Երևան
12 °C
Հետևողական ենք լինելու պետական առողջապահական ծրագրերի որակին և հասցեականությանը։
Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Շարունակելով՝ նա նաեւ գրել է. «Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը` պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար: Ինչպես նաև այն կնպաստի տեղում լուծում տալու պետական պատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների դիմումներին և բողոքներին: Այս փուլում մշտական ներկայացուցիչներ կլինեն 5 բժշկական կազմակերպություններում՝ Արաբկիր ԲԿ, Էրեբունի ԲԿ, Մուրացան մանկական հիվանդանոց, Աստղիկ ԲԿ, Շենգավիթ ԲԿ։ Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ, որի վրա նշված կլինի «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ»:Անհրաժեշտության դեպքում կարող եք մոտենալ նրանց ձեր հարցերի դեպքում»։
Նկատենք, որ ծրագրի իրագործման հարցում տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ:
Նախաձեռնության մասին խոսվում էր դեռ օգոստոսին: Ծրագիրը պիլոտային տարբերակով նախ սկսվել էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում: Այստեղ նախարարության ներկայացուցիչ էր նշանակվել առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը: «Մենք հետեւողական ենք առողջապահական ոլորտում մեր կողմից իրականացվող փոփոխություններին: ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում մոտ ապագայում կլինեն նախարարության աշխատակիցներ, ում դուք կարող եք տեղում դիմել խնդիրների դեպքում: Այս մոդելի կիրառումը սկսվում է ինձնից եւ ուրեմն, ես այսօրվանից կլինեմ «Արմենիա» ԲԿ-ում (Հանրապետական հիվանդանոց), որպեսզի հետեւեմ պետպատվերով մատուցվող ծառայությունների որակին»,- այդ ժամանակ հայտարարել էր Աշոտ Սարգսյանը:
Բայց երբ որոշ ժամանակ անց մենք այցելել էինք հիվանդանոց, այնտեղ անգամ տնօրենի ընդունարանում տեղյակ չէին բուժհաստատությունում նրա գործունեության մասին: Նախարարության ներկայացուցիչը չուներ աշխատասենյակ, նրա այդ աշխատանքի մասին չէր լսել մեզ հանդիպած ոչ ոք: Աշոտ Սարգսյանն ավելի ուշ պարզաբանել էր, որ բժշկական կենտրոնում մշտական ներկայություն ապահովելն իր պարտադիր անելիքը չէ, քանի որ նախարարությունում այլ զբաղվածություն ունի: Նա մանրամասնել էր, որ իրականացվող ծրագիրն առայժմ պիլոտային է, որը նաեւ պետք է օգնի հասկանալ, թե մնացած կենտրոններում նախարարության ներկայացուցիչների աշխատանքն ինչ մեխանիզմով պետք է կազմակերպվի, ինչի վրա է անհրաԺեշտ կենտրոնացնել նրանց ուշադրությունը եւ այլն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT