Երևան
16 °C
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գինեգործի եւ խաղողագործի մասնագիտությունն ընտրած աշակերտներն այս ոլորտի հմտությունները կսովորեն հենց սկզբից՝ խաղող մշակելուց, այնուհետեւ կյուրացնեն մասնագիտությունն իրական արտադրության պայմաններում: ՀՀ կառավարությունը կրթահամալիրին 4 հա տարածք է հատկացրել՝ խաղողի այգի հիմնելու համար:
Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ծրագրի մասին խոսելիս Միքայել Նալբանդյանի խոսքերը մեջբերեց. «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ»: Նրա կարծիքով՝ այսօր երկրագործությունը, հողը, պտուղներ մշակելը դուրս են մնացել մեր դպրոցական ծրագրի խնդիրներից: Աշակերտները չեն խնամում դպրոցների բակերը, որոնք շատ հաճախ գյուղերում, թե քաղաքներում, վատ վիճակում են:
Կրթական հաստատությունը խաղողի այգի ունենալու խնդրանքով դեռ ամիսներ առաջ է դիմել կառավարություն, ներկայացրել հիմնավորումներ, որից հետո շաբաթներ առաջ պետությունը հատկացրել է հողատարածքը: Հաստատության տնօրեն Աշոտ Բլեյանի խոսքով՝ այդ հողն իրենց կրթահամալիրի հարակից տարածքում է գտնվում, եւ ավելի քան 30 տարի անուշադրության է մատնված եղել, իսկ այսօր վերածվել էր անապատի, որտեղ գնալով՝ աղբ էր կուտակվում:
Տարածքում խաղողի այգի կլինի, որը կօգտագործվի աշակերտների մասնագիտական ուսուցման կարիքների համար, սակայն տնօրենի խոսքով՝ տարածքը շարունակում է մնալ ՀՀ կառավարության սեփականությունը: Այնտեղ կիրականացվեն հետազոտություններ, խաղողի նոր տեսակներ կփորձեն գտնել, ինչու չէ, հետագայում հնարավոր է արտադրանքը վաճառեն, սակայն այդ մասին դեռ վաղ է խոսել: Ինչպես նշեց Բլեյանը. «Ջուրը չտեսած՝ չբոբիկանանք»:
Խաղողի այգի ստեղծելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ կրթական հաստատության քոլեջում ստեղծվեցին խաղողագործի եւ գինեգործի մասնագիտություններ եւ հիմնվեց գինու սեփական արտադրամասը, որտեղ այսօր ուսանողները յուրացնում են իրենց մասնագիտությունն իրական արտադրության պայմաններում: «Առաջացավ սեփական այգի ունենալու գաղափարը, որ խաղողը ոչ թե գնենք, այլ սովորողն ինքը ստեղծի»,- նշեց կրթահամալիրի տնօրենը: Հողագործության, երկրագործության, պտուղներ մշակելու գործը, սակայն, իրենց համար նոր չէ, այստեղ աշակերտները վաղուց են նման աշխատանքներ կատարում:
Ամեն ինչ սկսվել է կրթահամալիրի դպրոցների (հաստատությունն ունի 7 դպրոց) բակերի խաղողի վազերից կամ այն օրից, երբ յուրաքանչյուր դպրոց սկսեց իր բակի անտեր մնացած խաղողի վազերը մշակել: Հետագայում որոշվեց, որ դպրոցի ցանկապատերին կփոխարինեն թառմա ցանկապատերը՝ մշակված երեխաների կողմից: «Դպրոցական բակերում սկսեցինք տնկել նոր թառմաներ, եւ խաղողը դարձավ մեր խորհրդանիշը»,- պատմեց Բլեյանը՝ հավելելով, որ ստեղծվեց ուսումնական ագարակի գաղափարը:
Սովորողների, ուսուցիչների օգնությամբ հաստատության հարակից տարածքում անմշակ վայրում ձեւավորվեց ուսումնական ագարակը, որտեղ աշակերտները սովորում են խնամել տարածքը, կերակրել կենդանիներին, չվախենալ նրանցից. ագարակում կան էշեր, պոնիներ եւ այլն:
Կառավարությունը կրթահամալիրին հատկացրել է միայն հողը, խաղողի տնկիների համար գումար իրենց չեն տրամադրել, սակայն քանի որ գաղափարը լավն է, Աշոտ Բլեյանը վստահ է՝ կգտնվեն աջակիցներ: Իրենք լավ կապեր ունեն Հայաստանում գործող գինու գործարանների հետ, որոնք սկսել են կրթահամալիրին օգնել, քանի որ ցանկանում են, որ իրենց մոտ հետագայում լավ ու պատրաստված մասնագետներ աշխատեն:
Գաղափարը լավն է, սակայն՝ դժվար, ինչպես նշեց Բլեյանը. «Մենք այսօր զբաղված ենք լուրջ հոգսով»:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ