Ոստիկանին սպանելու մեջ կասկածվող անչափահասը հակասոցիալական վարքով երեխաների դպրոցի սան է. նա 10 օր է՝ դասի չէր գնում

Մեկ ոստիկանին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող եղբայրներից մեկը՝ Հրաչ Գ.-ն, «Հակասոցիալական վարք դրսեւորած երեխաների հանրապետական N1 հատուկ կրթահամալիրի սան է, մյուսը մեկ տարի առաջ է դուրս գրվել այդ դպրոցից մտավոր խնդիրների պատճառով:

Մեր այս տեղեկությունը հաստատեց կրթահամալիրի տնօրեն Շողիկ Գուլասարյանը: Ներկայացնենք նրա հետ մեր զրույցը:

- Տիկին Գուլասարյան, հավանաբար տեղյակ եք երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետեւանքով ոստիկան է զոհվել: Հրաչ Գ.-ն եւ նրա եղբայրը՝ որպես կասկածյալներ են ներգրավվել: Դեպքի օրը ձեր դպրոցի սանը եղե՞լ է դպրոցում:

- Հրաչն այդ օրը դպրոցում չի եղել, նա բացակա է եղել հոկտեմբերի 4-ից: 4-ը վերջին օրն է եղել, շաբաթ, կիրակի տանն է եղել, 7-ից մինչեւ հանցագործության օրը ներառյալ դպրոցում չի եղել: Այդ օրվանից սկսած՝ սոցաշխատողը կապ է ունեցել ընտանիքի, այսինքն՝ մոր հետ, պարբերաբար, ամեն օր զանգը եղել է եւ իրենց տարածքային ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցների հետ, ովքեր կոնկրետ Հրաչի հարցով զբաղվում են: Ինքը, բնականաբար, խնդրահարույց երեխա է, վարքային խնդիրներով, գողության հակումներով: Հոկտեմբերի 14-ին արդեն գրությամբ դիմել ենք ոստիկանություն՝ խնդրելով աջակցել նրան դպրոց վերադարձնելու հարցով՝ կրթության իրավունքը պաշտպանելու համար:

- Ի՞նչ են պատասխանել ոստիկանությունից:

- Պատասխան չկա դեռեւս: Մի քանի օր անհրաժեշտ է լինում՝ մինչեւ գրությունը գնա, որովհետեւ փոստով ենք ուղարկում: Հավանաբար իր հանցագործության օրը գրությունը հասած չէր: Երկուշաբթի ենք ուղարկել:

- Կարո՞ղ եք ասել, թե ինչ վարք ունի Հրաչ Գ.-ն: Դպրոցում ինչպե՞ս են աշխատում նման աշակերտների հետ: Միտում կա՞ր, որ նա կարող է ուղղվել:

- Դպրոցում կան հոգեբաններ, որոնք աշխատում են. յուրաքանչյուր սովորող ունի իր ռեֆերենտ հոգեբանը եւ սոցիալական աշխատողը: Եվ էդպես չէ՝ եզրակացություն է եղել, որ տվյալ սովորողը չի կարող ուղղվել: Բնականաբար, որեւէ մեկի հետ կապված չենք կարող ասել՝ կարո՞ղ է ուղղվել, թե՞ ոչ, եւ մինչեւ վերջ բոլոր աշխատանքները պետք է տարվեն ամբողջ ինտեսիվությամբ:

- Քանի տարի՞ է տեւում ուսուցումը ձեր կրթահամալիրում:

- Հաստատությունն ի սկզբանե ձեւակերպված է եղել որպես սովորողների ուղղվելու եւ ընտանիքներ վերադառնալու հաստատություն, բայց փորձը ցույց է տալիս, որ սովորողները մեր մոտից ավելի քիչ են գնում հանրակրթական հաստատություններ: Կոնկրետ Հրաչը 2016 թվականից մեր սովորողն է՝ արդեն 3 տարի: Կապված դեպքի բարդությունից, եթե կան սովորողներ, ովքեր կարողանում են գնալ հանրակրթական դպրոց՝ գնում են: Դա կապ ունի եւ տարածքային սոցիալական աջակցության ծառայությունների հետ, կապ ունի կոնկրետ երեխայի վարքի շտկվելու հետ եւ այլն, առհասարակ, ռիսկայնության հետ. տվյալ ընտանիքը ռիսկայի՞ն է, թե՞ ոչ: Հստակ սահմանված ժամանակահատված չկա, որ այդ տարիքից հետո պետք է գնա:

- Մինչեւ ո՞ր տարիքը:

- Միջնակարգ կրթության մասին նոր օրենքով մինչեւ 19 տարեկանը սովորողը կարող է ստանալ միջնակարգ կրթություն: 19-ից հետո իրենց ցանկությամբ է:

- Իսկ ի՞նչ կարող եք ասել կոնկրետ Հրաչ Գ.-ի վարքագծի մասին:

- Հրաչը դպրոցում պրոբլեմատիկ վարքագիծ չի ունեցել: Ամռանը հոգեբուժարանում է պառկած եղել, եղբորը դանակահարելու պատճառով ինքը հոգեբուժարանում է պառկած եղել, որից հետո սեպտեմբերից էլի դպրոց է եկել նորմալ... Ամառվա ընթացքում գողություններ է արել, երբ որ գտնվել է տանը, հետո դպրոց է եկել. իր վարքագծի մեջ այդպիսի փոփոխություններ (չեն նկատվել-խմբ.)...Մեր սովորողների մեջ ագրեսիան կարող է լինել, եթե նկատի ունենանք իրենց կյանքը, իրենց միջավայրը, իրենց ընտանիքների ռիսկայնությունը եւ բռնության ենթարկված լինելը:

- Ի՞նչ ընտանիք ունի, ի՞նչ պայմաններում է ապրում:

- Ինձ թվում է՝ դուք տեղյակ եք, եղել է լրատվություն, որ մայրը դանակահարել է նրան, եւ լուրջ դանակահարություն է եղել, այսինքն՝ ամբողջությամբ կրծքավանդակն է վնասված եղել, վնասվել են օրգանները, որից հետո զրկվել է ծնողական իրավունքներից, դատված է եղել, երեխաները եղել են տարբեր մանկատներում, որից հետո վարձային խնդիրների պատճառով արդեն 2016 թվականից կոնկրետ Հրաչը եղել է մեր դպրոցում: Մյուս եղբայրը եւս մեզ մոտ էր, բայց 2018-ին դուրս է գրվել:

- Ի՞նչ հիմքով է դուրս գրվել: Իր ցանկությա՞մբ: Ուղղվե՞լ էր նա:

- Իր ցանկությամբ չէր կարող դուրս գրվել: Ինքն ունի մտավոր խնդիր եզրակացությունը, որի պատճառով էլ դուրս է գրվել: Խոր մտավոր խնդրով սովորողների համար միջնակարգ կրթությունը պարտադիր չէ, որի պատճառով էլ Սարգիսը դուրս է գրվել 2018 թվականին. 9-րդ դասարանն ավարտելուց հետո չի շարունակել կրթությունը ավագ դպրոցում:

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում են եղել, երբ ոստիկանները նկատել են նրանց: Տեսնելով պարեկային մեքենան՝ եղբայրները փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաեւ ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Հանցագործները դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ձախ բազկի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետեւանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք եղբայրներ են՝ ծնված 2003 եւ 2001 թվականներին: Վերջիններս դեպքից ժամեր առաջ գողություն են կատարել Արաբկիր վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկից, այդ պատճառով էլ փորձել են փախչել ոստիկաններից: 

Դեպքից հետո նրանք շատ արագ հայտնաբերվել են Պռոշյան գյուղում գտնվող իրենց տնից, բերման են ենթարկվել եւ ձերբակալվել: Ըստ ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության՝ եղբայրները նախկինում անցել են անձնական ունեցվածքի գողության փաստերով հարուցված մի շարք քրեական գործերով: Կասկածյալների բնակության վայրում հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը, որով էլ կրտսեր՝ 16-ամյա եղբայրը, կրակոց է արձակել 38-ամյա ոստիկանի ուղղությամբ եւ բռնակով հարվածել մյուս ոստիկանի գլխին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8835 դիտում

Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ

Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում

Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել

Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան

Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան

Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան

Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան

Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան

Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ

ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ

Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել

Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան

Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ

Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան

Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ

Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում

Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին

Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել

Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով

Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ

Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ

Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է

Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը

Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ

Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան

Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ

Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է

Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ

Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է

Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին

ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios

«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում

12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է

Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել