Երևան
12 °C
«Երեկ կառավարության նիստի ընթացքում շատ կարևոր որոշում կայացվեց. լուծարվեցին Հայաստանում գործող 4 գիշերօթիկ հաստատություններ և 1 մանկատուն: Ուրախ եմ Ձեզ հանդիպել հենց այսօր, քանի որ ապաինստիտուցիոնալացման այս գործընթացի հիմքում մի գաղափար է, որը միավորում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամին. այն է՝ երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը: Մեզ համար կարևոր և արժեքավոր է այն փորձը, որ այս տարիներին կուտակել են հասարակական կազմակերպությունները, քանի որ նրանք ավելի մոտ են եղել շահառուներին, քան պետությունը»,- այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունելով «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի պատվիրակությանը՝ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախարարը տեղեկացրել է, որ հատուկ հաստատությունների լուծարման գործընթացը մեկնարկել էր տարիներ առաջ, սակայն փոխվել է դրա տրամաբանությունը: Անդրադառնալով գիշերօթիկ հաստատությունների խնդրին՝ նախարարը նշել է, որ 2016 թ.-ից մեկնարկած գործընթացն այս տարի հունվարին ժամանակավորապես կասեցվել էր, որպեսզի նախարարությունը՝ միջազգային գործընկերների հետ համատեղ, կարողանա հաստատություններում խնամվող երեխաների և նրանց ընտանիքների կարիքների գնահատում իրականացնել: Խոսելով խնամքի այլ հաստատությունների՝ մասնավորապես մանկատների լուծարման մասին՝ նախարարը նշել է, որ սա առաջին տարին է, երբ ապաինստիտուցոնալացման քաղաքականությունը կտարածվի ոչ միայն պետական հաստատությունների, այլև ՀՀ տարածքում գործող բոլոր մանկատների վրա, ինչպես նաև գործընթացից դուրս չեն մնա հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախատեսված մասնագիտացված հաստատությունները, ինչպես եղել է նախկինում.
«Մենք գիտակցում ենք, որ սա բարդ գործընթաց է, բայց նաև գիտենք՝ սա փոփոխություն է, որն այլընտրանք չունի: Այո՛, հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը կրկնակի բարդ է լինելու, սակայն մենք համոզված ենք, որ պետության պարտավորությունն է ապահովել իր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքի իրացումը: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամքի և իրավունքի վերաբերյալ պետք է լինի մեկ մոտեցում»,- ասել է նախարարը:
«ՍՕՍ Մանկական Գյուղեր Ֆրանսիա» անդամ ընկերակցության նախագահ Դանիել Բարրոյը նշել է, որ հիմնադրամը լիովին կիսում է ՀՀ կառավարության մոտեցումները՝ ապաինստիտուցիոնալացման վերաբերյալ, և իր աջակցությունը հայտնում այդ ուղղությամբ տարվող քայլերին.
««ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը մեզ պարբերաբար տեղեկացնում է նախարարության հետ համագործակցության աննախադեպ ակտիվացման մասին, ինչը չի կարող չգոհացնել մեզ: Մենք տեղեկացված ենք նաև, որ երկու կողմերի միջև համագործակցությունն արդեն առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվել՝ փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո: Մեզ համար ուրախալի է տեսնել, որ դուք հաստատակամ եք բարեփոխումների այս դժվարին ճանապարհին»,- ասել է նա:
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT