Ուկրաինայի նախագահի ներկայացրած օրենքի նախագծով երկրում կանցկացվեն դատական բարեփոխումներ

04/11/2019 schedule20:15

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատական բարեփախումների մասին օրենքի նախագիծ է ստորագրել: Փաստաթղթի համաձայն, Ուկրաինայի Բարձրագույն դատարանի դատավորների կազմը կրճատվելու է 2 անգամ, հայտնում է РИА Новости-ն: Օրենքի նախագծի մասին համապատասխան տեղեկությունը հրապարակված է երկրի պառլամենտի պաշտոնական կայքում:

Ուկրաինայի պառլամենտն ավելի վաղ երկրորդ ընթերցմամբ ընդունել էր նախագահի ներկայացրած օրենքի նախագիծը դատական բարեփախումների մասին: Երկրի բարձրագույն դատարանի դատավորների կազմը կհասնի 100 դատավորի՝ այս պահին գործող 200-ի փոխարեն, ինչպես նաեւ կփոփոխվի Դատավորների Բարձր որակավորման հանձնաժողովի ներկայիս կազմը եւկկրճատվի դրա անդամների թիվը՝ 16-ից 12-ի:

Unian ուկրաինական լրատվական գործակալությունը, անդրադառնալով օրենքի նախագծին, հայտնում է, որ երկրի Գերագույն ռադայում նշված նախագծի օգտին քվեարկել է 387 պատգամավորներից 236-ը:

Դատավորների Բարձր որակավորման հանձնաժողովի 12 անդամները նշանակվելու են Արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից `մրցույթի արդյունքների հիման վրա, 4 տարի ժամկետով: Նախագծի դրույթների համաձայն, հանձնաժողովի անդամ կարող է դառնալ Ուկրաինայի քաղաքացին, որը խոսում է պետական լեզվով, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և առնվազն 15 տարվա մասնագիտական փորձառություն իրավագիտության ոլորտում և բավարարում է քաղաքական չեզոքության չափանիշներին, ինչպես նաեւ նշանակվող անդամը  չի կարող լինել որևէ քաղաքական կուսակցության, արհմիության անդամ կամ որևէ քաղաքական գործունեության մասնակցել:

Տպել
462 դիտում

Դատարաններն ամենօրյա հրետանու տակ են. ԲԴԽ նախագահ

Փրկարարները մարել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը

Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ․ հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ․ Ծառուկյան

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվել են քրեակատարողական 3 ծառայող

Արցախի Քաշաթաղի շրջանում բացվել է Ադամ Սահակյանի անվան դպրոց

Ոսկեվազ գյուղում գայլերը հոշոտել են անապահով ընտանիքի ապրուստի միջոցը՝ 25-ից ավելի մայրացու հղի ոչխարներ

Հայ-ամերիկյան հարաբերությունները՝ ռազմավարական մակարդակի. հայ խորհրդարանականները Վաշինգտոնում են

Georgian Airways-ը դադարեցնում է որոշ թռիչքներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 11.3 հա տարածք

Tallinn Trophy. Սլավիկ Հայրապետյանը 7-րդն է կարճ ծրագրից հետո

Երևանում և 2 մարզում այսօր սպասվում են էլեկտրաէներգիայի մինչեւ 6-ժամյա անջատումներ

Հայատյացության քաղաքականությունն ավելի հեռուն է գնում. որևէ մեկը մեզ հետ չի կարող ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել դպրոցներում սպորտի զարգացման հարցում. նախարար

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսի աշխատանքներին

Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

Միջազգային հանրությունը կորցրել է Ղարաբաղի հարցի մասին պատկերացումը, այն ներկայացվում է որպես տարածքային վեճ. վարչապետ

ԿԳՄՍ-ն հրապարակել է 2019 թ. ձմեռային զորակոչից տարկետում ստանալու համար դիմած քաղաքացիների անվանացանկը

Ռազմավարական եւ դաշնակցային գործընկերություն. Լավրովի երեւանյան այցը

Վանաձորում դեռեւս տնակային պայմաններում ու փայտե վառարաններով ջեռուցվող մանկապարտեզներ կան