Եթե Ֆուչիկի 1/3 նորակառույց շենքի բնակիչների «արեւ»-ը փակվի, նրանք կդիմեն դատարան

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Ֆուչիկ փողոցի 1/3 նորակառույց 14 հարկանի շենքի շուրջ 70 բնակարանների բնակիչներ արդեն տեւական ժամանակ է՝ խնդրի առաջ են կանգնած: Ի նշան բողոքի նրանք իրենց շենքի ճակատին պաստառ են փակցրել «Մի՛ փակեք մեր ԱՐԵՎԸ» գրությամբ:

Բնակիչները բողոքում են շենքի հարեւանությամբ բազմաֆունկցիոնալ բնակարանային համալիրի կառուցման հեռանկարից: Ընդ որում՝ իրենց շենքի դիմաց կառուցվող շենքը նախագծով 16-հարկանի է։

Շենքի բնակիչներից Իննա Միքայելյանը մեր զրույցում ասաց, որ շենքի 50 տոկոսը մեկ լուսամուտ ունի՝ դեպի դիմային հատվածը նայող, եւ եթե շենքի ուղիղ դիմաց կառուցվի այդ 16-հարկանին, բնակիչները արեւի երես չեն տեսնի:

Միքայելյանը նշեց, որ երբ իրենց 14 հարկանի շենքում նորակառույց բնակարան էին գնում, շենքի արեւկող հատվածում բնակարանի 1 քառակուսի մետրի համար 100-150 դոլար ավելի շատ են վճարել, քան շենքի մյուս կողմը նայող բնակարանների բնակիչները:

14 հարկանի շենքի դիմացի հատվածում դեռեւս նոր շենքերի հիմքերն են կառուցում, սակայն բնակիչների խոսքով՝ կառուցապատող «Ալիանս 64» ընկերությունն անշարժ գույքի առք ու վաճառք իրականացնող կայքերում արդեն հայտարարություն էր տեղադրել: «Դեռ բոլոր թույլտվությունները չեն ստացել, բայց արդեն վստահ են, որ ամեն ինչ նորմալ ընթանալու է ու բնակարանների վաճառքի հայտարարություն են տեղադրել»,- նշեց Իննա Միքայելյանը: Նրա խոսքով՝ երբ իրենք դա նկատել եւ աղմուկ են բարձրացրել, կառուցապատողը հայտարարությունը հեռացրել է:

Շենքի բնակիչներից Սեմյոն Փիլունցն էլ կարծում է, որ հիմքերի կառուցման շինթույլտվությունը խախտումներով է տրամադրվել:

Շենքի բնակիչները մի քանի օր բողոքի ակցիա են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Հոկտեմբերի 30-ին քաղաքապետարանում նրանք հանդիպել են Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին եւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ալիանս 64» ընկերության ներկայացուցիչը:

Իննա Միքայելյանը նշեց, որ ե՛ւ Մեսչյանը, ե՛ւ Վերմիշյանը ե՛ւ մնացած մասնագետներն իրենց ասել են, որ խախտում չկա. «Մենք ասում ենք՝ հաշվել ենք կառուցապատման խտությունը՝ խախտում կա, իրենք ասում են մենք էլ կհաշվենք կներկայացնենք»:

Շենքի բնակիչներից Սամվել Սարդարյանը նշեց, որ, իր կարծիքով, հանդիպումը ձեւական էր. «Ամբողջ իմաստը այն էր, որ կողքից ցույց տան, թե մեր կարծիքը լսել են, քանի որ մինչ այդ մեզ ընդհանրապես չէին լսել: Հանդիպման արդյունքները մեզ չեն գոհացնում»:

Սամվել Սարդարյանի խոսքով՝ քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպումից հետո իրենց հետ հանդիպման է եկել «Ալիանս 64» ընկերության ներկայացուցիչ Արթուր Մայրանյանը եւ ասել՝ «Մեկ ա, սարքելու եմ, ինչ ուզում եք արեք»:

Բնակիչները պատմեցին, որ կառուցապատողի ներկայացուցիչն իրենց առաջարկել է չբողոքել, փոխարենը կառուցվող շենքի բակի խաղահրապարակից իրենց շենքի երեխաները նույնպես կկարողանան օգտվել:

Եթե խնդիրը չկարգավորվի, Ֆուչիկի 1/3 շենքի բնակիչները կդիմեն դատարան: Եթե հայաստանյան դատարաններում նրանք չստանան իրենց խնդրի լուծումը, ապա կդիմեն նաեւ միջազգային ատյաններ:

Բնակիչները կարծում են, որ խնդրի լուծման համար 1 տարբերակ կա՝ կառուցել շատ ավելի ցածր հարկայնությամբ շենք՝ մինչեւ 10 հարկ: «Այդ պարագայում մեր շենքի արեւը չի փակվի»,- նշում էին նրանք:

Իննա Միքայելյանը նշեց, որ այդ շենքի կառուցման պարագայում իրենց կպատճառվի գույքային վնաս, քանի որ արեւկող լինելու համար լրացուցիչ գումար են վճարել. «Բայց մեզ հետաքրքրում է մեր ապրելու պայմանները, եւ մենք չպետք է զրկվենք այդ արեւից»:

Բնակիչները նաեւ նշում են, որ առավոտյան ժամը 08:00-ից մինչեւ 19:00-ն ստիպված են լինում աղմուկ լսել, փոշի շնչել: Նրանց խոսքով՝ օրերս այդ շինարարական աշխատանքների պատճառով իրենց շենքը դղրդացել է, քանի որ համապատասխան հեռավորության վրա չի կատարվում շինարարությունը:

Ի վերջո, Արթուր Մեսչյանի եւ Վահագն Վերմիշյանի հետ հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քաղաքապետարանը լրացուցիչ ինսոլացիոն (արեւային ճառագայթման տեւողությունը բնակարանում) փորձաքննություն կիրականացնի: Բնակիչները փորձաքննությանը այդքան էլ չեն վստահում. «Պարոն Մեսչյանը մեզ բաց տեքստով ասաց, որ Երեւան քաղաքի զարգացման շրջանակներում է Աջափնյակ վարչական շրջանը կառուցվում»,- նշեցին նրանք:

Բնակիչներն իրենց շենքը կառուցապատողից պահանջ չունեն. «Մենք մեր բնակարանը գնել ենք 2018 թվականին, իսկ այդ շինթույլտվությունը արդեն «Ալիանս 64» ընկերությանը տրվել է 2019-ին»:

Շատերն արեւկող հատվածում բնակարան են ձեռք բերել, որպեսզի ջեռուցման գումար չվճարեն ու, փաստորեն, եթե 16 հարկանի շենքը կառուցվի, նրանք ստիպված են լինելու ջեռուցում միացնել:

«Հայկական ժամանակ»-ը փորձեց վերը նշված խնդիրների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ կառուցապատողի ներկայացուցիչ Արթուր Մայրանյանից: Վերջինս, սակայն, չցանկացավ հեռախոսով մեկնաբանություն տալ, իսկ աշխատանքային ժամերին հանդիպելու տարբերակն էլ հարմար չէր:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեր զրույցում ասաց, որ քաղաքապետարանը տվել է հիմքերի թույլտվություն եւ քաղաքաշինական որեւէ նորմի խախտում չկա այդտեղ. «Իսկ ինսոլացիայի (արեւահարման) հետ կապված տարակարծություններ կար: 2 տարբեր կազմակերպություններ տարբեր արդյունք են ստացել: Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն առաջարկել է նոր անկախ փորձաքննություն իրականացնել, ինչի արդյունքներով արդեն եզրակացություն կլինի: Նա ասաց՝ եթե անկախ մասնագետի կողմից արված ինսոլացիոն հաշվարկով պարզվի, որ իսկապես կա խնդիր, ապա մի քանի հարկ կառուցապատողը պետք է զիջի, եւ մենք հարկայնությունը կիջեցնենք՝ պահպանելով ճարտարապետական տեսքը: Եթե՝ ոչ, նա այդ նախագծին ընթացք է տալու»:

Կառուցվող շենքի էսքիզային տարբերակը

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9193 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ