Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել ոստիկանության ստորաբաժանումների նորանշանակ պետերին (տեսանյութ)

01/11/2019 schedule18:45

Նոյեմբերի 1-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության իրավաբանական վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանին։
Արման Սարգսյանը բարեխիղճ ծառայության համար շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Արկադի Մարգարյանին, ով անցել է երկարամյա ծառայության թոշակի։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը, կարևորելով իրավաբանական վարչության դերն ու նշանակությունը ոստիկանության համակարգում, հույս հայտնեց, որ Մանուկ Մուրադյանն իր տեսական գիտելիքներով նոր լիցք կհաղորդի ստորաբաժանման աշխատանքին։

Արկադի Մարգարյանը շնորհակալություն հայտնելով իրավաբանական վարչության անձնակազմին միասնական աշխատանքի համար՝ նշեց, որ պատրաստ է իր գիտելիքներով աջակցել վարչության աշխատանքին։

Իրավաբանական վարչության նորանշանակ պետը հավաստիացրեց, որ ստորաբաժանումը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները՝ ապահովելով ոստիկանության իրավական պաշտպանվածությունը։

Նույն օրը ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության անձնակազմին ներկայացրեց ստորաբաժանման նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանին։

Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանին՝ բարեխիղճ ծառայության համար։ Նա նշեց, որ Սևան Քոչարյանը ոստիկանության համակարգում ունի երկար տարիների փորձ, զբաղեցրել է տարբեր պաշտոններ և համակարգի պրոֆեսիոնալներից է։
Անձնակազմին ներկայացվեցին նաև ոստիկանության Կոտայքի և Չարենցավանի բաժինների նորանշանակ պետերը։

Արման Սարգսյանը, խոսելով մարզային վարչության ծառայության մասին, կարևորեց ինչպես ոստիկանության մյուս ստորաբաժանումների, այնպես էլ իրավապահ այլ կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը, քանի որ միայն այդ կարևոր կապի շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ պայքար մղել հանցավորության դեմ։

Խոսվեց մարզային վարչության ենթակա տարածքային բաժինների ծառայության, անձնակազմի կարգապահության, պատրաստվածության ու ծանրաբեռնվածության խնդիրների մասին։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նորանշանակ պետ Սևան Քոչարյանը վստահեցրեց, որ իր ղեկավարությամբ վարչության անձնակազմը անկաշկանդ ու վճռական կծառայի օրենքին ու ժողովրդին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Արման Սարգսյանը, ներկայացնելով ստորաբաժանման նորանշանակ ղեկավարին, նշեց, որ Դավիթ Սարգսյանը քննչական ու ոստիկանության համակարգերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ հասնելով մինչև մարզային վարչության պետի պաշտոնին։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց ստորաբաժանման նախկին ղեկավար Արթուր Խաչատրյանին իրականացրած այն աշխատանքի համար, որն ուղղված է եղել պետական պահպանության գլխավոր վարչության արդիականացմանն ու կատարելագործմանը։
Արման Սարգսյանը խոսեց գլխավոր վարչության ծառայության առանձնահատկությունների, ծառայողների կարգապահության, ֆիզիկական պատրաստականության, մասնագիտական ունակությունների մասին։ Խիստ ցուցում տրվեց դրանց կատարելագործման ուղղությամբ ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի ոստիկանությունն ունենա պրոֆեսիոնալ պետական պահպանության գլխավոր վարչություն։

Քննարկվեցին նաև մասնավոր ընկերությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացների, կադրային քաղաքականության, ծառայողական, աշխատանքային խնդիրներ ու ստորաբաժանման ծառայության վերաբերյալ այլ հարցեր։

Տպել
1609 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց