Լավ է ուշ, քան՝ երբեք. Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ դեսպանի զրույցին

Գյումրիում այսօր կայացած ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության Միջխորհրդարանական  հանձնաժողովի 32-րդ նիստի ավարտից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաեւ այլ հարցերի: Լրագրողները մասնավորաօպես հետաքրքրվել են, թե նա ինչպե՞ս է գնահատում Սերժ Սարգսյանի երկվա հանդիպումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսի հետ եւ Սարգսյանի՝ Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի արտահատությանը:

Հանդիպումն, ըստ Մարուքյանի, սովորական երեւույթ է: Բայց, որ Սարգսյանը նման արտահայտություն է արել՝ չի լսել: «Չեմ իմացել, որ նման հայտարարություն է արվել, ուղղակի իմացել եմ, որ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպում է եղել: Կարծում եմ, որ դեսպանները միշտ են հանդիպում բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Ինչ վերաբերում է ժողովրդավարությանն, այո, ժողովրդավարությունն այլընտրանք չունի, եւ նաեւ այդ պատճառով էր, որ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն: Հետեւաբար, եթե ավելի վաղ գային այն մտքին, որ ժողովրդավարությունն այլընտնաք չունի, միգուցե 3-րդ ժամկետով Սերժ Սարգսյանը չառաջադրվեր, եւ գուցե ընտրությունները չկեղծվեին, եւ միգուցե այն, ինչը տեղի էր ունենում Հայաստանում, դրանք չլինեին: Լավ է ուշ, քան երբեք»,-ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ երեկ, նոյեմբերի 5-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում էր կայացել Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում  Սարգսյանն ասել էր «Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի: Մենք երկար տարիներ աշխատել ենք այդ ուղղությամբ` միաժամանակ կառուցելով փոխշահավետ գործընկերային հարաբերություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ: Իրական ժողովրդավարությունն է աշխարհում շատ պետությունների համար լրջագույն մարտահրավեր դարձած պոպուլիզմի պատասխանը: Մեր կուսակցության համար շարունակելու են գերակա մնալ Հայաստանի և Արցախի անվտանգության, տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերը»:

Մարուքանին ուղղված հաջորդ հարցը վերաբերում էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որն արվել է երեկ՝  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով  նիստում: Օհանյանը մասնավորապես ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անհավասար պայմաններում եւ կողմ էր արտահայտվել խափանման միջոցը փոխելու նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությանը: «Բայց մյուս նախագահների հետ ինչու՞ են համեմատում, մյուս նախագահներն ամբաստանյալներ չեն: Ռոբերտ Քոչարյանն այս պահին գործով անցնում է որպես ամբաստանյալ եւ նրա նկատմամբ կա կիրառված կոնկրետ խափանման միջոց: Պարոն Օհանյանի համեմատությունը, կարծում եմ, տեղին չէր մյուս նախագահների հետ»,-ասաց Մարուքյանը:

Մարուքյանը նաեւ խոսեց Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ ունեցած իր ու Նաիրա Զոհրաբյանի երաշխավորության մասին: «Մենք, երբ որ պատգամավորներ էինք պարոն Ֆարմանյանի հետ, նրա խնդրանքով մտավորական մարդու, թոռնատեր կնոջ համար տվել ենք երաշխավորություն: Ես  եւ տիկին Զոհրաբյանը: Դրանից հետո տիկին Ֆարմանյանը ներկայացել եւ մասնակցել է քննությանը: Հետո չգիտեմ ինչ է եղել, պարող Ֆարմանյանը պնդում է, որ քաղաքական հետապնդում է, եւ այլն, եւ այլն: Դրանից հետո չի ներկայացել: Հետեւաբար մենք նաեւ մեր ջանքերն ենք ներդրել, որ ներկայանա, բայց մենք էլ արդեն տեղը չգիտենք: ՀՔԾ-ն մեզ տեղեկացրել է, որ գնալու են  կալանավորման ճանապարհով, եւ օրենքով նախատեսված կարգով  խափանման միջոցը փոխվել է»:

Տպել
3879 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը