ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր

21/10/2019 schedule09:53

ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով, որը համապատասխանում է միջազգային բոլոր ստանդարտներին:

 

Մուլտիկարտա ընկերությունը կիրառում է ռուսական և արտասահմանյան լավագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իր կողմից ներդրված բացառիկ մշակումներ հետևյալ ուղղություններում`

  • քարտերի թողարկման և սպասարկման ծրագրերի սպասարկում,
  • հեռահար սարքերի համապարփակ ու տեխնոլոգիական սպասարկում (բանկոմատներ, վճարային տերմինալներ, POS-տերմինալներ և այլն):

 

Մուլտիկարտա ընկերությունն ապահովում է վճարհաշվարկային ոլորտի միջազգային ստանդարտներին համապատասխան անվտանգության բարձր մակարդակ: Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնի սպասարկման ներքո գտնվում են ավելի քան`

  • 50 մլն. քարտ
  • 25 հազ. բանկոմատ
  • 250 հազ. POS-տերմինալ
  • 6 հազ. ինտերնետային առևտրի գործակալ
  • տարեկան 5 մլրդ. մշակված գործարք

 

Համագործակցության սկիզբը դրվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մուլտիկարտա ընկերության ղեկավարների մասնակցությամբ կայացած մամլո ասուլիսի ընթացքում, որը տեղի  ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխամասային գրասենյակում 2019 թվականի հոկտեմբերի 17-ին, հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Համագործակցության հիմնական նպատակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարելավումն է, ինչպես նաև Հայաստանում քարտային շուկայի որակական աճը:

 

Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին` ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին կտրամադրի այնպիսի նոր տեխնոլոգիական ծառայություններ, ինչպիսիք են՝

  • ինտերնետ առևտրի հնարավորություն,
  • Visa Direct/Money Send – Հայաստանի և սփյուռքի ամենապահանջված ծառայություններից մեկը,
  • ռուսական МИР քարտերի թողարկում և սպասարկում,
  • դեբետային և վարկային քարտերի սահմանաչափերի ճկուն կառավարում,
  • քարտերի դեբետային և վարկային մնացորդների նկատմամբ տարբեր սակագների օգտագործման հնարավորություն՝ մեկ քարտի շրջանակներում,
  • միասնական բանկոմատների ցանց՝ ՎՏԲ խմբի դուստր բանկերի բոլոր քարտապանների համար,
  • զերծարարությունների դեմ պայքարի ընդհանրական համակարգ՝ արհեստական բանականության հիման վրա գործող համակարգի օգնությամբ,
  • մարքեթինգային արշավներ՝ հաճախորդների տարբեր սեգմենտների համար,
  • քարտերի սպասարկման ծավալների ընդլայնում Հայաստանի մարզերում` IOS և Android պլատֆորմների վրա հասանելի սարքերի գործարկման շնորհիվ` շարժական POS-տերմինալների միջոցով,
  • հաճախորդների ծանուցումներ Viber հավելվածի միջոցով:

 

Հարկ է նաև նշել ոչ ֆինանսական, սակայն մեծ պահանջարկ վայելող ծառայությունների շարքը, որը ևս ՎՏԲ-Հայաստան Բանկը կապահովի իր հաճախորդների համար.

  • միացում տեղական` Արմենիան Քարտ Պրոցեսինգային կենտրոնին,
  • թոքենավորում – սմարթֆոնի կիրառում ապրանքների և ծառայությունների վճարման համար,
  • կիբերանվտանգության միջազգային մակարդակ,
  • համակարգի անխափանության բարձր 99% մակարդակ,
  • բանկոմատների ցանցի ֆինանսական և տեխնիկական մոնիտորինգ:

 

“ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Ի.Գ.Տելեգին - Միանալով Մուլտիկարտա Պրոցեսինգային կենտրոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապաններն ավտոմատ կերպով հասանելիություն կստանան ռուսական շուկայում առկա քարտային ժամանակակից լուծումների ամբողջական փաթեթին, որը կապահովի նորարարական պրոդուկտների և ծառայությունների ներդրումը Հայաստանյան քարտային շուկայում և, մասնավորապես, ՎՏԲ-Հայաստան Բանկում: ՎՏԲ-Հայաստան Բանկի և Մուլտիկարտա ընկերության միջև համագործակցությունը կհանգեցնի Հայաստանում քարտային ոլորտի` նոր, առավել տեխնոլոգիական զանգացմանը:

 

«Մուլտիկարտա» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Կ. Ն.Սվիրիդենկո – Այս համագործակցության հիմնական նպատակն է Բանկին ապահովել ժամանակակից ծառայությունների և պրոդուկտների ամբողջական փաթեթ` ներառյալ գործարքների պրոցեսինգ, բանկոմատների և տերմինալների սպասարկում, ինտերնետային առևտրի խթանում, քարտային զեղծարարությունների դեմ պայքարի նոր լուծումների ներդնում, ինչը միասին վերցրած թույլ կտա ոչ միայն ակտիվորեն զարգանալ մրցակցային միջավայրում այլ նաև համապատասխանել վճարահաշվարկային ոլորտի համաշխարհային շուկայի ստանդարտների և տենդենցներին, ինչպես նաև ապահովել ՎՏԲ Խմբի պահանջներին բավարարող անվտանգության բարձր մակարդակ:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը քարտային բիզնեսի հիմնական ցուցանիշներով 1-ին տեղում է Հայաստանում `

  • բանկոմատների քանակ` 184,
  • քարտերի քանակը՝ 380 000,
  • աշխատավարձային քարտեր՝ 92,000,
  • կենսաթոշակային քարտեր`100,000
  • թողարկված քարտերով ընդհանուր շրջանառություն,
  • էկվայրինգային շրջանառություն:
Տպել
663 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը