Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ակումբի եւս մեկ կարեւոր հանդիպում բաց կթողնի: Նա չի մասնակցի վաղը՝ նոյեմբերի 2-ին, կայանալիք Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 11-րդ տուրի «Նապոլի»-ի դեմ խաղին: «Գայլերի» պաշտոնական կայքը հրապարակել է հայտացուցակը, որում ընդգրկված 19 ֆուտբոլիստների ցուցակում հայ ֆուտբոլիստի անունը չկա:
«Նապոլի»-ի դեմ տնային հանդիպումը կարեւոր է ոչ միայն որպես ուժեղ մրցակիցների դիտարժան դիմակայություն: Նաեւ մեծ նշանակություն ունի մրցաշարային տեսանկյունից: Այն կարող է փոխել Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերին հատվածի դասավորվածությունը: Այս պահին «Ռոմա»-ն 4-րդն է 19 միավորով: «Նապոլի»-ն 18 միավորով 7-րդ տեղում է եւ հաջողության դեպքում կարող է բարելավել մրցաշարային դիրքերը, վեր բարձրանալ՝ միաժամանակ խանգարելով «Ռոմա»-ին:
Սա կլինի հռոմեական թիմի 7-րդ հանդիպումը, որին Մխիթարյանը չի մասնակցում վնասվածքի պատճառով: Նա բաց է թողել Եվրոպա լիգայի 2 եւ Ա Սերիայի 4 խաղ: Դրանց թվում է Ա Սերիայի 9-րդ տուրի «Միլան»-ի դեմ խաղը՝ առաջնության կենտրոնական հանդիպումներից մեկը:
Այս ընթացքում կիսապաշտպանը չի կարողացել օգնել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին: Նա թիմի հետ չի եղել հոկտեմբերին կայացած Եվրո 2020-ի որակավորման փուլի Լիխտենշտեյնի ու Ֆինլանդիայի դեմ հանդիպումներում: Եվ արդեն մոտ են ընտրական փուլի վերջին 2 խաղերը, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 15-ին եւ 18-ին եւ որոնցում մրցակիցները լինելու են համապատասխանաբար Հունաստանն ու Իտալիան:
Օրեր առաջ Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան ասել է, որ նրա վերադարձը մոտ է: Արտասահմանյան սպորտային պարբերականները նշում են, որ ֆուտբոլիստը զգուշություն է ցուցաբերում եւ այդ պատճառով էլ չի մասնակցի «Նապոլի»-ի դեմ խաղին: Լրատվամիջոցները կարծում են, որ նա գուցե վերադառնա Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ արտագնա խաղում, որը տեղի է ունենալու նոյեմբերի 8-ին:
Մխիթարյանը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 29-ին կայացած Ա Սերիայի 6-րդ տուրի «Լեչե»-ի դեմ արտագնա խաղում, որում «Ռոմա»-ն հաղթել էր 1:0: Այդ խաղում նա 56-րդ րոպեին Էդին Ջեկոյին գոլային փոխանցում էր կատարել: Հետագայում վնասվածքի պատճառով չէր կարողացել ավարտել հանդիպումը եւ փոխարինվել էր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արդյո՞ք կտեսնենք, թե ինչպես է Կտրիճ Ներսիսյանը կարգալույծ անում Եզրասին. Ծովինար Վարդանյան
Հաստատված խաղաղության հերթական արդյունքը. Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
Ոստիկանության նախկին պաշտոնյան կաշառքի միջնորդության պատրվակով տարբեր անձանցից կաշառք է ստացել
Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրասը հավաքագրվել է սովետական ԿԳԲ-ի կողմից, ծածկանունը՝ «Կարո». փաստաթղթեր ԱԱԾ-ից
Երևանի թիվ 86 և թիվ 44 մանկապարտեզներում բացվել են վաղ մանկության տարիքի խմբեր. լուսանկարներ
Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք
Չինական ապրանքի պակաս չկա Հայաստանում, և ըստ Մարուքյանի՝ Թայվանի հետ կռվի դեպքում մեղավոր կդառնանք. Ղազարյան
Իջևան համայնքին է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 4,1 մլն դրամ արժեքով ևս մեկ հողամաս
ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստում. մեկ մարդ հոսպիտալացվել է
«Ջրառ» ՓԲԸ-ն նոր տնօրեն ունի
Պայթյուն ավտոմեքենայում․ կա տուժած
Կառավարության ֆինանսավորմամբ նորոգվել է Երևանի մետրոպոլիտենի «ուղեղը»՝ կարգավարական կենտրոնը
Ստորագրվել է 2026-2030 թթ. Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթուղթը
Հիմնանորոգումից հետո երթևեկության համար կբացվի «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ
Առաջին առևտրային գործարքը. Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 22 վագոն ադրբեջանական ծագման բենզին. Պապոյան
Բրյուսելում ֆերմերների բողոքի ցույցերն ավարտվել են ԵՄ գրասենյակի առաջ անկարգություններով. տեսանյութ
Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան. տեսանյութ
Հեգսեթը որպես ԱՄՆ զինվորականների հավաքագրման խոչընդոտներ նշել է ավելորդ քաշը և «հիմար» լինելը. տեսանյութ
Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցության խորացման հնարավորությունները
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
Հանցավոր ծագում ունեցող ևս 44 մլն դրամ փոխանցվել է պետական բյուջե
Քարակերտ գյուղի 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց է պահել
Ucom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում» կրթական ծրագիրը
Yandex Hall-ում քննարկվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Բյուրեղավանի դպրոցի աշխատակիցները փորձել են կոծկել ծեծկռտուքի դեպքը. ՆԳ նախարարը գրություն է ուղարկել ԿԳՄՍՆ
Հենց այս մարդիկ կարող էին եկեղեցին քանդող Կտրիճին՝ իրենց մեղսավոր ընկերոջը պաշտպանելու գալ. Մանավազյան
Ինչպես է ավտոբուսը հայտնվել ձորում, և ինչու է վարորդը վնասվածքներ ստացել՝ չգտնվելով ներսում. մանրամասներ
ՄԹ-ն մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը. Ալեքսանդրա Քոուլ
ԱՄՆ-ն դադարեցնում է Գրին քարտի խաղարկության ծրագիրը
Երբ վարչապետը չէր ընդունում, առաջարկեց դուրս գալ «Լուսավոր Հայաստան»-ից. ասել ենք՝ ինչ ուզում ես արա
Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Կապանում մեքենա է այրվել
Ալեն Սիմոնյանը դասային աստիճան է շնորհել
Լոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակել
Թիվ 97 երթուղու ավտոբուսը հայտնվել է ձորում. վարորդը վնասվածքներ է ստացել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի մասին լավ լուր ունենք. Պապոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT