Հայ ազատոճայինները, այդ թվում՝ առաջատարները, ձախողվեցին նաեւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների աշխարհի 2019 թ. առաջնությունը նույնպես անհաջող դասավորվեց հայ ազատոճայինների համար: Սեպտեմբերին Ղազախստանում կայացած աշխարհի մեծահասակների 2019 թ. առաջնությունից հետո նրանք 2-րդ անընդմեջ խոշոր մրցաշարից վերադառնում են ձեռնունայն: Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող մրցաշարում մեդալ նվաճելու իր հնարավորությունը չօգտագործեց ընտրանու առաջատարներից, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի գլխավոր հույսերից մեկը՝ Արսեն Հարությունյանը (61 կգ): Եվրոպայի մեծահասակների գործող չեմպիոնը (լուսանկարում՝ ձախից 2-րդը) բրոնզի համար պայքարում տուշեով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Դինիսլավ Տախտարովին:

Հարությունյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակչից: Հասել էր մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ տուշեով պարտվել էր հնդիկ Ռավինդեր Ռավինդերին:

ՀՀ ընտրանու առաջատար եւս մեկ մարզիկի՝ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թեւանյանի (65 կգ) մասնակցությունը նույնպես անհաջող էր: Նա (լուսանկարում՝ ձախից առաջինը) պայքարն սկսել էր որակավորման փուլից եւ հենց այնտեղ պարտվել:

Ազատոճայինների կազմում մրցավայր էին մեկնել նաեւ Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (92 կգ) եւ Հովհաննես Մաղաքյանը (125 կգ)։ Նրանք մեդալների համար չպայքարեցին: Մխիթարյանին հաղթած ըմբիշը՝ իրանցի Քամրան Ղասեմպուրը, եզրափակիչ հասավ, ու նա բրոնզի համար պայքարելու հնարավորություն ստացավ, սակայն առաջին սփոփիչ գոտեմարտում հաղթելուց հետո 2-րդում պարտվեց:

Սեպտեմբերի ազատոճայինները նույնպես չէին պայքարել մեդալների համար: Նաեւ չէին կարողացել օլիմպիական ուղեգրեր ձեռք բերել:

Աշխարհի Մ-23 2019 թ. առաջնությունը Բուդապեշտում մեկնարկել է հոկտեմբերի 28-ին: Կավարտվի նոյեմբերի 3-ին: Հունահռոմեական ըմբիշները պայքարը սկսում են վաղը՝ նոյեմբերի 1-ին: ՀՀ-ն կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), աշխարհի 2019 թ. առաջնության բրոնզեմեդալակիր Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Արման Վարդանյանը (82 կգ), Ալբերտ Եղիկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Տպել
388 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան