Գրությո՞ւն, թե՞ բողոքի նոտա` զենքի մատակարարման մրցույթի խափանման համար. ՌԴ-ն կդիմի՞ Հայաստանին

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ORSIS ընկերությունը («Promtehnologii» խմբի անդամ) և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել այս իրավիճակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, որի ձեռքի տակ է տվյալ փաստաթղթի պատճենը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խնդրահարույց է համարում «բողոքի նոտայի» մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը մի քանի պատճառով: «Նախ, ի սկզբանե, ORSIS-ի թեման սխալ ուղղությամբ գնաց ու խեղաթյուրված ներկայացվեց հանրությանը: Դա արվեց տարատեսակ անանուն աղբյուրների միջոցով: Ասվեց, որ քրեական գործ է հարուցված, սակայն պարզվեց, որ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում: Այժմ եւս շահարկվում է թեման նույն անանուն աղբյուրների անհասկանալի բացատրություններով»,- մեր զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Քանի դեռ այս գործով իրավական գործընթաց է ընթանում, Արծրուն Հովհաննիսյանը ձեռնպահ մնաց հասցեական մեկնաբանությունից՝ նշելով, որ տեղեկատվություն տարածողն «ամեն ինչ խառնում է իրար»: «Քանի դեռ իրավական գործընթաց կա, զերծ կմնամ ծավալուն մեկնաբանությունից, կոնկրետ գնահատական տալուց, թե իրականում ինչ է եղել, ինչ պաշտոնական դիրքորոշումներ կան: Այս պահին էլ նույն տեղեկություն հայտնողն ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը եւ հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտարներն այդպիսին չեն լինում: Բողոքի նոտաներում չեն խնդրում մյուս կողմին իրավիճակին հանգուցալուծում տալ»,- նշում է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերից պարզ է դառնում, որ խոսքը, ըստ էության, ոչ այնքան բողոքի նոտայի, որքան գրության մասին է, որը դեռեւս չեն ստացել ՊՆ-ում: Դրա մասին ուղղակի գրել է ռուսական լրատվամիջոցը: ՀՀ ԱԳՆ-ից եւս հայտնում են, որ Ռուսաստանի արտգործնախարարությունից զենքի մատակարարման մրցույթի խափանման վերաբերյալ որեւէ գրություն չեն ստացել:

Ավելին՝ նախօրեին նաեւ հայտնի դարձավ, որ ՌԴ-ում անցկացվող «Ինտերպոլիտեխ» միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 22-ին Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչի մասին է խոսքը

2019-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ զենքի մատակարարման մրցույթի խափանման պատճառով, որին մասնակցել է ռուսական ընկերությունը, Հայաստանում հարուցվել է քրեական գործ՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք» հոդվածով: Նշվում էր, որ մայիսին հանրապետության Պաշտպանության նախարարությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտարարեց մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթ: Առաջադրված պահանջներին կարողացավ համապատասխանել միայն ռուսական ORSIS ընկերությունը:

Այնուհետեւ հայտարարվեց, որ զինատեսակներ արտադրող «Պրոմտեխնոլոգիաներ» խմբի անդամ «ORSIS ARMS» ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթն առանց հիմնավորման չեղարկելու համար, որից հետո տեղեկությունը տարածվել էր հայկական լրատվամիջոցներում: ՊՆ-ն եւ «ORSIS ARMS» ընկերությունը հերքեցին այդ տեղեկատվությունը: Սակայն հաստատվեց քրեական գործի մասին տեղեկատվությունը:

«Մանրամասները չեմ կարող ասել, որովհետեւ, ինչպես հասկացա, բանկային համակարգի, կոնկրետ ֆիզիկական անձանց հետ կապված որոշակի քրեական գործեր կան, բայց կոնկրետ ընկերության կողմից Պաշտպանության նախարարությանը դատի տալու լուրը ապատեղեկատվություն է, այն չի համապատասխանում իրականությանը: Ո՛չ «ORSIS ARMS»-ը եւ ո՛չ էլ «Պրոմտեխնոլոգիան» ՀՀ ՊՆ-ին դատի չեն տվել, մենք նման հայց չենք ստացել, եւ ոչ էլ ՊՆ-ն ունի նման հայց ընդդեմ տվյալ ընկերությունների»,- մեր զրույցում ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Մեր աղբյուրները հայտնում են, որ հարցը քննարկման առարկա է դարձել Հայաստանի եւ ՌԴ-ի ռազմական ղեկավարությունների միջեւ: Մոսկվան խնդրել է Երեւանին իրավիճակին ծանոթանալ եւ լուծումներ գտնել:

Գրությո՞ւն, թե՞ նոտա

Ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության աղբյուրի՝ նոտան արդեն հասել է Արտաքին գործերի նախարարություն և շուտով դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:

Մեր աղբյուրները հայտնում են՝ նման իրավիճակներում գրություններով միմյանց դիմելը էլ ավելի շատ կրում է արարողակարգային բնույթ: «Այնպես չէ, որ սա լուրջ խնդիր է դարձել հայ-ռուսական հարաբերություններում, որոնք բավականին լավ են զարգանում»,- նշում է մեր աղբյուրը՝ մատնացույց անելով ՌԴ-ի հետ համագործակցությամբ Սիրիայում հայկական հումանիտար առաքելության իրականացման գործընթացը, ինչպես նաեւ ՌԴ-ի հետ նոր ռազմական գործարքները:

Գրության մեջ, նշում է ՌԻԱ Նովոստին, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Ռյազանցևի կողմից և ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի մասնակցության հայտը մրցույթին «առանց հիմնավոր պատճառների» մերժվել է, իսկ ընկերությունն «առանց հիմնավորումների ընդգրկվել է ՀՀ ԶՈՒ անազնիվ մատակարարների ցուցակում»:

Փաստաթղթից նաև հետևում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը «ապօրինի դիմել է բանկին՝ պահանջելով վճարել մրցույթին մասնակցելու համար բանկային երաշխիք», թեպետ օրենքով ընկերությունը պարտավոր էր այդպիսի փոխհատուցում վճարել, եթե նա շահեր մրցույթում, բայց հրաժարվել է ստորագրել պայմանագիրը:

«Խնդրում եմ դիտարկել առկա իրավիճակը և հանձնարարականներ տալ այն լուծելու ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում:

Գործի մանրամասները

ORSIS ընկերությունը Promtechnology խմբի մաս է կազմում, որը մի քանի տարի է՝ մատակարարում է Երևանին զենք-զինամթերք և օպտիկա: Ընկերությունը, որը, ըստ մամուլի հրապարակումների, որոշակի կապեր ունի «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար, Հայաստանի հանդեպ ոչ վաղ անցյալում բացասական հայտարարություններով աչքի ընկած Դմիտրի Ռոգոզինի հետ, հայտնել է, որ այժմ իրենք սև ցուցակում են:

«Գործակալությունը հայտարարել է, որ մենք չենք տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, ինչը ճիշտ չէ: Դրանից հետո մի քանի շաբաթվա ընթացքում մենք տրամադրեցինք բոլոր այն տեղեկությունները, որոնք Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես խնդրել է ներկայացնել: Արդյունքում մեզ հայտնեցին, թե մենք չենք տրամադրել որոշ ապրանքների ընդունման-հանձնման ակտեր»,- ասել է ORSIS-ի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը նաև պահանջել է վճարել մի քանի հարյուր հազար դոլար բանկային երաշխիք՝ չնայած օրենքով դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե ընկերությունը շահել է մրցույթում, և ինքը հրաժարվել է պայմանագիր կնքելուց:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ստեղծված իրավիճակը սպառնում է խափանել Հայաստանում փամփուշտների գործարանի կառուցմանը: Ենթադրվում էր, որ ձեռնարկությունը կստեղծվի ռուսական ներդրումներով, խոսքը մի քանի միլիոն դոլար գումարի մասին է:

Կապը Ռոգոզինի ընտանիքի հետ

Համաձայն ռուսական ԶԼՄ-ների հրապարակման՝ Promtechnology խմբի մաս կազմող հրազեն արտադրող Orsis ընկերության տնօրեն է աշխատել ոչ վաղ անցյալում Դմիտրի Ռոգոզինի որդին՝ Ալեքսեյ Ռոգոզինը:

Ռոգոզին կրտսերը, համաձայն versia.ru-ի հրապարակման, այնուհետեւ նշանակում է ՌԴ ՊՆ-ում իր հոր՝ Դմիտրի Ռոգոզինին ենթակա ընկերությունների աշխատանքի համակարգող: Այդ ժամանակ Ռոգոզինը ՌԴ փոխվարչապետ էր եւ համակարգում էր Ռազմաարդյունաբերության ոլորտը: Իսկ արդեն 2017 թ.-ին նրա որդին նշանակվել է ՌԴ Միավորված ավիացիոն կորպորացիայի փոխնախագահ:

Promtechnology ընկերությունը Ռուսաստանի զենքի շուկա է դուրս եկել 2012 թ.-ին Glock մակնիշի ատրճանակների արտադրությամբ, որոնք հավաքվել են Մոսկվայի զենքի գործարանի բազայի վրա: Հենց այդ գործարանը ղեկավարել է ժամանակին Ռոգոզինի որդին: Նախատեսվում էր, որ այդ ատրճանակները մատակարարվելու են Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերին, սակայն դրանց արժեքը պատվիրատուների համար բարձր է եղել:

Glock 17 ատրճանակի գինը եղել է 210 հազար ռուբլի, իսկ Glock 26 ատրճանակինը՝ 191 հազար ռուբլի, այն պարագայում, երբ մոսկովյան ցանկացած զենքի ակումբներում նույն ատրճանակները, եթե հավատանք ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հրապարակումներին, վաճառվում են 65 հազար ռուբլով: Այսինքն՝ ատրճանակների գինը փորձել են բարձրացնել չորս անգամ:

Այսքանով սակայն Ռոգոզինի որդու աշխատանքային կարիերան չի ավարտվում: Նա նշանակվում է Տուլայում Ալեքսինսկի քիմիական կոմբինատի գործադիր տնօրենի տեղակալ՝ խոստանալով վերականգնել այնտեղ վառոդի արտադրությունը: Քիմիական կոմբինատը գտնվում էր, համաձայն Ռոգոզինի հայտարարության, անմխիթար վիճակում: Վառոդի արտադրությունն այդպես էլ չի վերականգնվում:

Տպել
2656 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից