Իրաքում այսօր եւս 13 ցուցարար է սպանվել. համազգային բողոքի ցույցերը երկրում շարունակվում են, կան հազարավոր տուժածներ

05/11/2019 schedule21:05

Վերջին 24 ժամվա ընթացքում  Իրաքի պաշտպանական ուժերը գնդակահարել են ամենաքիչը 13 ցուցարար: Նշված անձանցից 8-ը սպանվել են երեկ երեկոյան, Իրաքի անվտանգության ուժերը այսօր՝ երեքշաբթի, կրակել են եւս 5 մարդու վրա, նրանցից մեկը սպանվել է հուղարկավորության արարողության մասնակցելու ժամանակ:

Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Նշենք, որ երկրում տեւական ժամանակ է՝ բողոքի մեծամասշտաբ ցույցեր են ընթանում: Ավելի քան 260 իրաքցի է սպանվել համազգային բողոքի ակցիաների մեկնարկի օրից մինչ հիմա: Գնդակահարությունների մեծ մասը տեղի է ունեցել բողոքի ցույցերի առաջին շաբաթվա ընթացքում, երբ դիպուկահարները կրակում են մարդկային բազմության առավել ակտիվ անձանց ուղղությամբ՝ Բաղդադի շինությունների տանիքներից:

DW պարբերականը հայտնում է, որ երկրում թափ առած ցույցերի արդյունքում տուժածների, վիրավորների թիվը գրեթե 4 հազարի է հասնում: 5 օր առաջ ունեցած պաշտոնական տվյալներով 1800 մարդ էր վիրավորվել:

Բռնությունների երկրորդ ալիքը սկսվել էր այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին կոչով դիմել էր ցուցարարներին՝ հորդորելով դադարեցնել ընդվզումները: Նա հայտարարել էր, որ պատրաստ է ազատվել զբաղեցրած պաշտոնից եւ խոստացել էր մի շարք բարեփոխումներ իրականացրել: ցուցարարներն ի պատասխան պնդել են, թե այդքանը բավարար չէ եւ պխահանջել են փոփոխություններ ամբողջ կառավարման համակարգում:

Նշվում է, որ բախումների արդյունքում տուժել են ոչ միայն քաղաքացիական անձինք: Մի քանի տասնյակի է հասնում ուժային կառույցների ներկայացուցիչների թիվը, որոնք վիրավորումներ են ստացել բախումների արդյունքում:

Համազգային բողոքի ցույցի մասնակիցները պայքարում են երկրի մեծ  գործազրկության, կոռուպցիայի, կառավարման համակարգի եւ երկրի իշխանությունների դեմ:

Երկրի հոգեւոր առաջնորդ 89-ամյա այաթոլլահ Ալի աս-Սիստանին ցուցարարներին կոչ է արել դադարեցնել ընդվզումներն ու բողոքի ցույցերը եւ անցնել խաղաղ երկխոսության: Ցուցարարներն էլ նշում են, որ երկրի բնակչության մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում՝ անգամ առանց ջրի եւ էլեկտրաէներգիայի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1930 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին