Ռաբիսներին մի հատ կլիպով, տատիկ-պապիկի ազգանուններով ճանաչում են. Իսպանիայում ապրող օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյան

Ձիթողցոնց տուն-թանգարանում այցելուներին ներկայացվող ցուցանմուշների շարքում կարելի է հանդիպել օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանի «Երեկոյան Գյումրի» կտավը: Այն Գյումրու թանգարանում է 2017 թվականից: Թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանի խոսքով՝ Թադեւոսյանի կտավը ժամանակավորապես է պահվում թանգարանում, նվիրատվության կամ գնման ենթակա չէ: Գյումրիում մեզ պատմեցին, որ միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային երգիչ, տենոր Վահրամ Թադեւոսյանը, նույն ինքը Վաննո Թադեոն, Հայաստանում է: Ավելին՝ այնտեղ տարածված տեղեկությունների համաձայն՝ 1995 թվականից Իսպանիա արտագաղթած երգիչը հիմնական բնակություն է հաստատել Գյումրիում: «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Վահրամ Թադեւոսյանի հետ: Պարզվում է՝ երգչի հիմնական բնակության վայրը շարունակում է մնալ Իսպանիան, պարզապես Հայաստան եւ Գյումրի այցելություններն են ավելի հաճախակի դարձել:

Պարոն Թադեւոսյան, տեղեկություններ ունեինք, որ վերադարձել եք Հայաստան եւ մշտական բնակություն եք հաստատել Գյումրիում: Փաստորեն, դա այդպես չէ, եւ 20 տարուց ավելի է՝ ապրում եք դրսում: Տարիներ առաջ ի՞նչն էր պատճառ դարձել արտագաղթի:

- Գյումրի գնում գալիս եմ, բայց այստեղ չեմ ապրում: Հիմնականում Իսպանիայում եմ ապրում, բայց անընդհատ շրջագայությունների մեջ եմ: Ելույթներով հիմա Իտալիայում եւ Մոսկվայում եմ շատ լինում: Իմ բնակության վայրն այնքան անկայուն է: Ընտանիքս է Գյումրիում, կինս այստեղ է: Տարիներ առաջ ինձ Կարեն Դեմիրճյանն ու կաթողիկոսը ֆինանսավորեցին, եւ ես մեկնեցի Իսպանիա: «Երիտասարդ ձայներ»-ի մրցույթում հաղթեցի, հրավեր ստացա եվրոպական ամենահզոր մրցույթներից մեկից: Իմ մնալն այնտեղ պարզապես անհրաժեշտ էր, որովհետեւ ակադեմիա էր սպասվում, այնտեղ կապեր կային, որոնք ինձ պահեցին, եւ ես մնացի:

- Եթե չեմ սխալվում, Հայաստանում վերջին անգամ 2014 թվականին եք մենահամերգ ունեցել: Մոտ ապագայում չե՞ք պլանավորում համերգ:

- 2018 թվականին էի նախատեսել, բայց չստացվեց: Մի փոքր առողջական խնդիրներ ունեի: Հիմա էլ դրսում այնքան շատ եմ լինում, որ չեմ հասցնում: Հիմա ավելի է շատանալու իմ ելույթները:

- Գրեթե 10 տարի առաջ ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանը դասական երաժշտության պրոպագանդայի լուրջ խնդիր ունի, դրա հետ մեկտեղ շեշտել էիք, որ որակյալ ձայնի պակաս կա մեզ մոտ: Տարիներ անց դուք էլի նույն կարծիքի՞ն եք:

- Եթե ասեմ, որ փոփոխություն եմ տեսնում, սուտ կխոսեմ: Այդ փոփ երաժշտությունն այնքան է այստեղ պրոպագանդվում, որ այն արվեստը, որը մեզ պետք է, չկա: Պրոպագանդվում են ռաբիսը եւ ռեպային ժանրերը: Որակյալ ձայնի առումով կարող եմ ասել, որ կան: Կան, ուղղակի դպրոց չունենք: Համաշխարհային մակարդակի, հերոյիկ ձայն ես չեմ հանդիպել: Այստեղ ով որ զգում է իրենից բան է ներկայացնում, հեռանում է՝ դրսում կայանալու համար: 

- 90-ականներից հետո երբ գալիս եք այստեղ, ի՞նչն է ակներեւ: Եթե համեմատեք դրսի հետ, առաջին հայացքից ի՞նչ տարբերություն եք զգում:

- Կարգ ու կանոնի բացակայություն կա այստեղ: Դրսում կապ չունի՝ ով ով է. օրենքը գործում է բոլորի համար, դա դեռ չկա այստեղ: Անտերության թողած բաներ շատ կան, սա առաջին հերթին՝ Եվրոպայի հետ համեմատած: Շատ պրիմիտիվ բաներ կան, որ պետք է ուշադրություն դարձնել, խստացնել որոշ օրենքներ, որովհետեւ այս բարձիթողի վիճակից անմեղ ժողովուրդն է տուժում: Օդանավակայանից սկսվում են թերությունները. վայրէջքից հետո բարեւում են, ու... բարի գալուստ խնդիրներ: Լավ չեն կազմակերպում, որպեսզի դրսից եկողը մուտք ստանա, ավելորդ ստուգումները, որոնք ոչ բոլորի դեպքում են գործում, մեկին ճանաչում են՝ միանգամից բաց են թողնում, չեն ճանաչում՝ ձգձգում են: Շատ էժան, ասիական մթնոլորտ է տիրում, այդտեղից սկսում է հիասթափությունը մինչեւ մտնում ես քաղաք: Հետո ճանապարհները, կենցաղային վայրերը, մի խոսքով, դեռ շատ խնդիրներ կան լուծելու, որովհետեւ շատ բաներ են անօրեն ու լքված: Գիշերով ճանապարհ գնալն էլ այստեղ շատ տեղերում մեծ խնդիր է՝ փոսերով, առանց բավարար լուսավորության եւ ճանապարհային նշանների: Մեքենաներ են ջարդվում, շուռ գալիս: Դրսից մեր հայերը, այստեղ գալով, երաշխիք չունեն, որ անվնաս մի տեղից մի ուրիշ տեղ կհասնեն: Օրինակ՝ ես Արթիկից մինչեւ Գյումրի հասա՝ մեծ ջանքեր պահանջվեց: Նախկինում, բնականաբար, ավելի վատ էր, հետո մի կարճ ընթացք վերափոխվեց, բայց նորից կրկնվում է:

- Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ձեր աչքին ոչինչ դրականորեն չի՞ փոխվել: Իշխանափոխությունից հետո է՞լ են ձեր տպավորությունները նույնը:

- Փոփոխություններ տեսել եմ, բայց դեռ բավարար ժամանակ չի անցել: Զգացվում է փոփոխությունների այդ համակարգը, որը, արդարորեն, կարող է դրական տեղաշարժ անել, բայց շատ շուտ է գնահատական տալու համար: Պետք է բարետես լինել, եւ փառք տալ Աստծուն:

- Իսկ արվեստի բնագավառում Հայաստանը դրսում մրցունա՞կ է:

- Ինչպես որ տնտեսության բնագավառում են թերությունները շատ, այնպես էլ՝ արվեստի: Այստեղ ասպարեզ չկա՝ մեծ արվեստագետին պրոպագանդելու: Այստեղ ամեն ինչ թայֆաների վրա է: Դա կա, ու այսքան արագ չի վերանա: Որտեղ հայը մտնում է, այնտեղ թայֆա է գոյանում: Կան մատների վրա հաշված մի քանի ազնվական մարդիկ, որոնք պայքարում են դրա դեմ: Ես մի բան եմ նկատել, ցավոք սրտի, որ այսօր բարձրաճաշակ արվեստը Հայաստանի համար չէ, դա հայերին պետք չէ: Անգամ արտիստի անունը երեք օրից կարող են մոռանալ, իսկ այ ռաբիսներինը մի հատ կլիպով, տատիկի-պապիկի ազգանուններով արդեն ճանաչում են: Այսինքն՝ լուրջ արվեստը այստեղ չի արժեւորվում: Կոմիտասի անունը տալիս են, որպեսզի ասեն, որ ունեցել ենք, բայց ոչ Կոմիտասն է պետք, ոչ էլ նրա կատարողն է պետք: Կոմիտասը պետք է մի քանի անհատների, իսկ հանրության այդ նեղ շրջանակը այդքան ուժ չունի, որ նրան պրոպագանդի: Ցավոք սրտի, այս ամենը չի ղեկավարվում այնտեղից, որտեղից պետք է: Մինչեւ օրս վերեւից ծրագրվածն ազգային մշակույթ չի եղել: Այդպիսով մենք գնալով դադարում ենք լինել անհատ Արմենոիդ տեսակ, քանի որ այստեղ պրոպագանդվում է ոչ հայկական լադերով ճղճիմ ոռնոցները, հային դրսում ընդունում են կա՛մ արաբ, կա՛մ թուրք, կա՛մ էլ՝ եսիմ ինչ: Այսինքն՝ դասում են այդ ցեղատեսակներին:

- Իսկ այս ամենն ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ կարելի է անել այդ ուղղությամբ:

- Նոր սերունդը լուրջ մշակույթի կարոտ է, նրանք չեն սնվում այն աղբյուրից, որը իրենց կրթելու է, ոգեւորություն է տալու՝ ապրելու համար: Եղել է Գյումրիում կամ Երեւանում համերգ եմ ունեցել՝ մարդիկ մոտեցել ասել են՝ մենք ուզում էինք հեռանալ Հայաստանից, բայց հասկացանք, որ արժեք ենք տեսնում, հույս է արթնանում, զգում ենք, որ բռնվելու տեղ ունենք: Ինչպես որ միավորված են պետություն եւ ազգ հասկացությունները, նույնը տարածքն ու ամբոխն են: Որպեսզի երկրի իշխանությունը չկառավարի տարածք ու ամբոխ, այլ ունենա պետություն եւ ազգ, պետք է պրոֆեսիոնալ ազգային մշակույթը վերահսկի: Հիմա դա չի արվում: Պրոֆեսիոնալ արվեստագետն այստեղ պետք չէ: Ժամանակի ընթացքում ես առավել քան համոզվել եմ դրանում, եթե բերում են մեկ ռաբիսի, կամ դիսկոտեկային էժան մեկի ու դրանով կարողանում են դեռահասների վրա գումար աշխատել, դա արդեն շատ բանի մասին է խոսում:

- Ձեր բերած փաստարկներից ու մտահոգություններից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ այս ամենն է նպաստել ձեր արտագաղթելուն: 

- Բնականաբար: Ինչքա՞ն կարելի է դիմադրել, ի վերջո, երկաթից չենք, չէ՞: Ինչքան շատ ես ինֆորմացվում, ինչքան շատ կրթվում, այնքան այստեղ մնալու ցանկությունդ պակասում է: Երբ որ երիտասարդությունն անգամ իր ծագումնաբանությունը չի ճանաչում, դա սարսափելի է: Գնանք, մտնենք մեծ մասի տները ու համոզվենք՝ նորմալ բան չեն լսում ու չեն կարդում: Իրենցը չգիտեն, դրա համար շատ շուտ են շեղվում, ազդեցության տակ ընկնում: Ազնավուրի անուն են տալիս, բայց մտեք տները, ոչ ոք չի լսում, անգամ նրա կատարումները չեն տարբերում: Եթե մարդը կյանքում Կոմիտաս չի լսել կամ Արմենակ Շահմուրադյան չի լսել, ապա նա ինչպե՞ս կարող է արժեւորել Վահրամ Թադեւոսյանին:

Տպել
3177 դիտում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել