Երևան
12 °C
Այսօր կեսօրն անց բողոքի ակցիա է սկսվել Գյումրու լոկոմոտիվային դեպոյում: Մարդատար եւ բեռնատար գնացքները չեն շահագործվել: Գնացքները ոչ միայն Գյումրիից չեն շարժվել, այլեւ չեն եկել Երեւանից: Թբիլիսի մեկնող գնացքը եւս չի շահագործվել: Մեքենավարները ՀԺ-ի հետ զրույցում ասացին՝ սա ոչ թե գործադուլ է, այլ իրենց իրավունքի պաշտպանություն: Ըստ նրանց՝ իրենք 11 ամիս առաջ էին նման բողոքի ակցիա արել եւ ՀԿԵ ղեկավարությունից պահանջել էին աշխատավարձի չափի վերանայում: Խոստացել էին եւ խնդրել ժամանակ, որի հետ մեքենավարները համաձայնել եւ շարունակել են աշխատանքը մինչեւ այսօր առավոտ:
«11 ամիս ամեն ամիս խաբելով՝ աշխատացրել են: Ամեն անգամ մյուս ամիս, մյուս ամիս, ու դրանից հետո էլ էս նոր պռիկազը եղավ: Մենք կստանայինք 50 տոկոս երկարամյա աշխատավարձ, իրանք ասեցին արեք էդ 50 տոկոսն աշխատավարձ չհաշվենք, 25 տոկոսը դարձնենք պարգեւավճար, մյուս 25 տոկոսն էլ տանք մյուս աշխատակիցներին, որ ոգեւորվեն, աշխատեն: Հետո նոր հրաման եկավ, որ եթե երկաթգծի ղեկավարությունը չկարողանա իրա պատվերները կատարե, պռեմիան կկտրենք, մենք էլ բողոքեցինք ու բացատրեցինք, որ մեր աշխատանքը, եթե թերի չի եղել, իրանք իրավունք չունին նման քայլ ենեն: Իրանք էդ մեր փողը տվեցին: Ու մենք էլ իրանց առաջարկեցինք, որ մեր գումարն ավելացնեն, էլ պռեմիա ու ուրիշ բաներ չտան: Իրանք հա՛մ գիշերային աշխատանքից են կտրել, 50-ից իջըցրին 30 տոկոս, հա՛մ վռեդնստից են կտրել, էլի, 20 տոկոս: Եղավ, որ 40 տոկոս մեզնից հանել են: Հմի արդեն մեզի 40 պետք չէ, 30 տոկոս բարձրացնեն, մեկ ժամի համար 290 դրամ սարքեն, էլի աշխատինք: Ըսեցին ֆինանսական դակումենտ է, Ռուսաստանով է, մենք էլ համաձայնեցինք նորմալ աշխատենք, մինչեւ իրանք էդ հարցերը կարգավորեն: Էդ պակասով մինչեւ էսօր աշխատել ենք, բայց հմի լրիվ ուրիշ բան են բերել ու գումարն էլ չեն ավելցրել: Մենք համաձայն չենք ու չենք աշխատի: Ոչ թե գործադուլ է, այլ ով համաձայն չէ նոր պայմանի հետ, չի աշխատել: Եթե մեկը կա, որ կաշխատի, ուրեմն՝ թող աշխատի»,- ասացին մեքենավարները:
Գյումրի ժամանած Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, պահանջվում է ներկա պահին գործող աշխատավարձի 30 տոկոսի բարձրացում: Ծագած խնդիրն օրվա ընթացքում քննարկել են ՀԿԵ ղեկավարության հետ: «Մենք ֆինանսական բլոկի հետ էլ զրուցեցինք, էն հնարավորությունը, որը որ կա, եթե բոլորինն ենք բարձրացնում, 10 տոկոսի սահմաններում կլինի: Ես նաեւ առաջարկեցի, որ բոլոր հարցերը քննարկենք հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք տնօրենների խորհրդի նիստում, բայց աշխատակիցներն ուզում են հենց հիմա այդ լուծումը գտնել: Նման բան հնարավոր չէ, որովհետեւ այդ տոկոսների տակ լուրջ ֆինանսական միջոցներ են, դա լուրջ հաշվարկ է պահանջում, եւ այս պահին ՀԿԵ-ն չի կարող իրենց խոսք տա, որ 30 տոկոսով կբարձրացնի աշխատավարձը: Իրենց աշխատավարձը միջինը, առանց հարկերը հանելու, 360.000-ից 400.000-ի կարգի է, հարկերը չհանած՝ իրենք ուզում են՝ դա 30 տոկոսով բարձրանա, որովհետեւ ասում են՝ մեքենավարի աշխատանքն ամենապատասխանատու աշխատանքներից մեկն է եւ լարված են աշխատում: Նրանք նաեւ ասացին, որ ժամանակին գիշերային ժամերի աշխատանքի դիմաց ստացել են 20 տոկոս հավելավճար եւ 20 տոկոս ստաժի հետ կապված: Իրենց ասելով՝ 40 տոկոսի կորուստ ունեն եւ հիմա ուզում են, որ 30 տոկոսով ավելացնեն: Մենք մեր քաղաքացիների շահերը հաշվի ենք առնում, խնդիրը բարձրացրել են, ուրեմն՝ կա ինչ-որ հարց, բայց պետք է նստել եւ քննարկել այդ հարցերը»,- ասաց նախարարի տեղակալը:
Մոսկվայում հոկտեմբերի 25-ին, ըստ Արմեն Սիմոնյանի, այս հարցը կքննարկվի, սակայն լուծման տարբերակներից մեկն էլ աշխատակիցների կրճատման ճանապարհն է: Այս մասին այսօր մեքենավարներին տեղյակ պահվեց: Դրա հետ համաձայնողներ չեղան: Տարբերակին նաեւ նախարարի տեղակալը կողմ չէ: Ասաց՝ ներկա պահին երկաթգծում 3060 աշխատող կա, եւ դա այն օպտիմալ թիվն է, որով կարող է երկաթգիծը նորմալ աշխատել: Այսինքն՝ եթե կրճատում լինի, ապա ե՛ւ ծառայության էֆեկտիվությունը կընկնի, ե՛ւ աշխատանքը կխափանվի:
Արմեն Սիմոնյանը հույս ուներ, որ կեսօրից մինչեւ կեսգիշեր շարունակված քննարկումների արդյունքում վաղն աշխատանքի դուրս գալու որոշում կկայացնեն մեքենավարները: Եղավ, սակայն, հակառակը: Որեւէ գնացք վաղը չի շահագործվի ո՛չ Գյումրիում, ո՛չ Երեւանում, ո՛չ Սանահինում: «Մենք մեր պահանջը դրել ենք, ու ֆսյո: Չնայած մենք եգուց կհավաքվինք, բայց չենք աշխատի»,- ՀԺ-ին տեղեկացրին ՀԿԵ Գյումրու մեքենավարները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎթար է տեղի ունեցել «Զովունի» ենթակայանում. Երևանի որոշ վարչական շրջաններ հոսանքազրկված են
ԱՍՀ նախարարն ու Շիրակի մարզպետն այցելել են երեխաների և ավագ սերնդի անձանց շուրջօրյա խնամքի հաստատություններ
Վրաստանում ուկրաինական սցենար չի լինի, մենք պատվով կմտնենք Եվրոպա. Թբիլիսիի քաղաքապետ
Հովիկ Աղազարյանին կհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից
Անասելի մեծ էներգիա ու ջերմություն են փոխանցում յուրաքանչյուր մարդու. կայացել է «Ճախրուկ»-ի առաջին մենահամերգը
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը
«Աշխատավարձը քիչ է, զուգարան չկա». ովքեր են փորձում Երևանը թողնել առանց տրանսպորտի. տեսանյութ
Հայաստանը միացել է «Ազատություն առցանց կոալիցիային»
Պաշտոնական խնդրանքի դեպքում Թեհրանը պատրաստ է ուժեր ուղարկել Սիրիա. Աբբաս Արաղչի
Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելուն ուղղված լրացուցիչ երաշխիքներ կստեղծվեն
Վրաստանի ՍԴ-ն մերժել է նախագահ Զուրաբիշվիլիի՝ ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը
Մի՛ հորինեք, դուք սխալ տեղեկատվություն ունեք. «Վրացական երազանք»-ը հերքել է Ղարիբաշվիլիի հեռանալու լուրերը
Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել
Աննա Հակոբյանը Կառավարությունում հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին. տեսանյութ
Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի Ծանրամարտի աշխարհի առաջնությանը
ԱՄՆ-ն 74 հզր դոլար է հատկացրել Մատենադարանում պահվող ԼՂ-ում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման համար
Լիտվան պատրաստ է քաղաքական ապաստան տրամադրել Վրաստանի նախագահին
Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել
Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին առաջարկել է հանդիպել առանց տեսախցիկների և զրուցել
Հանդիպման առանցքում է եղել ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության ընդլայնումը. Ժաննա Անդրեասյանն ընդունել է դեսպան Քվինին
Պեկինը հերքել է կորոնավիրուսի ծագման մասին ԱՄՆ կոնգրեսի զեկույցը
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին․ կան վիրավորներ
Մշտադիտարկվում են ավտոբուսի վարորդների աշխատանքային իրավունքներին առնչվող խնդիրները. ՄԻՊ-ը կդիմի իրավասուներին
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոր տեղակալ ունի
Ստեփանակերտում, թե Երևանում բիզնեսն անփոփոխ է․ «Իմ Քայլի» ծրագրի շահառուն հրուշակեղենի արտադրամաս է հիմնել
Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Ֆիքսենք, որ ընդդիմությունը ժողովրդին առանց տրանսպորտի թողնելու նախաձեռնության ակտիվ ջատագովն է. Փամբուխչյան
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցը
Ձկնորսական նավակներ, 60 կգ-ից ավել սիգ է առգրավվել. հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե
Հնարավոր է՝ վարորդների բողոքի վրա բենզին լցրած լինեն «ներքևից վերև» ստվերային եկամտի մաս ստացողները. Սաֆարյան
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 3-ին
Հայտնի է Վրաստանում տեղի ունեցած ցույցերից հետո հոսպիտալացվածների թիվը
Մոտ 800 անգամ ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին ընկել է «Հաղթանակ» կամրջից
Եթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի. Սուրեն Գրիգորյան
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվել դիվանագիտական ծառայությունից
Ակտերը, որոնք դատարանում են, նախագծի ուժի մեջ մտնելուց հետո ազդելո՞ւ են որոշումների վրա. Մանավազյան
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Լուրջ վիճակ է Հալեպում, մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել․ փոխքաղաքապետը՝ ավտոբուսի վարորդների գործադուլի մասին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT