Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով վկան մի քանի օրով է լքել Հայաստանը. բազմաթիվ ապացույցներ են ձեռք բերվել

ՀՀ քննչական կոմիտեն հաստատում է տեղեկությունը, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանության գործով վկան հեռացել է Հայաստանից:

ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կոմիտեն որեւէ լիազորություն չունի վկայի կարգավիճակով հարցաքննված մարդուն արգելել սահմանը հատել: Ավելին՝ ըստ Հարությունյանի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն քրեական գործերի շրջանակում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մարդու վրա:

«Հետեւաբար թե՛ հիշյալ վկային եւ թե՛ այլ անձի Հայաստանը լքելու հանգամանքը որեւէ իրավապահ կառույցի բացթողում չի կարող դիտարկվել»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակը՝ ընդգծելով, որ քրեական գործի շրջանակներում վկայի մասնակցությամբ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, այս պահին նրա մասնակցությամբ որեւէ այլ գործողության կարիք չկա:

Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերադառնա Հայաստան:

Նաիրա Հարությունյանը մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց նաեւ, որ նախկին ոստիկանապետի սպանության գործով այս պահի դրությամբ ձեռք են բերված բազմաթիվ ապացույցներ, կա նշանակված փորձաքննություն, որի պատասխանը դեռեւս չի ստացվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել էր ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, նախկին ոստիկանապետ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նախկին պետ, ՀՀ պետական պահպանության ծառայության նախկին պետ Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով: Նախաքննությամբ ձեռք էին բերվել տվյալներ, որ ինքնասպանության օրը նույն տանը Հայկ Հարությունյանի հետ գտնվել է եւս մեկ անձ, որը գործով ներգրավվել էր՝ որպես վկա:

Տպել
3414 դիտում

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան