ԿԳՄՍՆ դրամաշնորհային նախագծերը խիստ չափանիշներով կընտրվեն. նոր պայմանները կհրապարակվեն տարեվերջին

Պետությունն այսուհետ շատ խիստ չափանիշներով է ընտրելու դրամաշնորհների տրամադրման մրցույթներին ներկայացված նախագծերը: Դրամաշնորհների նոր պայմանները կհրապարակվեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նկատելով՝ այնպիսի պայմաններ են դնելու, որոնք ճանապարհ կբացեն առավելապես պրոֆեսիոնալ հանրության համար։

«Մինչեւ այժմ գործող դրամաշնորհային պայմանների արդյունքում մեզ են դիմում շատ պատահական կազմակերպություններ, կասկածելի հեռանկար ունեցող նախագծեր, որոնց ազդեցությունը ոլորտի ու հանրային կյանքի բարելավման համար տեւական չէ։ Մենք պետք է կարողանանք հստակ ձեւակերպել խնդիրն ու հասկանալ, թե որտեղ է պետությունը, այսինքն՝ հարկատուների ներդրումներն ինչ ոլորտներ են գնում»,- ասաց փոխնախարարը։

Այսուհետ ԿԳՄՍՆ-ն առաջնահերթություն է տալու բոլոր այն նախագծերին, որտեղ հստակ կլինի կրթական բաղադրիչը: Դրամաշնորհները երկու փուլով են անցկացվելու, սկզբում հայտերը կուսումնասիրվեն, հետո հեղինակներին կհրավիրեն հարցազրույցի, որի ընթացքում հանձնաժողովի անդամները նրանց հարցեր կուղղեն՝ հասկանալու ծրագրի նրբությունները: Դրամաշնորհների մեջ շատ խիստ է դրվելու այն հարցը, թե տվյալ նախագիծն ինչ տեւական ազդեցություն է ունենալու երկրի ճանաչելիության, միջազգային վարկանիշի բարձրացման ու նոր կապերի հաստատման տեսանկյունից:

Ըստ Խզմալյանի՝ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ ստանձնել է իր ուժերից վեր սոցիալական պատասխանատվություն: Աշխատելով բավարարել բոլորի պահանջներն ու աջակցել բոլորին՝ չեն կարողանում հանրայնացնել իսկապես արժեք ներկայացնող խմբերն ու ստեղծագործությունները եւ դուրս բերել միջազգային շուկա։

«Եթե մենք ճշգրտումներ չմտցնենք մեր պայմանների մեջ, իսկ ֆինանսական ռեսուրսն անսահման չէ, չենք կարողանա նույնիսկ այդ սակավ ռեսուրսը ճիշտ բաշխել եւ արդյունավետ կիրառել։ Համոզված եմ՝ ճիշտ բյուջետավորման, ճիշտ մշակութային քաղաքականության եւ դրամաշնորհային ճիշտ պայմաններում կկարողանանք եղած միջոցները շատ ավելի արդյունավետ օգտագործել ու բազմապատկել՝ արդյունքի տեսանկյունից»,- նշեց Խզմալյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրեց նաեւ նախարարության նոր նախագծերից մեկը՝ «Դասարան+դասական»-ը։ Այս նախագծի շրջանակում մրցութային կարգով՝ շարադրությունների հիման վրա, ավագ դպրոցներից կընտրվեն սաներ, որոնք հինգ օր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում հնարավորություն կունենան շփվել ոլորտի առաջատար մասնագետների հետ։

«Նրանք կշրջեն ետնաբեմում, այնտեղից կդիտեն ներկայացումը, կլինեն դիմահարդարման սենյակում եւ կհասկանան, որ թատրոնը բարդ արդյունաբերություն է։ Մեր նպատակն է պատրաստել վաղվա քիչ, թե շատ պրոֆեսիոնալ հանդիսատեսին»,- նկատեց Խզմալյանը: 

Փոխնախարարը նաեւ մեկ այլ նոր նախաձեռնության մասին խոսեց։ Խոսքը Վանաձորում մեկնարկած «Օկտավա» նախագծի մասին է: Նախաձեռնել են մի ձեւաչափ, որը Հայաստանի տարբեր մասերում ապրող բնակիչներին հնարավորություն կտա դեմ առ դեմ շփվել արվեստագետների հետ: Արդեն այս շաբաթ՝ հոկտեմբերի 26-ին, 8 արվեստագետներից ու մտավորականներից կազմված խումբ կմեկնի Վանաձոր: «Մեր արվեստագետներին պետք է էկրանային կերպարներից դուրս հասանելի դարձնենք: Հյուրախաղերն ամենաանարդյունավետ ճանապարհն են միասնական մշակութային դաշտ ձեւավորելու համար։»,- եզրափակեց Արա Խզմալյանը:

Տպել
515 դիտում

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին

Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից. Նիկոլ Փաշինյան

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ մոտ 6 հա տարածքում

Հայաէրոնավիգացիայի աշխատակիցները կշարունակեն մեկուսացված մնալ Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում

ԿԳՄՍՆ-ն այսօրվանից սկսել է հավաքագրել համակարգչային սարքեր`ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանը. LePoint

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք

Երեւանում հրդեհվել է չշահագործվող վագոն-տնակ

Հայ-Ռուսական համալսարանը հաղթել է «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի մրցույթում