Արարատ Միրզոյանը ԵՄ դեսպանին հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու ՀՀ ամուր հանձնառությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը դեսպանին հայտնել է Հայաստանի եւ նաեւ Հայաստանի Ազգային ժողովի ամուր հանձնառությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու, ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ Հայաստանում իրականացվող զանազան ծրագրերին եւ ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար եւ ներկայացրել է այն ուղղություններն ու ծրագրերը, որոնք Հայաստանը մտադիր է իրականացնել:

Անդրեա Վիկտորինը նշել է, որ շատ ուրախ է տեսնել այն առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է եւ ցանկանում է աջակցել ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ի հետ Ազգային ժողովի համագործակցության արդեն իսկ գործող եւ մի շարք հնարավոր նոր ծրագրեր:

Անդրեա Վիկտորինը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում:

Տպել
611 դիտում

ՀՀ զինված ուժերի ռազմաօդային ուժերի տոնական թռիչքը՝ լուսանկարներով

Ես և լիբանանահայ փոքրիկ Լորին Երևանի սրտից շնորհավորում ենք համայն հայությանը. Զարեհ Սինանյանի շնորհավորանքը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով

ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի առթիվ

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ավստրիայի նախագահը

Պատերազմը չի ավարտվել, այն սկսել է 90-ականներին, մինչեւ հիմա շարունակվում է. Սասուն Միքայելյան

Անկախության տոնի առթիվ ՀՀ վաստակավոր արտիստի, մանկավարժի եւ ժողովրդական նկարչի կոչումներ են շնորհվել

«Մեր երկրների համագործակցությունը համակողմանիորեն զարգանում է». Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լի Քեցյանը

Միշուստինը Փաշինյանին հղված ուղերձում ընդգծել է ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային բնույթը

Ինչպիսի՞ն ենք պատկերացնում մեր հայրենիքը 2050թ.-ին. Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի վերափոխման ռազմավարությունը

Անկախության տոնի առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի կայսր Նարուհիթոն

Անկախության տոնի առթիվ 4 գեներալ-մայորի և մեկ գեներալ-լեյտենանտի նոր կոչում է շնորհվել

«Մեր հայրենիք». հայ հայտնիների երգը նվիրվում է Հուլիսյան գործողությունների քաջարի մարտիկներին (տեսանյութ)

Ներսում՝ լույսեր, գույներ, զարմանքից և ուրախությունից փայլող աչքեր. Գյումրու տիկնիկայինը բացեց 85-րդ թատերաշրջանը

Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանը ՀՀ անկախության տոնի առթիվ լուսավորվել է հայկական դրոշի գույներով (տեսանյութ)

Մենք՝ զինվորականներս, լավ գիտակցում ենք, որ մենք ենք այսօր անկախության երաշխավորները. ԶՈՒ ԳՇ պետի շնորհավորանքը

ՀՀ նախագահը մի շարք դեսպանների դիվանագիտական աստիճան տալու մասին հրամանագրեր է ստորագրել

Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ կապ չունի, բայց հնարավոր է՝ ԵԿՄ-ն գործի դրան կից․ Սասուն Միքայելյան

Մեկտեղելու ենք ջանքերը՝ Արցախի և Հայաստանի թռիչքաձև զարգացումն ապահովելու համար. հանդիպել են ՀՀ-ի ու Արցախի նախագահները

Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են մեր գործընկերության կարևորությունը. Դոնալդ Թրամփը՝ ՀՀ վարչապետին