«Հաղթանակի» կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում մահացել է, նրան օգնության շտապող ոստիկանը՝ կոտրվածք ստացել (լրացված)

Երեւանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. 35 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից նետվել է Հրազդանի կիրճը, իսկ ոստիկանը, որ հերթապահություն է իրականացրել կամրջի հակառակ կողմում եւ փորձել է օգնության հասնել ինքնասպանություն գործել պատրաստվող քաղաքացուն, վրաերթի է ենթարկվել: 

Քաղաքացին ողջ է մնացել: Անգիտակից վիճակում տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց։ Ոստիկանը եւս նույն հիվանդանոց է տեղափոխվել: 

Բուժհաստատության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ կամրջից նետված տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել շատ ծանր, գրեթե կլինիկական մահվան վիճակում: Րոպեներ անց գրանցվել է նրա մահը՝ պոլիտրավմայի հետեւանքով: 

Ոստիկանն անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, նրա մոտ հայտնաբերվել է անրակի կոտրվածք: Վիճակը գնահատվում է թեթեւ եւ, ամենայն հավանականությամբ, մի քանի ժամից դուրս կգրվի: Նա հիվանդանոցում երկար մնալ չի ցանկացել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռեւս չեն հայտնում:  

 

Տպել
8835 դիտում

Մահվան ելքով վրաերթ Երեւանում. 63-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է

Տղերքին ասել եմ՝ երգե՛ք, որ թշնամին տեսնի մենք կանք. Ռուբեն Սանամյանը՝ երգելով թշնամու դեմ դուրս գալու մասին և ոչ միայն

Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայկական արտադրության խելացի հաշվիչները բաժանորդին թարմ տվյալներ են տալիս սպառած էլէներգիայի մասին կես ժամ պարբերությամբ

«Զինառ»-ում իրականացվում են զինվորի կենցաղային պայմանների բարելավմանը նպաստող փոփոխություններ

Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում կին վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու

Մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների յոթերորդ փառատոնը․ նախարարը ծանոթացել է ներկայացված գյուղմթերքին

22-ամյա երիտասարդի մոտ զենք-զինամթերք է հայտնաբերվել

Արմավիրի մարզում բախվել է 5 մեքենա.նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա

«Սանիթեքը» աճուրդի է դրել աղբահավաք մեքենաներն ու կոնտեյներները, այդ թվում՝ 200 հատ կոտրված կամ կիսավառվածները

ՀԴՄ կտրոն չվերցնելու համար քաղաքացիներին տուգանելու նախագիծ օրակարգում չկա․ Բաբկեն Թունյան

Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն ՀՀ-ից մեկնող բեռնատարների համար

Հայաստանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ. շնորհավորել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը

«Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում

Կրկեսի վերածվող թեժ աշունը

Ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր»-ը պարզաբանում է

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև

Առցանց քննարկում՝ Երևանի կենդանաբանական այգու և ՀԱԱՀ անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի միջև