Երևան
12 °C
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը պատասխանել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրեն ուղղված դիմումին, որով վերջինս կոչ էր անում պարզաբանել ՍԴ աշխատանքներին չմասնակցելու, բայց աշխատավարձ ստանալու, ծառայողական մեքենայից օգտվելու հանգամանքը։
Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել պատգամավորին՝ նամակով բարձրացված հարցերի եւ խնդրի՝ Սահմանադրական դատարանի նիստերին չմասնակցելու կապակցությամբ քաղաքական շրջանակներում եւ զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվող մեկնաբանություններին եւ քննարկումներին ուշադրության համար։
«Դրանք չէին կարող իմ ուշադրությունից դուրս մնալ, սակայն, դրանց արձագանքելու կարգավիճակիցս բխող սահմանափակումների բերումով, հնարավորություն չեմ ունեցել եւ չունեմ դրանց վերաբերյալ հատվածական պարզաբանումներ ներկայացնելու։
Նկատել եմ նաեւ, որ Սահմանադրական դատարանի նիստերին չմասնակցելուս կապակցությամբ քննարկումներում, այդ դիրքորոշմանս հիմքում ընկած հանգամանքների, որոնք են՝ Սահմանադրական դատարանի ներկա կազմի սահմանադրականության եւ այս դատարանի դեմոկրատական լեգիտիմության բացերը (վերջինիս հիմքով՝ նաեւ այս դատարանի նկատմամբ հանրության եւ պետական իշխանության թեւերի կողմից վստահության դեֆիցիտը), ծանրության եւ հանրային շահի դիտանկյունից գերակայող կշիռը, շարունակաբար փորձ է կատարվել խնդիրը նվազեցնել եւ նսեմացնել՝ հասցնելով կենցաղայնության մակարդակի։ Մասնավորապես, իմ կողմից շարունակաբար բարձրաձայնվող սահմանադրական ճգնաժամի շուրջ խնդրի կարեւորության եւ առաջնայնության համեմատությամբ, խնդրի կշիռը որոշ դեպքերում փորձ է արվում հետեւողականորեն իջեցնել աշխատավարձի եւ փոխադրամիջոցի համար վառելիքի փոխհատուցման դիմաց Սահմանադրական դատարանի նիստերին չմասնակցելու կենցաղային նյութականության աստիճանի։
Ես ամբողջությամբ համամիտ եմ խնդրով հետաքրքրվողների անկեղծ մտահոգությանը, որ պետական-հանրային միջոցները չպետք է վատնվեն անարդյունք, իսկ պետական պաշտոնյաները պարտավոր են իրենց պարտականությունները կատարել բարեխղճորեն։
Թեկուզեւ իմ՝ Սահմանադրական դատարանի դատավորիս վարձատրությունը հանրային իշխանության այլ պաշտոնյաների վարձատրության համեմատ բավականին բարձր է, այդուհանդերձ, վստահեցնում եմ, որ հրավիրվող նիստերին իմ մասնակցության մերժումն ունի հիմնավոր պատճառներ, որոնք ողջ խորությամբ, միաժամանակ՝ ընթերցողի համար ընկալելիորեն հակիրճ, մտադիր եմ ներկայացնել Սահմանադրական դատարանում եւ դրա շուրջ ճգնաժամի իրավական եւ իրավաքաղաքական ասպեկտների նկարագրությամբ։ Այս խնդրի համապարփակ նկարագրությամբ (շարքի միջոցով հրապարակելով, սկսած այս ուրբաթ օրվանից), հուսով եմ, կստանաք նաեւ Ձեզ հետաքրքրող հարցադրումների պատասխանները։
Ինչ վերաբերում է Ազգային ժողովի որեւէ խմբակցության կամ պատգամավորի կողմից իմ՝ Սահմանադրական դատարանի դատավորիս լիազորությունների դադարեցման նպատակով ընթացակարգի հարուցման հնարավորությանը, ապա հուսով եմ՝ նման մտադրություն եւ մտահոգություն ունեցողներն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կարող են ստանալ իմ՝ վերը նշված առաջիկա հրապարակային պարզաբանումներից։ Ամեն դեպքում, նման վարույթի նախաձեռնումը կամ հարուցումը Հանրապետության Ազգային ժողովում որեւէ խմբակցության կամ պատգամավորի կողմից ես դիտարկում եմ որպես խորհրդարանական հանրապետության խորհրդարանին հատուկ ժողովրդավարական գործընթացի բաղադրիչ եւ խորագույն հարգանքով եմ վերաբերվելու թե՛ դրա նախաձեռնմանը, թե՛ ընթացքին, նկատի ունենալով նաեւ, որ գործ եմ ունենալու առնվազն վերջին 2 տասնամյակում ժողովրդի անառարկելիորեն ազատ կամարտահայտությամբ ձեւավորված առաջին խորհրդարանի հետ։ Համոզված եմ, որ նման ընթացակարգի իրականացմամբ իմ կողմից բարձրաձայնվող խնդիրներն իրենց ողջ խորությամբ եւ սրությամբ կներկայացվեն թե՛ Ազգային ժողովին, թե՛ Հանրապետության քաղաքացիներին՝ դրանց վերջնական հանգուցալուծման ակնկալիքով»,- դիմումի պատասխանի մեջ գրել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը։


Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT