Երևան
12 °C
Վիտալի Բալասանյանի՝ Հայաստանի կառավարության հասցեին հնչեցրած մեղադրանքներից գեթ մեկը նույնիսկ ճշմարտության հատիկ չի պարունակում, դրանցում դժվար է գտնել իրականությանը համապատասխանող գոնե մի բառ։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին այս կերպ արձագանքեց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
Նախօրեին Բալասանյանն իր ասուլիսում կրկին այնպիսի հայտարարություններ է արել, որոնք հանրության տարբեր շրջանակներում քննադատության առարկա են դարձել։ Նա մասնավորապես ասել է, թե ՀՀ վարչապետ Փաշինյանը Արցախը բանակցային սեղանից հեռու պահելու պայմանավորվածություն ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Բալասանյանը միտումնավոր կամ ակամա շրջանցել է, որ ե՛ւ Փաշինյանը, ե՛ւ Հայաստանի կառավարության անդամները, ե՛ւ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները բազմիցս բարձրաձայնել են, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, իսկ հակամարտության լուծման տարբերակն ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ընդ որում, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւս հայտարարել է, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ։
- Պարոն Փամբուխչյան, Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում ակտիվորեն տարատեսակ մեղադրանքներ է հնչեցնում Փաշինյանի, Հայաստանում կառավարող ուժի վերաբերյալ, ընդհուպ հայտարարում է, թե վարչապետն Ալիեւի հետ որոշակի պայմանավորվածություններ ունի։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է Բալասանյանին դրդում նման հայտարարություններ անել, ո՞րն է նրա մոտիվացիան կամ շահը։
- Ես ուշադրությամբ հետեւում եմ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարություններին եւ դժվարանում եմ նրա ասածներում իրականությանը համապատասխանող գոնե մի բառ գտնել։ Կարծում եմ՝ Բալասանյանն ինչ-որ ձեւ ուղղորդվում է, եւ այդ ուղղորդողների մոտ Հայաստան-Արցախ հարաբերություններում պառակտում մտցնելու, մեր ժողովրդի միջեւ արհեստական տարանջատում մտցնելու միտում կա։ Մենք նույն ժողովուրդն ենք, եւ անընդհատ նմանատիպ շեշտադրումներ անելով՝ փորձ է արվում տպավորություն ստեղծել՝ իբրեւ մենք Արցախը հանձնող ուժն ենք, իսկ այն ուժը, որի ներկայացուցիչներն այսօր ներգրավված են տարբեր քրեական գործերով, փորձել է Արցախը պահել, հերոս է։ Եվ, ընդ որում, հաշվի չի առնվում հանգամանքը, որ նրանք բանակցել են այնպիսի փաստաթղթերի շուրջ, որոնցով ֆիքսել են, որ պետք է ազատագրված հողերի մի մասը վերադարձնել Ադրբեջանին։ Նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք Արցախը դուրս է մնացել բանակցային գործընթացից, եւ այդ գործելաոճն ինտենսիվորեն շարունակել է իր իրավահաջորդ եւ ժառանգորդ Սերժ Սարգսյանը։ Իսկ մեր օրակարգը Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է, եւ մենք ամբողջությամբ լծվել ենք այդ գործին։
Իսկ ինչ վերաբերում է Ալիեւի հետ համագործակցելուն, դա մեր գործելաոճը չէ, դա վարչապետի գործելաոճը չէ, դա իրե՛նց գործելաոճն է՝ գաղտնի պայմանավորվածություններ ունենալ, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարության հետ, եւ ցանկացած քայլի դիմել՝ փորձելով ռեւանշիստական գործողություններ անել։ Եթե Վիտալի Բալասանյանի հայտարարությունները գոնե մի տոկոսով համապատասխանեին իրականությանը, գուցե ես այսպես չարձագանքեի։
- Դուք կարծում եք, որ Բալասանյանն ինչ-որ անձանց կողմից ուղղորդվում է, միեւնույն ժամանակ հնչեցնում եք ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի անունները։ Ո՞ւմ կողմից է ուղղորդվում։ Օրինակ՝ ինքը հայտնել է, որ օրեր առաջ հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։
- Չեմ կարող պնդել, թե կոնկրետ որ կողմից է ուղղորդումը, բայց այդ հանգամանքն ակնհայտ է, նույն այդ տարբեր հանդիպումները տրամաբանորեն բերում են իմ ասածին։ Մինչ այս, նա կարծես թե նման աբսուրդ հայտարարություններով աչքի չի ընկել, եւ ցավով եմ նշում, բայց վերջին շրջանում իր անձն օգտագործում են՝ փաստացի դնելով նման դրության մեջ։
- Պարոն Փամբուխչյան, Վիտալի Բալասանյանը նաեւ նշում է, թե իր հայտարարություններով չի կարող զբաղվել ՀՀ ԱԱԾ-ն, քանի որ ինքը հաշվառված է Արցախում։ Ստացվում է, որ Արցախում հաշվառված քաղաքացիների՝ ՀՀ ղեկավարության հասցեին հնչեցված հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններով ՀՀ իրավապահները չե՞ն կարող զբաղվել։
- Դասական պառակտման օրինակ. պնդում եմ, որ դա Հայաստան-Արցախ հարաբերությունների պառակտման փորձ է։ Բայց մենք ունենք այն հասունությունն ու գիտակցումը, եւ Արցախում ու Հայաստանում ապրող մեր ժողովուրդը ունի այն խոհեմությունը, որ տարանջատի իրականությանը համապատասխանող եւ իրականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարությունները։ Մենք երբեք չենք գնա պառակտման, մեր ժողովուրդը չի ենթարկվի տարատեսակ մանիպուլյացիաների։
- Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, նա տարիներ շարունակ հանրության մեջ ունի հերոսի ընկալում։ Հերոսին վայե՞լ է, ինչպես ինքներդ եք նշում, նման պառակտող հայտարարություններ անելը։
- Հերոսը, որը կռիվ է տվել իր ժողովրդի համար, պաշտպանել իր հողը, ազատագրել հայրենիքը, արժանացել հերոսի կոչման, մինչեւ կյանքի վերջ պետք է պահի այդ կեցվածքը, զինվորական ճանապարհ անցած մարդը պետք է պահի իր զինվորական արժանապատվությունը, չխառնվի մանր քաղաքական, կարճաժամկետ գործընթացների, չընկնի ինչ-ինչ գայթակղությունների մեջ, որովհետեւ այդ դեպքում մարդկանց մոտ հակառակ էֆեկտն է լինում։ Մարդիկ ճանաչել են մի հերոսի, հպարտացել են, հիացել են նրա ռազմական հռչակով, մյուս կողմից հիմա տեսնում են մի մարդու, որը պառակտում է մտցնում Հայաստանի եւ Արցախի միջեւ, մեր ժողովրդին տարանջատում է, հատվածների է բաժանում, նպաստում է ոչ թե դրական մթնոլորտի ապահովմանը, այլ նույնիսկ փորձում է բացասական տրամադրություններ ստեղծել։ Սա ընդունելի չէ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT