Մեր կրթական մակարդակը երեխաներին պետք է դարձնի ավելի մրցունակ, բայց չի նշանակում՝ պատմություն պետք չէ իմանալ. վարչապետ

Ժամանակն է, որ մենք մեր միասնական պատմությունը ստեղծենք՝ առանց մեր պատմությունից կտրելու չափազանց կարեւոր ինստիտուտների պատմությւնները:

Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝  անդրադառնալով դպրոցներում պատմություն եւ հայոց եկեղեցու պատմություն առարկաների դասավանդմանը:

«Դպրոցներում դասավանդում են «Հայ ժողովրդի պատմություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն»: Արդյո՞ք սա նույն առարկան է, եւ արդյո՞ք ունեն ընդհանրություններ այս 2 առարկաները: Ինչու՞ մենք չունենք հայոց պետականության կամ հայկական զինված ուժերի պատմություն, հայ մշակույթի պատմություն՝ զուգահեռ  «Հայ ժողովրդի պատմություն» առարկային:

Մենք Հայաստանը պատկերացնում ենք որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր: Իսկ ի՞նչ կապ ունի սա վերը նշվածի հետ: Երբ մենք դպրոցներում վերանայում ենք երեխաների կրթական ուղղվածությունը, տեսնում ենք այն համապատասխա՞ն է մեր քաղաքական պատկերացումներին: Հնարավոր չէ ունենալ տեխնոլոգիական երկիր, եթե մենք հատուկ շեշտադրում չենք անում մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա, երկրաչափություն առարկաների վրա: Սա նշանակում է, որ պետք է ունենանք նաեւ հայոց պետականության մասին պատմություն: Անհնար է դպրոցներում ունենալ տարբեր ոլորտների մասին պատմություն: Եկեղեցու պատմություն առարկան իր մեջ ներառում է այս բոլոր պատմություններից հատվածներ: Եկեղեցու պատմություն առարկան սովետական պատմագիտության դասավանդման շրջանում նույնիսկ հնարավորինս դուրս է մղվել դասագրքերից: Հիմա ժամանակն է, որ մենք իրոք մեր միասնական պատմությունը ստեղծենք՝ առանց մեր պատմությունից կտրելու չափազանց կարեւոր ինստիտուտների պատմությւնները:

Սա չի նշանակում, որ մենք պետք է մի քանի գրականություն կամ մի քանի պատմություն ունենանք դպրոցներում: Մենք պետք է ունենանք միասնական պատմություն, որպեսզի ինքներս մեզ լավ ճանաչենք՝ մեր բոլոր անհաջողություններով ու հաջողություններով: Այդ պատմության մեջ պետք է ներառված լինի մեր եկեղեցու պատմությունը, մեր առաջին հանրապետության պատմությունը, ազգային ազատագրական պատմությունը, որը շատ դեպքերում համառոտ է ներկայացվում ու կրճատվում:

Եկեք ստեղծենք մեր միասնական պատմությունը, որ ստեղծման մեջ պետք է ներգրավվեն բոլոր ինստիտուտները եւ մենք հրավիրում ենք բոլորին՝ այս աշխատանքը անելու համար:

Ժամանակակից աշխարհում մեր կրթական մակարդակը պետք է մեր երեխաներին դարձնի ավելի մրցունակ, բայց սա չի նշանակլում, որ մեր երեխաները պետք է մեր պատմությունը կամ մեր եկեղեցու պատմությունը չիմանան:

Որոշ մարդիկ գտնում են, որ այս հարցը անգամ քննարկելը ազգադավություն է: Դե եկեք քննարկենք՝ սա ազգադավությու՞ն է, թե՞ ոչ:

Մեր կրթությունը, մեր բուհերը պետք է մրցունակ լինեն: Ես օրինակ, ԵՊՀ-ի 100-ամյակի ելույթի ժամանակ ասեցի, որ Երեւանի պետական համալսարանը աշխարհի առաջատար բուհերի ցանկում ոչ թե պետք է  2 հազարերորդ տեղը զբաղեցնի, այգ 500-յակի մեջ գոնե լինի:

Հարց, արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը, որը պարտադիր առարկա լինի, Սորբոնի համալսարանում Ֆրանսիայի պատմությունը արդյո՞ք պարտադիր է՝ անկախ նրանից, ուզու՞մ են ուսանողները դա սովորել, թե՞ ոչ: Ես իրոք հարցադրումներ եմ անում, որովհետեւ կարող էի զանգել ճշտել, թե նշված համալսարաններում այդ առարկաները պարտադիր են, բայց չեմ ճշտել, ինքս էլ չգիտեմ:

Եթե Հիշյալ համալսարաններում այդ պատմությունները պարտադիր է, նշանակում է, կա ինչ-որ բան, որ գտնում են՝ այդպես ճիշտ է:

Իսկ ինչու՞ չի քննարկվում, որ հայերեն մասնագիտական գրականության մեծ մասն այսօր օտար լեզվով է, մենք հարց ենք դնում, որ մասնագիտական գրականությունը պետք է ունենանք հայերեն եւ դասավանդենք միայն հայերերն:

Մեծ Բրիտանիայի համար, օրինակ, իրենց պատմությունը եւ եկեղեցու պատմությունը պարտադիր չէ: Պարզ է, որ սա մեր ինքնության հարցն է: Ճի՞շտ է ուսանողներին դրմաշնորհ տանք, ասենք գնացեք Քեմբրիջում սովորեք, որովհետեւ մեր բուհական մակարդակը ի վիճակի չէ քեզ դասավանդել այն, ինչ պետք է:

Մենք չենք ասում, որ չպետք է լեզու կամ գրականություն սովորել, մենք ասում ենք, որ պետք չէ դրանք պարտադիր առարկա դարձնելու: Օրինակ ինժեներին ինչքանո՞վ է պետք այլ առարկաներ անցնել՝ իր մասնագիտության հետ չառնչվող:

Ինչի համար են պետք բոլոր փոփոխությունները, եթե մեր բուհերը մնալու են պատմության ետնախորշերում: Մենք ուզում ենք կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ»:

Վարչապետը նաեւ խոսեց այն մասին, որ եթե ինչ-որ մարդիկ ստանդարտներից դուրս մի բան են ներկայացնում, նրանց կոչում են սատանիստներ: Նա ասաց, որ մարդիկ տեղյակ էլ չեն, որ Հայաստանում ապրում են տարբեր խմբերի մարդիկ, աթեիստներ, որոնք ստանդարտներից դուրս անգամ հարսանիք են անում, այդ դեպքում մարդկանց մտքերի համար ինչու՞ նրանց այրել կամ դատապարտել:

«Չարենցին բոլորը սիրում են, բայց նա ունեցել է դրվագներ, որոնք համարվում են ցենզուրայից դուրս գրականություն, ուրեմն ի՞նչ, էլ Չարենցին չսիրե՞նք: Մտքի համար չպետք է լինեն կաղապարներ: Ժամանակին մարդկանց խարույկի վրա վառել են միայն նրա համար, որ ասել են՝ երկրագունդը կլոր է, հիմա մենք սկսել ենք նորից խարույկին այրել մարդկանց, որոնք կարծում են, որ երկիրը կլոր չէ, ասենք՝ քառակուսի է: Սա պետք է լինի երկիր, որտեղ մարդկանց մտածելու իրավունքը հարգվում է: Մարդիկ չպետք է միանման մտածեն՝ այդ թվում մշակույթի, քաղաքական եւ մյուս բոլոր առումներով»,-եզրափակեց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5176 դիտում

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը

Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան

Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով

ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի

ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է

Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս

Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ

Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ

Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան

Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով

Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի

Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած

Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում

Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել

Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը

Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան

Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք

Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել

Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին

Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան

Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի

Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ

Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում

Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար

Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ

Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ

Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան

Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը

Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը