Նոյեմբերի 8-ին տեղի կունենա «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գալա ընթրիքը. ո՞րն է նպատակը

30/10/2019 schedule11:27

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նոյեմբերի 8-ին կայանալիք տարեկան բարեգործական գալա ընթրիքի նպատակն է դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն ու իրականացնել բարեգործական դրամահավաք։

Այս մասին ասված է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Հարցման պատասխանն ուղարկվել է նաև «Հրապարակ» օրաթերթի լրագրող Սյուզան Սիմոնյանին։ Հուսանք, որ «Հրապարակը» և «Հրապարակ»-ի հոդվածն արտատպած այլ լրատվամիջոցները կհրապարակեն նաև մեր պատասխանը

Ի պատասխան Ձեր 29․10․2019 թվականին ուղղված հարցման՝ տեղեկացնում եմ, որ գոյություն ունի միջազգայնորեն ընդունված պրակտիկա, համաձայն որի՝ բարեգործական հիմնադրամները պարբերաբար կազմակերպում են բարեգործական գալա ընթրիքներ, որոնց շրջանակում ընթրիքին ներկա գտնված հյուրերին նախ ներկայացնում են հիմնադրամի առաքելությունը, գործունեությունն ու կատարված աշխատանքները։ Բարեգործական գալա ընթրիքների նպատակն է առավել շատ թվով մարդկանց պատմել սոցիալական, առողջապահական կամ կրթական այն հիմնախնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ աշխատում են հիմնադրամները, բարեգործական կազմակերպությունները, ինչպես նաև առավել շատ մարդկանց ներգրավվել բարեգործական, սոցիալական տարբեր ծրագրերում։ Սովորաբար բարեգործական գալա ընթրիքների հյուրերի ցանկում են լինում հասարակության շրջանում ակտիվ գործունեություն ծավալող անձինք, շոուբիզնեսի և սպորտի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ։

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նոյեմբերի 8-ին կայանալիք տարեկան բարեգործական գալա ընթրիքի նպատակն է դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն ու իրականացնել բարեգործական դրամահավաք։

Ինչ վերաբերում է Շվեյցարական Կարմիր խաչի ավանդական բարեգործական գալա երեկոյի վերաբերյալ Ձեր մյուս հարցադրմանը, ինչպես նշվել էր նաև հոկտեմբերի 14-ին տարածված հաղորդագրության մեջ լինկը՝ այստեղ՝ (https://annahakobyan.am/…/%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d5%b0%…/) բարեգործական միջոցառումն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվել է «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։ Բարեգործական միջոցառման հասույթը փոխանցվել է Հայաստանին՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հոգալու համար։ Հավաքված գումարով ծրագրերն իրականացնելու է Հայկական Կարմիր Խաչ բարեգործական կազմակերպությունը։

«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություն ունեցող մինչև 26 տարեկան երեխաներին և երիտասարդներին։ Հիմնադրամը տրամադրում է անվճար բուժում, դեղորայք, օրական 4-անգամյա սնունդ և սոցիալ-հոգեբանական ծառայություն հիվանդություն ունեցող շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ Հիմնադրամի շահառուները 240-նն են։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է»,- ասված է հաղորդագրությունում։

Տպել
1301 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել