Հայաստանի մարզերում զարգացման անհամաչափություն կա, պատրաստ ենք աջակցել ՀՀ կառավարությանը. ԵՄ դեսպանը՝ Գյումրիում

Եվրոպական միությունն ու ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համատեղ Գյումրիում կազմակերպել եւ անցկացրել են Ազգային կոնֆերանս տարածքային զարգացման եւ սմարթ մասնագիտացման վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին ԵՄ պատվիրակության եւ այլ դոնորների հետ համագործակցության արդյունքում ստեղծվել է Տարածքային զարգացման քաղաքականության ամբողջական շրջանակ: 9 մլն եվրոյի շրջանակներում սկիզբ է դրվել  տարածքային նշանակության 8 մեծ ծրագրի, որոնց արդյունքում մինչ այս պահը ՀՀ-ում ստեղծվել է մոտ 400 կայուն աշխատատեղ, տարբեր մարզերում հիմնվել է 380 փոքր ու միջին ձեռնարկություն: 2020 թվականին սպասվելիք արդյունքներն առավել մեծ են: ՀՀ-ում ԵՄ դեպան Նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինը Գյումրիում կայացած կոնֆերանսի ընթացքում ընդգծեց, տարածքային զարգացում նշանակում է ներառականություն:«Մենք հնարավորություն ենք տալիս հասարակության տարբեր խավերին, որոնք որոշակի բարդություններ ունեն, օրինակ հաշմանդամություն ունեցողներին, մասնակցել մեր սկսած գործընթացներին: Դա նշանակում է քաղաքացիների կյանքի որակի բարելավում, ինչը մեր ծրագրերի հիմնական նպատակներից մեկն է: Սա  օժանդակում է աշխատատեղերի ստեղծմանը: Շատ կարեւոր է, որ կարողանանք մարդկանց պահենք իրենց տարածաշրջաններում, որովհետեւ Երեւանն ապրում է, աճում է: Կարծում եմ, որ մարզպետները հետաքրքրված են, որ մարդկանց եւ աշխատատեղերի հարցերը կարգավորեն իրենց մարզերում: Սա նշանակում է տնտեսական մրցունակություն եւ կայուն զարգացում: ԵՄ-ն տեւական ժամանակ է, որ խթանում է ժամանակակից տարածքային զարգացման քաղաքականությունը ՀՀ-ում, որպեսզի արդյունավետ քաղաքականության լուծումներ ներկայացվեն ԵՄ անդամ պետություներից: Կարծում եմ, որ սա կարեւոր գործոն է, որ մենք կարող ենք մեր սեփական փորձն ի ցույց դնենք, դրանից հետո Դուք հարմարեցնեք այն ձեր հատուկ կարիքներին: Ռեսուրսների կենտրոնացում եւ ջանքերի ուղղորդում: Այս ամենը շատ կարեւոր է Հայաստանի տարբեր մարզերի համար»,- ասաց նա:ԵՄ Դեսպանը նշեց, որ Հայաստանում հստակ տարածքային զարգացման անհամաչափություններ կան մարզերի մեջ: Իրենք պատրաստակամ են աջակցել ՀՀ կառավարությունը, որպեսզի խնդիրը կարգավորվի: ԵՄ-ն այս ուղղությամբ հստակ աշխատանքներ է տանում Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Տավուշում, Լոռիում: 2018-2019 թթ. շեշտադրված է եղել  զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացումը: Դրանք կշարունակվեն նաեւ առաջիկայում: «Մենք, ըստ էության, առավել ընդլայնված մոտեցում ունենք, տուրիզմի եւ գյուղատնտեսության զարգացումն ընդամենը մեկ ծրագիր է: Բայց ընդհանուր առմամբ տարածքային զարգացման ուղղված մեր ծրագրերը շատ են, եւ կառավարության հետ առաջիկայում կորոշենք հստակ ուղղությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպանը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը եւս կարեւորեց ԵՄ կողմից Հայաստանի 3 մարզում իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: «42 մլն  Եվրոյին համարժեք ծրագրի մասին է խոսքը: Այդ գումարով նոր ծրագրեր կիրականացվեն Լոռիում, Շիրակում, Տավուշում: Կլինեն տուրիզմին, մասնավոր բիզնեսին օժանդակման, ժամանակակկից գյուղատնտեսության օժանդակության ծրագրեր»,- ասաց Տերտերյանը:

Գալիք գարնան առաջին օրերից Գյումրիում կշարունակվի փողոցաշինության մեծ ծրագիրը: Վաչե Տերտերյանն ասաց, այս տարի գյումրեցիներին ծրագիրը մեծ անհարմարություններ պատճառեց, բայց արդյունքը նկատելի է: «Աշխատանքի ծավալը մեծ էր, փողոցները քանդեցինք, հետո միաժամանակ չկարողացանք ստարտն ապահովել, բայց հիմա կարծես ավարտեցինք հիմնական աշխատանքը: Բայց էլի ունենք մեծ ճանապարհաշինություն: Մարզպետի հետ հիմա քննարկում ենք նաեւ Համաշխարհային բանկի եւ Տարածքային զարգացման հիմնադրամի հետ իրականացվելիք ծրագիրը: Այսինքն Գյումրիում մենք մյուս տարի եթե ոչ ավելի, ապա նույն ծավալի ճանապարհաշինություն ենք ունենալու: Պայմանականորեն ասած Գյումրու ստրատեգիական մեծ փողոցներն են կառուցվելու, բայց նաեւ Կումայրի պատմական միջուկի մյուս թեւը՝ Սլաբոտկայի ուղղությամբ եւ հրապարակները կկարողանանք անել: Դրանք իրատեսական ծրագրեր են, որոնք որ մենք Գյումրիում ունենք»,- ասաց Տերտերյանը:

Տարածքային զարգացման բարեփոխումների գործընթացներում հիմնական շեշտը  դրված է Հայաստանի գործող տարածքային զարգացման ռազմավարության վերանայման վրա: Ինչ է սա ենթադրում: Վաչե Տերտերյանն ասաց մինչեւ 2025 թվականը ՀՀ կառավարությունը պետք է շատ կարեւոր խնդիր լուծի. «Մենք թիրախներ ունենք դրված, որ մեր մարզերի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 60 տոկոս եւ ավելի բնակչության մոտ պետք է պակաս չլինի, քան հանրապետական միջինի 70 տոկոսի մոտ: Մի քիչ խուճուճ ձեւակերպում է, բայց ռեալ հաշվարկելի թիրախ է: Այսինքն՝ մարզերում այն տարբերությունները, որ ունենք մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մասով, մենք 2025 թվականին բավականին իրար կմոտեցնենք»:

Ծրագրի շրջանակներում  մարզերում էականորեն ավելացվելու են  կայուն եւ գիտելիքահեն  աշխատատեղերի թիվը: Երկիրն առաջ չի գնա միայն ինվետսիցիոն ճանապարհով ձեռք բերած հաջողություններով: Պակաս կարեւոր չէ նաեւ ինվեստիցիայի դիմաց ստանալ կայուն բիզնես կայուն աշխատատեղով:  Հենց այս այս առումով էլ, ըստ Վաչե Տերտերյանի, ԵՄ ծրագրերը հաջողակ ծրագրեր են. «Օրինակ Ամասիայի բրդի գործարանը: Ոչ թե կարեւոր է, որ Ամասիայի կամ հարակից համայնքների ամբողջ բուրդը պետք է մշակեն, այլ պետք է ցույց տալ, որ հնարավոր է: Եթե  տեսնեն, որ փոքր մասշտաբի մեջ հնարավոր է այդ արժեշղթան ունենալ, հետագայում այն առավել  մեծ քայլերով կգնա առաջ»:

ԵՄ նախկին դեսպանն ուներ մի մոտեցում՝ գումար՝ գաղափարի դիմաց: Արդյո՞ք նոր դեսպանն էլ է այն ճիշտ համարում: Նորին գերազանցություն տիկին Անդրեա Վիկտորինն ասաց՝  միանգամայն համաձայն եմ գործընկերոջս հետ. «Ես կարծում եմ, որ գաղափարները շատ կարեւոր են, սակայն դրանք պետք է վերածվեն պլանների, որպեսզի նաեւ իրականացվելու հնարավորություն ունենան: Ես երկու ամիս է Հայաստանում եմ, եւ կառավարության ու ԱԺ հետ իմ քննարկումներում տեսնում եմ, որ կա ուժեղ ու հզոր կամք փոխելու այս երկիրը: Միշտ պատրաստ ենք աջակցել Հայաստանին: Որպես գերմանացի՝ ես միշտ ասում եմ, որ բիզնես սեկտորի եւ ՓՄՁ-ների զարգացումը հանդիսանում է կառավարության ամուր ողնաշարը, լինի դա բնապահպանություն, էներգետիկա, թե կրթություն, որն, ի դեպ, ձեր երկրի համար շատ կարեւոր է եւ առանցքային, որովհետեւ այն  հնարավորություն է տալիս նաեւ երիտասարդներին մասնակցել երկրի զարգացման գործընթացքներին»:

ԵՄ նախկին դեսպան Պյոտ Սվիտալսկին հարցազրույցներից մեկում ակնարկել էր Գյումրիում ԵՄ գարսենյակ ունենալու մասին, քանի որ Գյումրին համարում էր Հայաստանի ամենաեվրապական քաղաքը: Կա՞ նման մտադրություն այժմ: Դեսպանն ասաց առաջին անգամ է լսում այդ մասին, բայց կարող են քննարկել տարբերակները:

Արմենուհի Մինասյան

Տպել
1681 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց