Երևան
26 °C
Գյումրու հաշմանդամների եւ տարեցների տուն-ինտերնատի աշխատակիցներն արդեն ստացել են աշխատանքից ազատման իրենց ծանուցագրերը: Ստացել, սակայն գործազուրկ դառնալու ապագայի հետ չեն համակերպվել: Ասում են պայքարելու են իրենց իրավունքների համար, քանի որ միանգամից փաստի առաջ են կանգնել:
Այն, որ հաստատությունը լուծարվելու է, արդեն մի քանի ամիս իմացել են ընդամենը պտտվող խոսակցություններից: «Հաշմանդամների եւ տարեցների տուն-ինտերնատը պաշտոնապես չի տեղեկացվել այդ մասին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց հաստատության տնօրենի ժպ Արմեն Սարուխանյանը: «Փաստորեն հիմնարկը կանգնեց փաստի առաջ, ճիշտ է, ինֆորմացիան, որ հնարավոր է նման բան լիներ, կար հուլիսից, սակայն ավելի շատ լուրերի տեսքով էր, այսինքն պաշտոնականն այսպես պետք է լիներ, որ լինեին քննարկումներ, մոտեցումներ, առաջարկներ, որեւէ նմանատիպ բան չի եղել, եղել է ընդամենը ամիսը մեկ՝ մեկ նախադասություն, որ կարող է լինել էսպիսի բան: Երեկ փոխնախարարը, աշխատակազմի վարչության պետը եւ խորհրդականը ժամանեցին հիմնարկ: Մենք հույս ունեինք, որ կունենան բացատրություններ, առաջարկներ, խնդիրների քննարկում, բայց ոչ, դրա փոխարեն որոշման տեքստ ստացանք, որ լուծարվելու է: Ճիշտ է, եղան հավաստիացումներ, որ աշխատակիցների զգալի մասը կպահպանեն իրենց աշխատանքը նոր կառույցում, այսինքն կունենան արտոնություն աշխատանքի ընդունվելիս: Թոշակառուները միանշանական կզրկվեն աշխատանքից, վարչական մասի աշխատակիցները նույնպես, եւ դա առաջացրեց հիմնավոր բողոք, թե ինչու՞ է նման գլոբալ փոփոխությունը սկսվում հենց Գյումրիից»,- ասաց Արմեն Սարուխանյանը:
Լուծարումից հետո կառույցն ու շահառուները կմնան տեղում, ՊՈԱԿ-ը կվերանա: Նույն ծառայությունը կառավարության որոշման համաձայն, կմատուցի որեւէ հասարակական կազմակերպություն: Թե որ կազմակերպության մասին է խոսքը, տուն-ինտերնատի տնօրենը չգիտի, սակայն հիմնավոր տեղեկություններ ունի, որ խոսքը Կարմիր Խաչի մասին է: Թե ինչու է նման որոշում կայացվել, Գյումրիում չգիտեն: Այնպես էլ չէ, որ այդ քայլով պետությունը խնայողության է գնացել: Գումարը, որը մշտապես տրամադրվել է տուն-ինտերնատին, նույնությամբ նախատեսում է, որ տրամադրելու է ծառայությունները մատուցող կազմակերպությանը:
«Էստեղ կոլեկտիվի կողմից առաջարկ եղավ, որ լինեն մի քիչ արդարացի, կա ծրագիր, լավ: Տալ ժամանակ եւ հնարավորություն, որ հենց կոլեկտիվը բացի ՀԿ, գտնի հովանավոր եւ մասնակցի մրցույթին: Բայց պատասխանեցին, որ հուլիսից գիտեիք, անեիք: Այսինքն հուլիսի ասեկոսները մարդկանց ներկայացվում են որպես իրազեկման փաստ: Կոլեկտիվը չստորագրեց ծանուցագիրը, պահանջեցին շահագրգիռ մարդկանց գալ եւ ներկայացնել խնդիրը, ի վերջո մենք չենք պահանջում չեղարկել որոշումը, արդարացի մեր դերն ունենալու պահանջ ենք ներկայացնում: Փաստի առաջ պետք չէր կանգնեցնել, այլ մեզ էլ տային հնարավորություն բացել ՀԿ, մասնակցել մրցույթին: Կարող է եւ ստացվում էր: Էստեղ մեր խնդիրն այն է, որ կարելի էր մոդելը ստեղծել, ցույց տալ էֆեկտիվությունը, նոր անցնել նման քայլի»,- իրավիճակը վրդովված բացատրեց Արմեն Սարուխանյանը:
Հաստատությունը ներկա պահին 71 աշխատակից, եւ 156 շահառու ունի: Երկու կողմում էլ խուճապ է: Աշխատակիցները բոյկոտի մեջ են, շահառուների մասը հացադուլով է սպառնում: Չեն ուզում, որ իրենց խնամողները փոխվեն: «Մի մասն ուզում են դուրս գալ հաստատությունից, մարդիկ կան հացադուլի որոշում են կայացրել, իրենք էլ չեն պատկերացնում այլ մարդկանց հետ իրենց խնամքը: Տարիների ընթացքում կոնֆլիկտների միջով անցել, մերվել, հարմարվել, իրար հասկացել են»,- ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նման որոշումն, ըստ տնօրեն Արմեն Սարուխանյանի, մեկնաբանվել է հետեւյալ կերպ. կազմակերպությունը, որը ստանձնելու է Գյումրու հաշմանդամների եւ ծերերի տուն-ինտերնատի ծառայությունների մատուցումը, պատրաստ է մեծ ներդրումների: «Բայց, եթե այդքան բարեգործ կառույց է, որը տառապում է մեր տարեցների համար, թող հենց այնպես ներդնի այդ գումարը, եթե այլ ակնկալիքներ չունի, թող անի: Պարտադիր չէր, որ դրա համար կառուցվածքային եւ կազմակերպչական փոփոխություն լիներ: Հիմա ձեւակերպումն արվում է այսպես. ամեն ինչ՝ շահառուների կյանքի որակը բարձրացնելու եւ մատուցվող ծառայությունների սպեկտրը ընդլայնելու համար: Հիմա կա մի ուրիշ հարց, իսկ ո՞րն է սպեկտրը, ինչ ծառայությունների մասին է խոսքը, որը մինչ այժմ չի մատուցվել ՊՈԱԿ-ի կողմից, կամ եթե լավ չի մատուցվում, եկեք քննարկենք ավելի լավացնենք: Բայց ոչ, կա հետեւյալ մոտեցումը՝ անում ենք, լավ ենք անում»,- զրույցը եզրափակեց հաստատության տնօրենի ժպ Արմեն Սարուխանյանն ու ավելացրեց կոլեկտիվին ասել եմ բոլոր որոշումներում իրենց կողքին եմ:
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)
ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն
Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը
Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով
Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում
ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է
ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է
Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ
Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ
Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը
Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
© 2024 Հայկական ժամանակ