Նկարչուհին ուզում է մանկատան երեխաներին արվեստի տարբեր ճյուղեր սովորեցնել, միայն թե պետությունն օգնի նյութերը ձեռք բերել

Դիզայներ-նկարչուհի Սառա Հարությունյանը որոշել է մանկատան երեխաների հետ անվճար արվեստի դասընթացներ վարել: Սառան իր «Yanhairt Studio» կոչվող նորաբաց արվեստանոցում պատրաստվում է երեխաներին սովորեցնել 20 եւ ավելի արվեստի ճյուղեր: Նպատակն է՝ երեխաներին դարձնել իր արվեստի մի մասը եւ այնպիսի դրական էմոցիաներ ու ժպիտներ պարգեւել, որը հնարավոր է՝ նրանք երբեք չեն ունեցել:

«Ես գիտեմ, որ այդ դասերը իրականում շատ հետաքրքիր են երեխաների համար: Շատ երկար եմ մտածել այդ ուղղությամբ, եթե անգամ մեծահարուստի երեխաների համար է սա մի աննկարագրելի հաճելի զբաղմունք, պատկերացրեք՝ մանկատան երեխաների համար ինչ է»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց դիզայներ-նկարչուհին:

Ծրագիրն իրագործելու համար Սառա Հարությունյանը պատրաստ է եւս երկու կամավորի հետ երեխաներին անվճար ուսուցանել՝ նաեւ տրամադրելով իր արվեստանոցը: Սակայն նկարչական նյութերը թանկ են, եւ նա բավարար միջոցներ չունի: Ակնկալում է, որ այդ հարցում պետությունն իրեն որոշակի աջակցություն կցուցաբերի: 

Դիզայներ-նկարչուհին դեռ ինքն էլ հստակ չի պատկերացնում, թե ինչքան գումար է անհրաժեշտ. «Օրինակ՝ եթե ես առնում եմ 10 հազար դրամի կավ, դրանով մոտավորապես 20 երեխա կարող է բաժակ պատրաստել: Իմ ասածը շատ չնչին է այն բանի համեմատ, թե դրանով երեխաները ինչքան բան կարող են սովորել: Ծրագիրը չունի ոչ մի շահադիտական նկատառում, ուղղակի էն, ինչ ծրագրել եմ անել, կարեւորագույններից է, չի պահանջում շատ ֆինանս ու միջոցներ, բայց պահանջում է ավելին, քան ես ինքս կարող եմ ներդնել իմ միջոցներից այդ գործում»:

Սառայի նպատակն է անվճար դասընթացներ տրամադրել ինչպես մանկատան, այնպես էլ անապահով ընտանիքների երեխաներին:

Եթե ծրագիրը կյանքի կոչվի, ապա երեխաները հնարավորություն կունենան «Yanhairt Studio»-ում սովորել նկարչություն, գոբելենագործություն, գորգագործություն, խեցեգործություն, կարպետագործությունից մինչեւ քանդակագործություն: Երեխաները կսովորեն նաեւ արվեստի պատմություն, հագուստի մոդելավորում, զարդանախշերի հորինվածք, մանրանկարչություն, նկարչություն քարերի վրա, ավազով նկարչություն՝ լուսային սեղաններին, ավազով նկարչություն՝ կոլբաների մեջ, այլընտրանքային նկարչություն, փայտի փորագրություն եւ խոհանոցային դասեր:

Լուսանկարները տրամադրել է Սառա Հարությունյանը

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38328 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին