Առաջին անգամ եմ նման տեսակետ լսում. Իվետա Մուկուչյանը՝ իր ու Բեյոնսեի տեսահոլովակների նմանության մասին

Երգչուհի Իվետա Մուկուչյանը համաձայն չէ կարծիքին, որ իր նոր՝ «Իմ անուշ Հայաստան» ու ճանաչված երգչուհի Բեյոնսեի «Spirit» տեսահոլովակները նման են: Երկուսում էլ հերոսուհին ինչ-որ ամայի վայրում է՝ շրջապատված պարողներով: Առաջին կադրերում նման են նաեւ նրանց զգեստները: «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Իվետա Մուկուչյանը նշեց, որ միայն մի հարցում է նմանություն գտնում:

«Համաձայն չեմ այն կարծիքին, որ տեսահոլովակը նման է Beyonce-ի «Spirit» տեսահոլովակին, եթե անկեղծ լինեմ, առաջին անգամ եմ նման տեսակետ լսում: Թերեւս միակ ընդհանրությունն այն է, որ 2 դեպքում էլ կան բնապատկերներ:

Ինչ վերաբերում է մեր աշխատանքին, ապա նշեմ, որ ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: Առաջին հայացքից տպավորություն կարող է ստեղծվել, որ պարզապես գեղեցիկ կադրեր ենք ներկայացրել եւ գերակշռողը ես եմ, սակայն վստահեցնում եմ, որ մենք փորձել ենք ժամանակակից լուծումներով նոր շունչ հաղորդել մեր հայկական ավանդույթներին եւ տոներին: «Իմ անուշ Հայաստան»-ում կան բուրդ չփխելու, խաղող ճզմելու, լախտախաղի, Վարդավառի, Ջանգյուլումի, Տյառընդառաջի տեսարաններ եւ ոչ միայն:

Արդյունքում, կարծում եմ, որ թիմային աշխատանքի շնորհիվ ստացել ենք գունեղ, ժամանակակից աշխատանք: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են տեսահոլովակի ստեղծման մեծ աշխատանքին»,- ասում է նա:

Տեսահոլովակը երգչուհու երկրպագուներին դուր է եկել: Սոցիալական ցանցերում նրանք գովեստի խոսքեր են ուղղել, նշել, որ այն լավն է, երգչուհին էլ շատ գեղեցիկ է ու տաղանդավոր: Մյուս կողմից մեկնաբանություններում կա նաեւ դիտարկում, որ Իվետային ավելի շատ սազում են ոչ թե հայկական թեմաները, այլ արտասահմանյան ոճը: Երգչուհին ընդգծում է, որ ինքն ու իր թիմը նկատի են ունենում բոլոր կարծիքները:

«Շատ շնորհակալ եմ բոլորին նման կարծիքների համար, շատ ուրախ եմ, որ լավ արձագանքները գերակշռող են: Հավատացեք՝ բոլոր մեկնաբանությունները ընթերցվում են, եւ բոլոր կարծիքները նկատի ենք ունենում: Հանուն արդարության պետք է նշեմ, որ ձեր նշած կարծիքները շատ չէին, սակայն դրանց էլ, իհարկե, ուշադրություն կդարձնենք: Եթե ներկայացրել եմ «Իմ անուշ Հայաստան»-ը, ամենեւին էլ չի նշանակում, որ արտասահմանյան երգեր նախընտրողները չեն ունենա իրենց երգերը: Չմոռանանք, որ այս եւ, օրինակ, «Հայաստանի աղջիկներ» երգին զուգահեռ ներկայացրել եմ եռագրությունը՝ «Margo», «Rich Bitch», «United» տեսահոլովակները: Այսինքն՝ միշտ էլ կա այլընտրանք: Կարեւորը՝ ցանկացած երաժշտություն մատուցելիս չդավաճանես տեսակիդ, պահպանես որակը, բացի դրանից՝ այն կարծիքին եմ, որ այս փուլում մենք իսկապես նոր, հայկական, ռիթմիկ երգերի կարիք ունենք»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ այս աշխատանքն էլ նախորդ հայկական երգերի նման կսիրվի:

Նոր տեսահոլովակն Իվետա Մուկուչյանը ներկայացրել է ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 1-ին: Սա, սակայն, չի նշանակում, որ հաջորդելու է որոշակի դադար: Երգչուհին նշում է, որ իր մոտ աշխատանքային բուռն շրջան է, ընթացքի մեջ են նոր երգերը, բացի այդ՝ նա շրջագայում է, ինչն իրեն օգնում է նոր ձեւով նայել իր կյանքին:

Տպել
2950 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց