ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ ազնվության գրավականն է. Ադամ Շիֆ

29/10/2019 schedule10:50

Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների կողմից քայլ է ճիշտ ուղղությամբ, համոզված է ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, ով համահեղինակել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ 296 բանաձեւը, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Սա Կոնգրեսի բոլոր թեւերում գտնվող օրենսդիրների միասնական աշխատանքի արդյունքն է, նշում է դեմոկրատ կոնգրեսականը՝ մատնանշելով հանրապետական գործընկերների մասնակցությունը.

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներն ունի նաեւ շատ կարեւոր բարոյական պարտավորություն՝ պարզ եւ ազնիվ խոսել 1915-1923 թվականներին մեկ եւ կես միլիոն հայերի դիտավորյալ ոչնչացման մասին»:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ 296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատում փակ քվեարկության կդրվի երեքշաբթի կեսօրին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, գրում է asbarez.com-ը:

Բանաձեւը, որի շուրջ քվեարկությունը նախատեսված է անցկացնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երեքշաբթի երեկոյան, ընդունվելու դեպքում նախատեսում է նաեւ կրթական ծրագրերի շրջանակներում Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների տարածում ԱՄՆ-ի բոլոր պետական դպրոցներում:

Բանաձեւի ընդունման դեմ հատուկ հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանությունը, որի կարծիքով՝ «1915 թվականի իրադարձությունների մասին պնդումները հիմնված չեն իրավական կամ պատմական փաստերի վրա»: Կոնգրեսական Ադամ Շիֆը, սակայն, կասկածում է, որ թուրքական կողմի փաստարկներն այս անգամ լսելի կլինեն Կոնգրեսի մեծամասնության կողմից.

«Կարծում եմ՝ Կոնգրեսի անդամները կուշտ են Թուրքիայի պահվածքով, գործողություններով, որոնք հակասում են ԱՄՆ-ի շահերին: Այնպես որ, եթե նախկինում Կոնգրեսի որոշ անդամներ հաշվի էին առնում Թուրքիայի կառավարության դիրքորոշումը, որը սխալ քայլ էր՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական կշիռը, ապա վաղը թուրքական լոբբին կոնգրեսում շատ կողմնակիցներ չի գտնելու»:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Կանոնադրական հանձնաժողովի ղեկավար պարոն Ջիմ Մաքգովերնին, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար պարոն Էլիոթ Էնգելին, կոնգրեսականներ պարոն Քրիս Սմիթին և տիկին Աննա Էշուին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը քվեարկության դնելու հարցում մեծ աջակցության համար: Մենք հորդորում ենք հայկական համայնքի մեր ներկայացուցիչներին շարունակել կոչ անել Կոնգրեսին և պահանջել, որ քվեարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Ներկայացուցիչների պալատի կանոնադրական հանձնաժողովի նախագահ Ջիմ Մաքգովերնը լսումները սկսել է հզոր բացման խոսքով՝ ասելով, որ 296-րդ բանաձևը Ներկայացուցիչների պալատի համար հնարավորություն է Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայն խոսելու և ընդունելու, որ դա ցեղասպանություն էր:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելն էլ ասել է. «Բոլորս ենք անհանգստացած այն ամենով, ինչ կատարվում է աշխարհի տարբեր կետերում: Հայոց կոտորածը ցեղասպանություն էր, և հիմա բոլորս ենք անհանգստացած քրդերի ճակատագրով: Այն տեղի է ունենում հենց հիմա, և կրկին Թուրքիան է կանգնած այդ ամենի ետևում: Եվ եթե նախկինում ճիշտ ժամանակը չէր սա անելու համար, հիմա, անկասկած, ճիշտ ժամանակն է»:

Անդրադառնալով մեր օրերի Հայաստանի հետ Միացյալ Նահանգների համագործակցությանը՝ Ադամ Շիֆն ընդգծեց՝ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունից» ի վեր տեղի ունեցած զարգացումները փայլուն հնարավորություն են բացում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման համար.

«Ես շատ տպավորված եմ վարչապետով: Գիտեմ՝ Հայաստանում շատ ոգեւորող ժամանակներ են թե՛ Հայաստանի քաղաքացիների եւ թե՛ ԱՄՆ-ի հայ համայնքի համար, տեսնում եմ նոր կառավարության վերաբերյալ այդ լավատեսությունը: Ես բարձր եմ գնահատում վարչապետի քայլերը, ով բերել է տեխնոկրատների թիմ եւ փորձում է հաղթահարել Հայաստանի առջեւ եղած բոլոր խնդիրները, այդ թվում եւ կոռուպցիան»:

Տպել
2033 դիտում

Իրադրությունը Երևանում ժամը 15.30-ի դրությամբ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին