Երևան
12 °C
«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից երեքշաբթի կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը.
«Հայաստանին անհրաժեշտ է օգնել՝ հաջողություն արձանագրի, և դա միայն հայերի համար չէ կարևոր: Հայաստանի հաջողությունն անչափ կարևոր է ԱՄՆ-ի և Եվրամիության համար, որպես, օրինակ, Եվրասիայում և գլոբալ առումով, որ ժողովրդավարության հաղթանակը հնարավոր է»: Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը, ով օրերս էր վերադարձել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից, նշեց. Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» կրկին բոլոր երկրներին ժողովրդավարություն հաստատելու հույս տվեց: Միևնույն ժամանակ կոնգրեսականը համոզված է, հեղափոխության արդյունքում բացված հնարավորությունը եզակի է և անհրաժեշտ է արագ բարեփոխումներ իրականացնել: Միացյալ Նահանգները նույնպես պետք է Հայաստանին ակտիվ աջակցություն ցուցաբերի, համոզված է Կանչելյան-Սփիրը.
«Մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանի առաջընթացին, օգնել կառավարությանը և հայ խորհրդարանականներին»:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայաստանի խորհրդարանականներին աջակցության լայն ծրագրեր ունեն, լսումների ընթացքում նշեց Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը.
«Հույս ունեմ, որ թե՛ Հելսինկյան կոմիտեի և թե՛ մեր խմբի ջանքերով հնարավոր կլինի Հայաստանին աջակցություն ցուցաբերել, զարգացնել արդեն իսկ արձանագրված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը և խթանել ժողովրդավարության ամրապնդումը»:
Լսումներին հրավիրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պատրանք չունեն և գիտակցում են երկրի զարգացման ճանապարհի բոլոր դժվարությունները.
«Սակայն մենք գիտակցում ենք նաև, որ մեր սերնդի համար սա վերջին հնարավորությունն է իրականացնելու Հայաստանում ամուր ժողովրդավարություն կառուցելու կարևորագույն առաջադրանքը»:
Դանիելյանի խոսքով՝ միայն ժողովրդավար Հայաստանը կարող է դիմակայել երկրի առջև եղած մարտահրավերներին: Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը, հիշատակելով անկախացումից ի վեր Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը, նշեց. «Կասկած չկա՝ հեղափոխությունն իրականացվել էր բացառապես Հայաստանի ներքին ուժերով, սակայն այն հնարավոր չէր լինի առանց հսկայական աջակցության, որը Հայաստանի քաղհասարակությանը տրամադրում էր բոլոր տարիների ընթացքում նաև Միացյալ Նահանգները»:
Խոսելով «Թավշյա հեղափոխության» առջև առկա ներքին խոչընդոտների մասին՝ «Իրազեկ Քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց նախկին իշխանություններին. «Նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում են կանգնեցնել ժողովրդավարական վերափոխումները: Այս խմբերը շարունակում են հսկա ֆինանսական ռեսուրսների տիրապետել, նրանք շատ արդյունավետ են գործում առցանց և լրատվական ոլորտներում և վայելում են Ռուսաստանի աջակցությունը: Այս կապակցությամբ արդյունավետ կլիներ սառեցնել ԱՄՆ-ում և ամենուրեք այն անձանց սեփականությունը, որոնք դատապարտվել են Հայաստանում իրավախախտումներ գործելու համար»:
Ժողովրդավարության ազգային հիմնադրամի գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյն իր կողմից նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է օգնել բարձրացնել խորհրդարանի դերը՝ նորընտիր խորհրդարանականները երիտասարդ և կիրթ մարդիկ են, ում ձեռքում է երկրի ապագան: Հայաստանի ձեռքբերումների թվում Լանսկոյը նշեց նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացը.
«Հայաստանն իր նախկին նախագահին դատարանի առաջ է կանգնեցրել, դա հսկայական ձեռքբերում է: Դեռևս ոչ մի հետխորհրդային երկրում նախագահ չի դատվել: Քոչարյանը Պուտինի ընկերն է և ոչ ոք չէր սպասում, որ Հայաստանը կարող է դա անել»:
Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ովքեր են Հայաստանի 10 լավագույն շախմատիստն ու շախմատիստուհին
ԱՍՀՆ-ն հրապարակել է կարևոր իրազեկում գործատուների համար
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
Զարթոնք գյուղում 19 տարի անց նորից մանկապարտեզ է գործում. ինչպիսին էր այն նախկինում և հիմա
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է
Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կհանգեցնի պատերազմի տարածաշրջանում
Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը
Կառավարությունն աշխատանքներ է տանում ԱՀԿ-ի հետ՝ Գազայից երեխաների բուժումը Հայաստանում կազմակերպելու նպատակով
Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կան տուժածներ
Կներեք, իսկ ադեկվատ ընդդիմություն ե՞րբ է լինելու. Իոաննիսյան
Իրանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Խոշոր ավտովթար Արգավանդից Երևան ճանապարհին. կան տուժածներ
Միրզոյանը հրապարակել է 2025-ի կարևոր այցերն ու հանդիպումները նշանավորող 10 չհրապարակված լուսանկար
Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում. կան տուժածներ
Երևանում բախվել են «Ժոնգ-թոնգ» մակնիշի ավտոբուսն ու ևս 3 մեքենա․ կա վիրավոր
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել հացահատիկի նոր խմբաքանակ. տեսանյութ
Մրգաշատի սուրբ Աստվածածին եկեղեցում. վարչապետը լուսանկարներ է հրապարակել
Հրդեհ Գևորգ Էմինի փողոցում կառուցվող շենքի ավտոկայանատեղիում
Սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ. մի շարք շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն
Փետրվարին ականատես կլինենք մոլորակների շքերթին․ դրանց մեծ մասը տեսանելի կլինի անզեն աչքով․ Լևոն Ազիզյան
Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանա. սահմանվել է նոր օր
Իրանը ԵՄ բոլոր երկրների զինված ուժերը ճանաչել է ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան վերջին որոշման
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT