Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրենը հերքում է Գեւորգ Ազարյանի պնդումը, թե կենտրոնը թաթախված է կոռուպցիայի մեջ

Հայաստանի Լոռու մարզի «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Մոսինյանը «Հայկական ժամանակ»-ին ուղարկել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Օրերս «Հայկական ժամանակ» թերթում կարդացի «Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի» հոդվածը, որտեղ տնօրենի մրցույթի մասնակից Գեւորգ Ազարյանի կողմից արված արտահայտությունը, այն է՝ «Ծրագրի հիմնական մեխն այդ հիմնարկում կոռուպցիայի բացահայտմանը եւ վերացմանն էր ուղղված, որն ամբողջությամբ թաթախված է կոռուպցիայի» արտահայտությունն ի պաշտոնե հերքում եմ՝ այն համարելով նպատակամիտված հերյուրանք եւ զրպարտություն, որն ուղղված է վարկաբեկելու ոչ միայն գործող տնօրենին, այլ նաեւ իջեցնելու հիվանդանոցի եւ բուժանձնակազմի վարկանիշը: Դեռեւս մեկ ու կես տարի եւ ավելի առաջ տնօրենի մրցույթի մասնակիցները գործող տնօրենի, այսինքն՝ իմ դեմ նախապատրաստել են անանուն եւ քողարկված բողոքներ՝ այն ուղարկելով տարբեր ատյանների: Արդյունքում՝ բողոքների հիման վրա տեղի են ունեցել պատկան մարմինների կողմից համալիր ստուգումներ: Եզրակացությունների պատճենները ներկայացնում ենք լուսանկարներով»:  

Ալավերդու ԲԿ-ի տնօրեն Ստեփան Մոսինյան

Հ.Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր «Ալավերդու բժշկական կենտրոն»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին եւ ներկայացրել այդ մրցույթի արդյունքները վիճարկող թեկնածու, Վանաձորի բժշկական կենտրոնի վիրաբույժ Գեւորգ Ազարյանի բողոքները: 

 

 

Տպել
3391 դիտում

Դավադիրներ կարող են լինել, դավադրություն՝ երբեք

Կլինեն նոր ծրագրեր, նոր դասագրքեր, քիչ տնային աշխատանք․ մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ

Մեղավորները շինարարական կազմակերպություններն են. Եղեգնաձորի համայնքապետը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի դիտողություններին

1983թ.-ին ծնված Վիգեն Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է. ԱԻՆ

ԱՄՆ-ում Սպիտակ տան դիմաց բողոքի ցույց է ընթանում՝ ընդդեմ Թրամփ-Էրդողան հանդիպման (ուղիղ)

Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղում մոտ 1 հա բուսածածկույթ է այրվել. ԱԻՆ

Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի վերջնամասում մոտ 30 հա խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը դարձել է Դեմիդովի մրցանակի դափնեկիր

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի հետ (տեսանյութ)

Մենք պետք է ունենանք ոչ միայն լավ երաժիշտներ, այլեւ լավ երաժշտությունը պրոպագանդողների ակտիվ շրջանակ. Տիգրան Մանսուրյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ԵՄ-ն իր անվտանգության համար ստիպված է համագործակցել Թուրքիայի հետ. Հունգարիայի արտգործնախարար

«Forbes»-ը բացահայտել է՝ ինչ ինքնաթիռներ ունեն հայկական ծագմամբ ռուս գործարարները

Լավ կլիներ այդ ժամանակ ոչնչացած լինեի, 3 անգամ տարածվել էր մահվանս լուրը. զինհաշմանդամը ՊՆ-ից ուշադրություն է պահանջում

Ամերիկացի զինվորականները զբաղեցրել են դիրքեր՝ Սիրիայի նավթահորերի մոտ

Երկրաշարժ Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք. ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ. ԱԻՆ

Վանաձորի քաղաքային գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. ԱԻՆ

Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է․ թույլ չեմ տա ՀՀ դրոշը բարձրացրած մարդուն գցեն ոտքերի տակ․ վարչապետ

Իմ ու ՌԴ նախագահի խոսակցությունները աննախադեպ դինամիկա ունեին. Նիկոլ Փաշինյան