Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Վանաձորի Ռուբեն Սեւակի անվան զբոսայգին, նաեւ հատվել են ծառեր

Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի Ռուբեն Սեւակի անվան զբոսայգին: Նախահաշվային արժեքը կազմել է 45 մլն դրամ: Շինաշխատանքներն իրականացնում է «Հ. Պողոսյան» ՍՊ ընկերությունը: Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ աշխատանքները նախատեսված է ավարտել նոյեմբերի վերջին.

«Այս պահին վերականգնվում է նախկին սալիկապատ հատվածը, երիտասարդության խորհրդանիշ հուշարձանն է վերականգնվել իր հարթակով, նախատեսված է նաեւ ճեմուղիների կառուցում, որն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց նա:

Շինաշխատանքներին զուգահեռ, սակայն, այգում շուրջ 1 տասնյակ ծառեր են հատվել, որոնց վերաբերյալ թաղամասի բնակիչներն ու զբոսայգում հանգստացողները տարբեր կարծիքներ ունեն: Մի մասը դրական էր վերաբերում ծառերի հատմանը՝ նշելով, որ դրանք վտանգ էին ներկայացնում, մի մասի կարծիքով էլ՝ ծառերը չպետք է հատվեին՝ այգու տեսքը պահպանելու համար. «Էս ծառերը մեր ձեռքով էինք տնկել, այսօր դրել կտրում են, չէր կարելի»:

Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է՝ շինաշխատանքների ընթացքում խնդիրներ են ծագել, անհրաժեշտություն է առաջացել նախագծում փոփոխություններ իրականացնել. «Տարածքում ոչ կանոնավոր աճած ծառեր կային, որոնց հատկապես արմատային համակարգը խնդիր էր սալապատման համար, խնդիրը այժմ կարգավորված է, աշխատանքների ծավալը մեծ էր, մի փոքր հետ ենք ընկել, բայց ժամկետների մեջ կտեղավորվենք»,- ասաց նա:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Կարեն Պառավյանը, անդրադառնալով ծառերի հատման փաստին, մանրամասնեց. «Շինարարությունը սկսելու ժամանակ խնդիր ունեցանք ծառերի հետ, որոնք խանգարում էին անցուղիների կառուցմանը: Շինարարի կողմից գրություն եկավ, մեր ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրություն իրականացրեց ու տվեց դրական եզրակացություն՝ այն ծառերը, որոնք խանգարում են նախագծային աշխատանքներին, պետք է հատվեն»:Կարեն Պառավյանն ասում է, որ բացի շինարարությանը խանգարելուն, հատված ծառերը էական վտանգ են ներկայացրել հանգստացողների համար. «Ամեն ուժեղ քամու ժամանակ մեծ ճյուղեր էին ընկնում, սրա հետ մեկտեղ նաեւ թաղամասի բնակիչների կողմից տարիներ շարունակ ահազանգեր ենք ստացել ծառերը հատելու մասով՝ պատճառաբանությամբ, որ բարդիներից գարնանը բամբակ է լցվում, որն էլ հատկապես ալերգիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար գլխացավանք է դառնում»,- ասաց նա՝ վստահեցնելով, որ շինաշխատանքների ավարտից հետո տարածքը կանաչապատվելու է եւ հատված ծառերի փոխարեն նոր ու գեղեցիկ ծառատեսակներ են տնկվելու:

Տպել
592 դիտում

Հայտարարված է երկրորդ դրամաշնորհային մրցույթը. առցանց հնարավորությամբ մշակութային նախագծերը կլինեն առավել կենսունակ

Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություններով

Արցախում մեկուսացված 2 անձանցից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. մեկնել էին Հայաստանից

Գնահատման օբյեկտիվության խնդիր կա, բայց մենք վստահում ենք դպրոցին. ԿԳՄՍ փոխնախարար

«Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ

Բարձրաստիճան պաշտոնյաների պարգեւավճարային ֆոնդը կազմում է 1 միլիարդ դրամ. կառավարությունը պարզաբանում է

ՎՏԲ – Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Սկսվել է Երևան-Մոսկվա երկրորդ հատուկ չվերթի հաշվառումը (տեսանյութ)

Դատախազության միջնորդությամբ 9 անձի խափանման միջոց փոխվել է. կորոնավիրուսով պայմանավորված՝ նրանք ազատ են արձակվել

Այս տարի վերջին զանգը կունենա բոլորովին այլ նշանակություն, քննությունը կարող է լինել էլեկտրոնային. Ժաննա Անդրեասյան

Սամվել Բաբայանը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ոչ մեկին չի սատարի

Տարեց և անժառանգ արվեստագետների համար աջակցության ծրագրեր են նախատեսվում

Հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ շեշտակի աճել է. Արա Խզմալյան

Այսօրվանից ջերմաստիճանը կնվազի 6-8, որոշ տեղերրում՝ 12-15 աստիճանով, տեղումներ են սպասվում

Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում առավել ուշադրություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին

«Վանաձոր» ՔԿՀ-ում-ում փորձել են քրեական հեղինակություններով խնդիրներ պարզել, այլ ՔԿՀ-ում արգելված իրեր են տարվել

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ նա 2 միլիոն դրամ փոխհատուցում է պահանջում

Բացահայտվում են հեռավար կրթության նոր հեռանկարներ, որ կգործարկվեն նաև արտակարգ դրության ավարտից հետո

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

ՊՎԾ-ն խնդիրներ է արձանագրել հանրային հատվածի կազմակերպություններում աուդիտի գնման գործընթացներում