Երևան
12 °C
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի եւ նրա դեմ պայքարող ուսանողների հակամարտության վերջը կարծես չի երեւում: Ուսանողները շարունակում են պնդել, որ Գալոյանի դոկտորական ատենախոսությունում եւ այլ գիտական աշխատանքներում արտագրություններ կան: Այսօր էլ հանդես են եկել այդպիսի հերթական հայտարարությամբ՝ մասնավորապես ընդգծելով, որ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության մեջ նույնությամբ կրկնվում են բելառուսական ուսումնական ձեռնարկի հղումները:
Դիանա Գալոյանը չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները ու դոկտորական ատենախոսությունը ստուգելու առաջարկով ավելի վաղ դիմել էր Բարձրագույն որակավորման կոմիտե (ԲՈԿ), ինչպես նաեւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ):
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք այս դեպքում իրավունք չունեն հանձնաժողով ստեղծելու, քանի որ այն ո´չ իրավական հիմք ունի, ո´չ հետեւանք: «Մենք տիկին Գալոյանին պատասխանել ենք, որ դա մեր լիազորություններից դուրս է: Մեր նախաձեռնությամբ մենք անցյալը չենք քչփորում»,- նշեց Սմբատ Գոգյանը՝ հավելելով, որ իրենք կատարում են վերադասի հանձնարարականը: Ժամանակին, երբ հանձնաժողով էր ձեւավորվել եւ ուսումնասիրվել Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ատենախոսությունը, նախաձեռնությունը եղել էր վարչապետինը: Հիշեցնենք, որ Հայրապետյանի ատենախոսության շուրջ նույնպես մեծ աղմուկ էր բարձրացել, նրան եւս մեղադրում էին գրագողության մեջ, ինչին հետեւեց հանձնաժողովի ուսումնասիրությունն ու, ի վերջո, Ռուբեն Հայրապետյանի աշխատանքից ազատման դիմումը:
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Դիանա Գալոյանը ԲՈԿ-ից ստացված պատասխանը, թե լիազորություններ չունեն, լսել է եւ դիմել ԿԳՄՍՆ: Անձամբ նախարար Արայիկ Հարությունյանին է խնդրել, որ միջնորդի, հարցը լուծում ստանա: Դիանա Գալոյանը դեռեւս պատասխան չի ստացել, սակայն հույսը չի կորցնում:
«Հանձնաժողովի ստեղծումից հետո անդամները կստուգեն իմ աշխատանքը եւ վերջ կտրվի այս մանիպուլյացիաներին»,- մեզ հետ զրույցում նշեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարը: «Սա արշավ է իմ դեմ՝ իմ անձը սեւացնելու համար եւ կազմակերպված է ընդամենը մի քանի հոգու կողմից»,- նշեց նա՝ հավելելով, որ չի կարող ասել, թե ովքեր են իր նշած մի քանի հոգին եւ ինչու են փորձում իր անձը սեւացնել: Միայն մեկ բան գիտի. ստեղծված շարժման նպատակը ոչ թե ազնվությունն է, բուհում արդարություն հաստատելը, այլեւ կեղծ միջոցներով իր դեմ քայլեր կատարելը:
Գալոյանը թվարկեց բուհում եղած բարենորոգումները. կադրային թարմացումներ են արվել, բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են դասախոսներին, օպերատիվ լուծվում են: Ինքն իրեն հարց է տալիս, եթե այս ամենը միտված չէ գիտության զարգացմանը, ապա ինչի՞ն է միտված:
«Իմ դեմ սկսված շարժումը չի արվում որակյալ կրթության համար, այլ իմ անձը թիրախավորելու: Սա չի օգնելու կրթության լավացմանը»,- շարունակեց նա:
Այն հարցին, թե ատենախոսությունը ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու համար ինչո՞ւ չի դիմում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ռեկտորի պաշտոնակատարը պատասխանեց, որ արդեն խնդրել է Արայիկ Հարությունյանին, որ նրա, անհրաժեշտության դեպքում, վարչապետի հրամանով, ինչքան հնարավոր է շուտ ստեղծվի հանձնաժողովը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չեսճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT