Ուզբեկստանը հետաքրքրված է ՏՏ ուսումնական լաբորատորիաները դպրոցներում ներդնելու Հայաստանի փորձով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել են «Նորարարական գաղափարների շաբաթ» ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին («INNOWEEK.UZ - 2019»)։ Միջոցառումը, որը կազմակերպվել և անցկացվում էր Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության կողմից, միավորել էր տարբեր երկրների հետազոտական և նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի և բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներին։

Ինչպես հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը հանդես է եկել ելույթով։ Նա ընդգծել է նման միջոցառումների անցկացման կարևորությունը, ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հաջողություններն ու առաջնահերթությունները, զարգացմանն ուղղված քայլերը։

«INNOWEEK.UZ-2019»-ի կարևոր բաղկացուցիչն էր կազմում տեխնոլոգիական ցուցահանդեսը, որն անցկացվում էր 3 թեմատիկ ուղղություններով՝ նախաձեռնողական բիզնես, նորարարական լուծումներ և համագործակցային հարաբերություններ: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացված էր հայկական տաղավարը: Այն ներկայացնում էր հայկական նորարարական ու տեխնոլոգիական մի շարք ստարտափների ու արդեն կայացած ընկերությունների կարողությունները, ոլորտային վերջին զարգացումները, գիտատեխնիկական և նորարարության ոլորտներում մեր երկրի ներուժն ու հեռանկարները։

Այցելուների թվում էին Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովը, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևը, Հարավային Կորեայի, Չինաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչները։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ ցուցահանդեսի շրջանակներում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ՝ հայկական ընկերությունների հետ պիլոտային ծրագրեր սկսելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ SFL, ERP և Early1 ընկերություններն ուզբեկական 6 բանկերի հետ համաձայնության են եկել՝ իրենց լուծումներն առաջարկելու և առաջին փորձնական ներդրումն սկսելու ուղղությամբ։

Lokator ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ուզբեկստանի ջրային ռեսուրսների նախարարության հետ՝ ոռոգման համակարգի մոնիթորինգի համար Locator SCADA համակարգի ներդրման վերաբերյալ։ Հայկական մեկ այլ ընկերություն՝ ERP-ն, Ուզբեկստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության հետ պայմանավորվել է CRM և ERP համակարգերի ներդրման ուղղությամբ, իսկ կորեական ձեռնարկությունների նորարարությունների խթանման ինստիտուտը հետաքրքրված է նորաստեղծ ձեռնարկություններում ներդրումներ կատարելու ուղղությամբ։

Միջոցառման շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի նորարարությունների զարգացման նախարար Իբրոհիմ Աբդուրախմոնովի, նախարարի տեղակալ Շարոֆ Ռաժաբաևի, Ուզբեկստանի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Օլիմժոն Ումարովի հետ։

Կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններին։ Ուզբեկական կողմին հատկապես հետաքրքրել է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելը։ Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել տեխնոլոգիական կրթության զարգացմանն ուղղված մեր երկրի քաղաքականությունից։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն  սկսում ենք դպրոցից՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք տեղակայված են հանրակրթական դպրոցներում, և երեխաներին սովորեցնում են կազմել իրենց առաջին ալգորիթմերը, ապա՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ պատանիները մասնագիտանում են դիզայնի ու տեխնոլոգիաների տարբեր ուղղություններում, հետո՝ ԲՈՒՀ, ակադեմիա, Ազգային ինժեներական լաբորատորիաների ծրագրից մինչև ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայկական կրթական ծրագրերն Ուզբեկստանի դպրոցներում և բուհական լաբորատորիաներում ներդնելու հետ կապված մի շարք հարցեր:

Արդյունքում՝ «YEA Engeneering»-ի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ մեր ուսումնական լաբորատորիաներն Ուզբեկստանի դպրոցներում և բուհերում ներդնելու վերաբերյալ։ Փոխըմբռնման մեկ այլ հուշագիր էլ ստորագրվել է «ERP Smart System»-ի հետ՝ CRM համակարգի համագործակցության վերաբերյալ։ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ուզբեկստանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1515 դիտում

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ