1 տոկոս են կազմում, այլ 0.1 կամ 0.2 տոկոս: Մի քանի օրը մեկ մենք ծառահատման դեպքեր ենք հայտնաբերում։ 99 տոկոս դեպքերում հայտնաբերում ենք ծառահատումները, քանի որ տոտալ հսկողություն է իրականացվում։ Այս տվյալները ես նաեւ ասում եմ՝ ելնելով այն բացահայտումներից, որոնք մենք իրականացնում ենք: Այսինքն, ըստ էության, կարող ենք ասել, որ մենք վերջ ենք տվել համակարգային ապօրինի ծառահատումներին, ու հնարավոր չէ դա տանել եւ վաճառել: Դրանք այսօր կրում են լոկալ բնույթ, ու այդ դեպքերի 99 տոկոսը բացահայտվում է ու համապատասխանորեն արձանագրվում է:
- Դարձյալ նույն խմբե՞րն են զբաղվում անտառահատությամբ:
- Գոնե վերջին շրջանի ուսումնասիրությունների արդյունքում դրանք խմբեր չեն, այլ անհատներ են: Մի քանի հարյուր անգամ նվազել է այդ մարդկանց ցանկը: Հաճախ մեզ ուղարկում են լուսանկարներ՝ փայտով բարձված մեքենաներով, այդ բոլոր դեպքերին մենք հետամուտ ենք լինում: Հիմնականում դա այն փայտանյութն է, որն արդյունահանվում է կա՛մ թափուկի, կա՛մ քամատապալի, կա՛մ հատատեղերից հատված ծառերի տեսքով: Հատատեղերի վաճառք էլ է կատարվում այսօր: Եվ կան ծառեր, որոնք որ նախատեսված են հատել՝ անտառի կառավարումից ելնելով, ասենք, օրինակ՝ հիվանդ ծառ է: Այսօր անտառտնտեսությունը զբաղված է ծառատունկով: Աննախադեպ ծավալի ծառատունկ է արվում:
- Նախկինում խոսվում էր, որ անտառապետներն ու անտառապահներն առնչություն ունեն անտառահատների հետ: Այլեւս չկա՞ նման կապ:
- Ես չեմ կարող բացառել: Դրանց մասին որոշակի հայտարարություններ հնչել են ոստիկանությունից: Մի քանի անտառապետների մասով էլ կան հարուցված քրեական գործեր: Այսինքն, այնուամենայնիվ, որոշակի իներցիոն դրսեւորումներ կան, եւ բնական է, քանի որ մենք ամբողջությամբ չենք ազատվել գործող աշխատակազմից, որը սովոր էր ինչ-որ ձեւերով աշխատել, ու դա փորձված էր: Սա բնական է, ինչպես ցանկացած ոլորտում հանցագործը գնում է հանցագործություն կատարելու, այլ բան է՝ մենք այդ հնարավորությունն իրենց տալի՞ս ենք, թե՞ չենք տալիս: Մենք, ըստ էության, ոչ թե քչացրել ենք, այլ գրեթե վերացրել ենք ապօրինի անտառահատումները, եւ գրեթե բոլոր նմանատիպ դեպքերը հայտնաբերվում են, համապատասխան վարույթ է բացվում: Բացահայտումների արդյունքում արդեն պարզվում են, թե այդ անտառապահներն ինչ առնչություն են ունեցել:
- Երբ անտառահատողները բողոքի ակցիա էին իրականացնում, այդ ժամանակ նշել էիք, որ մարզում մի քանի հարյուր աշխատատեղ կա, սակայն աշխատող չկա: Հնարավո՞ր եղավ նրանց ներգրավել այդ աշխատանքներում:
- Այդ ժամանակվանից մինչեւ հիմա մենք մի քանի հարյուր մարդու աշխատանքի տեղավորումներ կատարել ենք, բայց դա մոտավորապես 1/3-րդն էր այն առաջարկության, որը մենք ունեինք: Այսինքն՝ մենք ունենք դեռեւս մեծ քանակի աշխատատեղեր, որոնք բավարարված չեն: Իհարկե, շինարարության ոլորտում մի փոքր եղանակային պայմանները լավ չեն, եւ այն կսկսվի նորից գարնանը, բայց մյուս ոլորտներում կան բավականին մեծ քանակի աշխատատեղեր: Այդ մասին պարբերաբար հրապարակումներ են լինում՝ ե՛ւ մարզպետարանի էջում, ե՛ւ զբաղվածության ծառայության Իջեւանի, Բերդի եւ Նոյեմբերյանի էջերում: Եթե հաշվի առնենք նաեւ պայմանագրային զինծառայության աշխատատեղերը, մենք ունենք շատ ավելի աշխատատեղ:
- Եթե ավելի կոնկրետացնենք, անտառահատությամբ զբաղվողներն այդ աշխատանքներում ներգրավվե՞լ են:
- Այո՛, ներգրավվել են: Մի մասը ներգրավվել է այդ աշխատանքներում, մի մասը զբաղվում է ձեռներեցությամբ, ու մենք տեղեկություններ ունենք այդ մասին, օրինակ՝ այգեգործությամբ, անասնապահությամբ, ֆերմերներ են մի մասը: Մենք ուղղակիորեն հետեւում ենք եւ շատ ուրախ ենք, որ կա այսպիսի գործընթաց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT