Շաղիկի դպրոցը Հայաստանում ամենափոքրն է. միակ աշակերտի դասընկերը ուսուցիչն է դարձել

Առաջին դասարանցի Արամն այս տարի միայնակ է դիմավորել սեպտեմբերի 1-ը: Շաղիկ գյուղական համայնքի դպրոցի միակ աշակերտը դասընկերներ չունի, իսկ դասերը կարծես անհատական պարապմունքներ են դարձել: Հաստատության 5 հոգանոց անձնակազմը՝ պահակից մինչեւ տնօրեն, միայն Արամին են սպասարկում, սակայն դպրոցը փակելու մասին խոսք չկա: Արամի միակ դասընկերն իր ուսուցիչն է, միասին փորձում են այնպես անել, որ ժամանակն ուրախ անցնի. դասամիջոցներին խաղում են, փորձում այդ րոպեներն էլ օգտագործել՝ գիտելիք ստանալու համար:

Արամը, դպրոցում մնալով, հնարավոր է՝ դասընկերներ այդպես էլ չունենա. գյուղում մանկահասակ երեխաներ չկան:
Հայաստանի ամենափոքր դպրոցը ՀՀ Շիրակի մարզի Շաղիկ գյուղում է՝ մարզկենտրոնից 41 կիլոմետր հյուսիս-արևմուտք՝ Արփի լճի հյուսիսարեւմտյան մասում։ Թուրքիայի հետ սահմանից 1.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Շաղիկում ամուսնացողներ չկան, ծնելիություն չկա, արտագաղթ է:

Գյուղի միակ երեխան՝ Արամ Մարգարյանը, արդեն հստակ որոշել է, թե ինչ է դառնալու: Ապագա նկարիչն առարկաներից ամենաշատը կերպարվեստն է սիրում, մնացած առարկաներն էլ՝ մայրենին ու մաթեմատիկան, սիրում է ու լավ սովորում: «Արե՜ւ, ամպե՜ր, ծա՜ռ»,- տղան թվարկում է այն ամենը, ինչ սիրում է նկարել: Մեր հաջորդ հարցն Արամն այլեւս չի լսում եւ շարունակում է. «Քա՜ր, մա՜րդ, տո՜ւն»: Բայց հետո թվարկելուց հոգնում է ու կարճ եզրափակում. «Ամեն ինչ էլ նկարում եմ, ընենց սիրուն եմ նկարում»,- պատմում է ապագա նկարիչը:

Արամը ֆիզկուլտուրայի դասերը տաք եղանակներին դպրոցի բակում է պարապում, իսկ երբ ցրտում է, փորձում են բավարարվել կրթական հաստատության երկար միջանցքով:

Ինչպես դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արման Ղուկասյանն է նշում, կառույցն ընդամենը 2 դասասենյակ ունի, բացերն ինչքան հնարավոր է փորձում են շտկել: Աշակերտների թիվը փոքրիկ համայնքում միշտ քիչ է եղել, սակայն պատկերը ժամանակին այսպիսին չէր: 10 տարվա կտրվածքով՝ դպրոցում մինչեւ 18-20 աշակերտ է ուսանել, տարեցտարի թիվը նվազել է, անցած տարի աշակերտներն 9-ն էին, այսօր բոլորը տեղափոխվել են այլ համայնքներ կամ արտագաղթել են երկրից: 

Դպրոցի տնօրենի պաշտոնակատարը պատճառների մասին էլ է խոսում. «Գյուղը փոքր է, հեռու, սահմանամերձ, երեխաներին դպրոցից հանել են, իրենց հետ տարել»,- նշում է Ղուկասյանը՝ հավելելով, որ իրենց հանրակրթական հաստատության պայմանները շատ լավն են. համեմատաբար նոր շենք է, վերանորոգված, ջեռուցումը հոսանքով է:

Արամի մասին խոսելիս նշում է, որ տղային ամիսներ է՝ ճանաչում են, սակայն հասկացել են, որ ընդունակ երեխա է, ծույլ չէ, հաճույքով է սովորում:

Դպրոցի նախկին տնօրեն Անուշ Կարախանյանը, որը վերջերս է հեռացել պաշտոնից, քանի որ այլ համայնք է տեղափոխվել, տղայի մասին է պատմում. «Շատ խելացի է, լավ գրում, կարդում է, ունակ երեխա է»,- նշում է նախկին տնօրենը՝ ավելացնելով, որ տղայի մոտ տաղանդը փոքրուց երեւում է:

Տնօրենի պաշտոնակատարը Շաղիկի հիմնական դպրոցը փակելու հարցը ռիսկային է համարում, գիտակցում է, որ նման բան կարող է լինել, նշում է, որ դեռեւս խոսակցություն չկա: Մարզպետարանից նշել են, որ որոշում կա դպրոցը 5 տարի պահելու. հնարավոր է՝ համայնքից հեռացածներն ընտանիքներով գյուղ տեղափոխվեն: Դեռեւս, սակայն, վաղ է այդ մասին խոսել: Սպասում են դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին:

Դպրոցի դասվար Մարգարիտ Բեգինյանի խոսքով՝ պայքարում են՝ կրթական հաստատությունը պահելու համար:

«Եթե դպրոցը կա, գյուղն էլ կա»,- նշեց դասվարը՝ ավելացնելով, որ միակ աշակերտի՝ Արամի հետ կարող են նստել ու լուրջ զրուցել. տղան նաեւ լավ ռուսերեն է խոսում:

Միայնակ տխուր է, բայց ի՜նչ կարող են անել. փորձում են օրը միասին հետաքրքիր դարձնել: Ամեն առավոտ ձեռք ձեռքի տված՝ Արամը դպրոցի իր միակ ընկերոջ՝ դասվարի հետ դպրոց է գալիս, դասերից հետո միասին տուն են գնում:

Լուսանկարում՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն է՝ Արամի հետ: Լուսանկարը՝ Թումասյանի ֆեյսբուքյան էջից:                                                                                            

 

 

Տպել
4610 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը