Մարզիչը գոհ չէ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Կարապետյանի տրամադրվածությունից, բայց նա կարող է օլիմպիական ուղեգիր նվաճել

Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանի (73 կգ) տրամադրվածությունն այնքան էլ չի գոհացնում նրա անձնական մարզչին: Թաթուլ Հովհաննիսյանը խոստովանում է, որ նախկինում ձյուդոիստն ավելի մեծ խանդավառությամբ էր մարզվում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ 2018 թ. Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո Կարապետյանը փոխվել է:

«Գոհ չեմ, որովհետեւ Եվրոպայից առաջ (խմբ. չեմպիոն դառնալուց առաջ) առաջին համար մարզիկները, որոնց հետ պլանավորում էինք՝ քանի գոտեմարտ պետք է անի ուսումնամարզական հավաքների ժամանակ, այդ գոտեմարտերն այդ ուժեղ մարզիկների հետ նա շատ ակտիվ, շատ լավ անում էր, իսկ Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո այդ ուժեղ մարզիկների հետ պարապմունք անելուց խուսափում էր, գնում էր՝ ավելի շատ թույլերի հետ մարզվելու»,- ասաց նա:

2018 թ. Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո ձյուդոիստի մոտ մարզական ցուցանիշների առումով էլ անկում կա: Նա անհաջող հանդես եկավ այս 2019 թ. ինչպես Եվրոպայի, այնպես էլ աշխարհի առաջնություններում: Հովհաննիսյանը խոստովանում է, որ Հայաստանի առաջատար ձյուդոիստի մոտ աստղային հիվանդություն է նկատվում:

«Աստղային հիվանդությունով են վարակվում շատ մարզիկներ, մարզիկ կա շատ շուտ է հաղթահարում, մարզիկ կա՝ երկար է մնում դրա մեջ: Իմ անձնական կարծիքն է, որ նա բարձրացել է վերեւ, դեռ չի իջել, աստղային հիվանդությունով դեռ տառապում է»,- ասաց նա:

Կարապետյանի հետ են հիմնականում կապված այս մարզաձեւից ուղեգիր ունենալու հույսերը: Անկախ նրանից, որ հավաքականի առաջատարի արդյունքները վերջին շրջանում այնքան էլ գոհացուցիչ չեն, Հովհաննիսյանի խոսքով՝ նա չի կորցրել Տոկիո 2020-ի ուղեգիր նվաճելու հնարավորությունը եւ հեռու չէ դրանից: Մարզիչը նշում է, որ հաջող ելույթների դեպքում նա կհասցնի մինչեւ 2020 թ. մայիսի վերջ հավաքել այնքան միավոր, որքան անհրաժեշտ է օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ստանալու համար:

«Մասնակցում ենք մրցումներին, ուսումնամարզական հավաքներին: Առայժմ ինձ չեն գոհացնում նրա արդյունքները: Այդպիսի ուսումնամարզական հավաքներ, մրցումներ չկան, որ մենք չանցկացնենք: Նրա գոտեմարտերից զգում եմ, որ այնպես չի պատրաստվում, ինչպես մեզ պետք է: Հաջորդ տարին նույն կերպ հագեցած է լինելու, ինչպես այս տարին: Հիմնականում մասնակցում է այն մրցումներին, որոնք վարկանիշային միավորներ են տալիս: Շանսերն այնպիսին չեն, որ շատ հեռու է ու չի կարողանա, չէ՛, ամեն ինչ առջեւում է: Մայիսի վերջին մեր վերջնական արդյունքները կգան»,- ասաց Հովհաննիսյանը:

Օրերս Չինաստանում ավարտված Համաշխարհային բանակային խաղերում 5-րդ տեղը գրավելուց հետո Ֆերդինանդ Կարապետյանը մեկնել է Վլադիկավկազ՝ ուսումնամարզական հավաքի: Հովհաննիսյանը նշում է, որ նոյեմբերի 16-17-ը կայանալիք ՀՀ 2019 թ. առաջնությանը նա հավանաբար չի մասնակցի, քանի որ իրենք գուցե փորձեն իրենց դրսեւորելու հնարավորություն տալ 73 կգ քաշային կարգի մյուս մարզիկներին: Դեկտեմբերի կեսերին ֆեդերացիան կստանա ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի օրացույցային պլանը, որից հետո վերջնականապես կկազմվի նաեւ Կարապետյանի ծրագիրը: 2020-ի հունվարին նախատեսված Ավստրիայի ուսումնամարզական հավաքով նա կսկսի մրցաշրջանը:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22870 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ