Շանն ուղղված կրակոցից տուժած 32-ամյա կինը հողամասում աշխատում էր. կրակողը դեռ չի բացահայտվել

Հոկտեմբերի 17-ին տան բակում վնասվածքներ ստացած կինը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Աշտարակի բժշկական կենտրոն»-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը:

Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: ժամը 17:00-ի սահմաններում «Աշտարակ բժշկական կենտրոն»-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի՝ «ձախ քունքագագաթային շրջանի փոքր ջնջխված վերք, վերքի խոռոչում օտար մարմնի առկայությամբ ոսպանման մետաղական բեկոր, ձախ ուսահոդի քերծվածք» վնասվածքներով:

Հիվանդանոց տեղափոխված կինը՝ 32-ամյա Սյուզաննա Խ.-ն, Օհանավան գյուղի բնակիչ է, վիրավորումը ստացել է իր տան բակում:

Նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, անհայտ անձը գյուղի 6-րդ փողոցի փակուղիներից մեկում որսորդական հրացանով կրակել է շան վրա: Զենքի հրազենային բեկորները դիպել են բակում եղած 32-ամյա կնոջը:

Մեզ հետ զրույցում համայնքի ղեկավար Էդգար Հայրապետյանը նշեց, որ այդ կինն իր տան բակում գտնվող հողամասում աշխատելիս է եղել, երբ վիրավորվել է: Այդ ժամանակ բակում երեխաներ են եղել: Սյուզաննան Խ.-ն կրակոցի ձայներ է լսել եւ տեսել, թե ինչպես են երեխաները փախչում: Համայնքի ղեկավարի խոսքով՝ երեկ գիշեր տեղում աշխատել է ոստիկանության ծառայությունը, սակայն դեռեւս այլ հանգամանքներ պարզ չեն: Էդգար Հայրապետյանը նշեց, որ հավանաբար կրակողն իրենց գյուղից չի եղել. բակում գտնվող մարդիկ չեն ճանաչել, իսկ վիրավորում ստացած կինը չի հասցրել նրան տեսնել:

Երեկ երեկոյան համայնքի ղեկավարը «Աշտարակի բժշկական կենտրոն» է գնացել՝ 32-ամյա կնոջը տեսակցելու: Նրա խոսքով՝ բարեբախտաբար վնասվածքները խոր չեն եղել:

Բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրին, որ կնոջ վիճակն արդեն լավ է, տուն է գնացել, սակայն հրաժարվեցին այլ մանրամասներ տեղեկացնել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր հարցին ի պատասխան՝ նշեցին, որ հրացանով կրակած անձը դեռեւս չի հայտնաբերվել, քննություն է կատարվում, դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում:

Տպել
3113 դիտում

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար