ԱԺ պատգամավորի մեքենայի ապակիները կոտրելու դեպքով նյութեր են նախապատրաստվում․ առգրավել են տեսագրությունները

Ոստիկանությունը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները կոտրելու դեպքով նյութեր է նախապատրաստում։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից։

Հիշեցնենք, որ երեկ երկրորդ անգամ կոտրել են պատգամավոր Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները, այս անգամ խորհրդարանի դիմաց՝ Դեմիրճյան փողոցում՝ տեսախցիկների մոտ։

Մեր տեղեկություններով՝ իրավապահներն արդեն առգրավել են դեպքի վայրի տեսախցիկների տեսագրությունները։

Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ իրեն դեռ չեն հրավիրել ոստիկանություն, դեռ չի տեսել տեսագրությունները, սակայն տեղեկություն ունի, որ դեպքով կասկածյալ կա։ Պատգամավորը հայտնեց, որ այս պահի դրությամբ՝ այլ մանրամասների չի տիրապետում։

Նշենք, որ երեկ մեր զրույցում պատգամավորն այս դեպքերը մտահոգիչ գնահատեց, սակայն նշեց, որ չգիտի՝ ով կարող է նման բան անել։ Նրա խոսքով՝ այս ամենն իր քաղաքական գործունեությամբ է պայմանավորված։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Պողոսյանի մեքենան վնասել էին Հյուսիսային պողոտայում։ Պատգամավորը դիմել էր իրավապահներին, հարուցվել էր քրեական գործ։ Պողոսյանը մեր զրույցում հայտնեց, որ գործը ո՛չ կարճվել է, ո՛չ փակվել՝ առաջ չի գնացել։

Տպել
1819 դիտում

Լոռու մարզպետը Մեծավանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել

Ամենամեծ խնդիրն անորոշությունն է. «Արարատ-Արմենիայի» գործադիր տնօրեն

Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին Վանաձորում կառուցված հուշարձանի տարածքը կբարեկարգվի (լուսանկարներ)

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացու դի

Նոր սպառազինությունը մոտակա օրերին տեղակայելու ենք արդեն մարտական դիրքերում. Արցախի ՊԲ հրամանատար

Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից մենք ամբողջապես վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին․ պարետ

Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը․ Ալինա Նիկողոսյան

ԱԺ-ն կրկին արտահերթ նիստ է գումարել․ օրակարգում 2 հարց է, որոնցից մեկն այսօր չընդունվեց պատգամավորների կողմից

Սուպերմարկետների գործունեությունը դադարեցվել էր՝ անվտանգության եւ սանիտարահամաճարակային կանոնները չպահպանելու համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ ԱԻՆ

Մեր ռուս գործընկերներին տեղեկացրել ենք գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցություններ սկսելու ցանկության մասին․ պարետ

Բնականաբար, դա չի կարող հաճույք պատճառել. Բակո Սահակյանը՝ Քոչարյանին մեկուսարանից դատարան տանելու կադրերի մասին

90 անձ թոքաբորբ ունի, եւ այս պահին նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում․ վարչապետ

Սահմանափակումներն ավելի են խստացվելու․ ոստիկանության ուժերին միացնելու ենք այլ կառույցներից ուժեր․ Ավինյան

Ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50,534 ընտրող․ Արցախի ԿԸՀ

Արմեն Սարգսյանը տեսակապով զրույց է ունեցել Գերմանիայի դեսպանի հետ

Թվայնացված դասագրքերից օգտվելու հավելված և կայք՝ առանց ինտերնետի հավելյալ վճարի՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը կիրականացնի կենսաթոշակների վճարումները ժամանակացույցից շուտ

10 օրով կերկարացվեն խիստ սահմանափակումները. վարչապետը հորդորում է լուրջ մոտենալ իրավիճակին (տեսանյութ)

Կառավարությունը որոշել է օրակարգից հանել կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց չդիահերձելու մասին նախագիծը․ Բադասյան