Արցախի վերադարձը բանակցային սեղան կբարձրացնի գործընթացի արդյունավետությունը. Լորան Վոքիե

24/10/2019 schedule14:39

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Ֆրանսիական Հանրապետության Օվերն-Ռոն-Ալպ շրջանային Խորհրդի նախագահ Լորան Վոքիեի հետ։

Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, մասնավորապես՝ անդրադարձ կատարելով օտարերկրյա պետությունների վարչատարածքային միավորների հետ համագործակցության հաստատման գործընթացին՝ կարևորելով այն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների անխոչընդոտ իրացման, Արցախի համայնքների արդյունավետ կենսագործունեության և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության տեսանկյունից։

Հանդիպման արդյունքներով կողմերը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրա կողմից իր հիմնարար իրավունքների և ազատությունների իրացումն ու հակասում ազատության, հավասարության և համագործակցության ոգուն, առանց որոնց տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումն անհնար է:

Կողմերն ընդգծում են միջազգային համագործակցության կարևորությունը՝ ժողովուրդների միջև խաղաղ հարաբերությունների և բարեկամության զարգացման, լայնախոհության և հանդուրժողականության, ինչպես նաև տնտեսական բարգավաճման խթանման տեսանկյունից։

Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, մասնավորապես, համոզմունք է հայտնվում, որ Արցախի իշխանությունների վերստին ներգրավումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին առավել բարենպաստ պայմաններ կստեղծի ադրբեջանա֊ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ 

Հռչակագրին միացել են նաև Օվերն-Ռոն-Ալպ շրջանի մի շարք քաղաքների քաղաքապետեր։

Օվերն-Ռոն-Ալպը Ֆրանսիայի 18 շրջաններից մեկն է, որը գտնվում է երկրի հարավ-արևելյան մասում։ Շրջանի մակերեսը 69.711 քառ. կմ է, այն ունի 7.8 միլիոն բնակիչ։

Տպել
503 դիտում

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար

Արցախում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներ

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել քաղաքացիների մեկուսացման համար

Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»․ Արսեն Թորոսյան

Ինչու է ԱՄՆ-ը ցանկանում արդիականացնել Գերմանիայում գտնվող իր միջուկային զինանոցը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց մարդկանց տեղաշարժն ու հեռախոսազանգերը ֆիքսելու մասին օրինագիծը

Անցկացվել է Լոռու կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելման եւ արձագանքման շտաբի հերթական նիստը

Հավաք-պարապմունքներ են անցկացվել 5-րդ զորամիավորումում․ ՊՆ

ԱԺ նախագահը 3 ժամ առաջ հայտարարել էր, որ 21։30-ից հետո նիստ է լինելու, սակայն ընդդիմությունն էլի չկա․ Ռուբեն Ռուբինյան

Բյուրեղավանի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Կրակային պատրաստության պարապմունք է անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Անելու եմ ամեն ինչ, որ իրավապահ մարմինները պատշաճ կերպով ընթացքավորեն բոլոր առերևույթ իրավախախտումները. ԱՀ ՄԻՊ

Կորոնավիրուսից մինչեւ նավթի շուկայում տիրող իրավիճակ. Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ես պատրաստ եմ ընդունել Արցախի բնակչության քվեարկության ցանկացած արդյունք. Արայիկ Հարությունյան

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել

Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար

Արցախի ընտրություններին մասնակցել է ընտրողների 72.7 տոկոսը. ամենացածր մասնակցությունը գրանցվել է Երեւանի տեղամասում

Ժամը 18:30-ի դրությամբ գանձապետարանում բացված ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 813 մլն 144 հազար դրամ

Կորոնավիրուսի հաստատված դեպքով եւս մեկ քաղաքացի այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք