Մարդկային ռեսուրսների կառավարման 8-րդ համաժողովը դարձավ արդյունավետ հարթակ ոլորտի փորձագետների համար

վելի քան 200 փորձագետ Հայաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Ավստրիայից, Մալազիայից, Հորդանանից, Օմանից, Եգիպտոսից,  Լիբանանից, Ղազախստանից և այլ երկրներից ներկայացրեցին իրենց գաղափարները և փորձառությունը նոյեմբերի 1-2-ը Երևանում կայացած Մարդկային ռեսուրսների կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովին։  Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի համատեղ ջանքերով, Հայաստանում արդեն 8-րդ անգամ կազմակերպվեց մարդկային ռեսուրսների կառավարմանը նվիրված տարածաշրջանային համաժողովը, որի խորագիրն էր «Աշխատանքի ապագան»։ Համաժողովի գլխավոր գործընկերները «Գալաքսի» ընկերությունների խումբն էր ու ՎՏԲ-Հայաստան Բանկը։

«Այս տարի արդեն 8-րդ անգամ մենք կազմակերպում ենք այս համաժողովը, և արդյունքները միայն ուրախացնում են։ Մենք անդրադարձանք մեր համայնքին հուզող հարցերին, միասին աշխատեցինք, փոխանակվեցինք փորձով, զինվեցինք նոր գիտելիքներով և մշակեցինք գործողությունների պլան յուրաքանչյուր ոլորտի զարգացման համար։ Տարեցտարի համաժողովն ավելի ու ավելի լայն ճանաչում է ստանում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ ընդլայնելով իր աշխարհագրությունը։ Նշեմ, որ մյուս տարվա թեման ևս կընտրվի մասնակիցների կողմից»,- նշել է Հայաստանի ՄՌ Ասոցացիայի նախագահ, Cascade People & Business ընկերության հիմնադիր Արփի Կարապետյանը։

Այս տարվա համաժողովն անցավ դասախոսությունների և աշխատանքային խմբերի ձևաչափով, իսկ համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ՄՌ մասնագիտական համայնքը, հիմնվելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած տվյալների, ոլորտի փորձագետների և մեր սեփական մասնագիտական փորձի վրա, դուրս բերեց ոլորտի հիմնահարցերը և զարգացման հնարավոր ուղիները։

«Որպես Հայաստանի առաջատար գործատուներից մեկը, մեր թիմի համար անչափ կարևոր էր գործընկերների հետ մեր փորձառությամբ ու գիտելիքով կիսվելը, սովորելն ու սովորեցնելը, նաև ոգևորվելը, խոսելն ու հետադարձ կապ ստանալը ոլորտի առաջատար փորձագետներից։ «Ապագայի աշխատանքը» համաժողովն արդյունավետ հարթակ էր դեպի ապագա նայող մեր ընկերությունների խմբի համար ու նման հարթակ ստեղծելու համար մենք շնորհակալ ենք կազմակերպիչներին»,- նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլմիրա Հովհաննիսյանը։

Միջոցառմանը մասնակցեցին ՄՌ ղեկավարներ, գործադիր տնօրեններ, թրեյներներ, խորհրդատուներ և այլ շահառուներ՝ տեղական ու միջազգային կազմակերպություններից: Համաժողովը հյուրընկալեց հատուկ հրավիրված, միջազգային ճանաչում ունեցող խոսնակների աշխարհի տարբեր անկյուններից, որոնք ներկայացրեցին ոլորտի տեսլականն ու մոտեցումները։ Բացի այդ մոդերատորները հանդես եկան աշխատանքի ապագայի վերաբերյալ աշխատարաններով՝ ոլորտի ակնառու փորձագետների հետ։

«Մենք արդեն ապրում և աշխատում ենք ապագայում ուստի հասկանում ենք, որ ապագայի աշխատանքը պահանջում է նոր հմտությունների և ունակություններ և անում ենք հնարավորինս մեր աշխատակիցների զարգացման համար:

ՄՌ կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի ընթացքում մասնագետների և էքսպերտների հետ քննարկումների ընթացքում ավելի պարզ դարձավ, թե ինչպես պետք է Մարդկային ռեսուրսների կառավարիչները պատրաստվեն դարի մարտահրավերներին: Ուրախ եմ, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդիսացավ այս  կարևոր և միջազգային համաժողովի գործընկերը, որի արդյունքում, հուսով եմ, շատ աշխատակիցներ կդառնան էլ ավելի երջանիկ, էլ ավելի արդյունավետ և էլ ավելի մրցունակ», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանը։

  կառավարման տարածաշրջանային 8-րդ համաժողովի գործընկերներն են նաև «ՎանԱրդի» ընկերությունը,  «Լոս Փաբլոս» մեքսիկական ռեստորանը, «ՍանՀաուս» կազմակերպությունը, «Պես-պես» գունազարդ գրքերը, «Մաջորել» կազմակերպությունը, «Գոու Արմենիա» տուրիստական ընկերությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2316 դիտում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ

Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն

24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը

ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու

Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են

Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են