Երևան
12 °C
Նախորդ շաբաթ հրապարակված վճռով ՄԻԵԴ-ը ճանաչեց ՀԱԿ ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Դավիթ Մաթեւոսյանի խաղաղ հավաքների մասնակցության եւ արդար դատաքննության իրավունքի խախտումները: Մաթեւոսյանը երեկ մեր զրույցում ասաց, որ պատրաստվում է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան եւ հասնել արդարացման:
Մինչ մեր զրույցը ներկայացնելը, հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Դավիթ Մաթեւոսյանը ձերբակալվել էր մարտի 1-ի առավոտյան՝ Ազատության հրապարակի խաղաղ հավաքը ցրելուց հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու համար: 2 ոստիկանի ցուցմունքների հիման վրա կազմված գործով Մաթեւոսյանը դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման:
- Պարոն Մաթեւոսյան, նախորդ շաբաթ հրապարակվեց ՄԻԵԴ որոշումը՝ ձեր հայցերի վերաբերյալ: Դատարանը ճանաչեց խաղաղ հավաքների մասնակցության եւ արդար դատաքննության վերաբերյալ Մաթեւոսյանի իրավունքների խախտումը: Այս որոշումը բավարա՞ր եք համարում՝ ձեր նկատմամբ արդարության վերականգնման իմաստով:
- ՄԻԵԴ այս որոշումը ցույց տվեց, որ Մարտի 1-ից հետո 10 տարիների ընթացքում նախկին իշխանությունները եւ նրանց քաղաքական կամքը սպասարկող համակարգը արդարադատության իրականացումը գլխիվայր շուռ էին տվել: Այս որոշումն այս պահին ինձ համար կարեւոր է, որ այս նոր ի հայտ եկած հանգամանքով դիմենք ՀՀ Վճռաբեկ դատարան՝ արդարացման պահանջով: Իսկ առհասարակ՝ այդ որոշումը կարեւոր է ոչ միայն ինձ համար: Սա փոքրիկ հանգրվան է արդարության վերականգնմանը հասնելու գործում: Արդարության վերականգնման տեսակետից շատ կարեւոր է, որ իրավական համակարգի այն պատասխանատուները, ովքեր դերակատարություն են ունեցել քաղաքական պատվեր կատարելու շրջանակներում եւ վնասել կամ խախտել են իմ եւ մյուսների արդար դատաքննության իրավունքը, պատասխանատվության ենթարկվեն: Քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, ո՛չ էդ համակարգը կմաքրվի, ո՛չ արդար դատական համակարգ կունենանք, եւ արդարությունը վերականգնված չի կարելի համարել: Խոսքս վերաբերում է մեղադրող, մեղադրանքը հաստատող դատախազին, մեղադրանքը պաշտպանող դատախազին, դատարանների բոլոր ատյաններին: Ես կարծում եմ՝ մարտի 1-ի գործը պետք է դառնա յուրատեսակ ֆիլտր էդ համակարգում, ինչպես ընդունված է ասել՝ վեթինգ իրականացնելու համար:
- Նշեցիք, որ ՄԻԵԴ կայացրած որոշումը մի փոքր հանգրվան է՝ արդարության վերականգնմանը հասնելու գործում: Ի՞նչ քայլեր պետք է հետեւեն դրան:
- Մի փոքր հանգրվան եմ որակում, որովհետեւ դա ամեն դեպքում անձի նկատմամբ կայացված որոշում է: Այդ գործը պետք է նայել մի ամբողջության մեջ, եւ ցանկացած դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անդրադառնում է այդ գործին, դա պետք է համարվի ընդհանուր գնահատական: Երբեք պետք չի Մարտի 1-ի գործին վերաբերել այսպես. Մուշեղ Սաղաթելյանին արդարացրին, Դավիթ Մաթեւոսյանին արդարացրին, մյուսին արդարացրին կամ մյուսի նկատմամբ մարդու իրավունքների խախտում արձանագրեցին: Ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ է իրավունք խախտվել, եւ դա պետք է պարզորոշ բացահայտվի: Էդ թվում նաեւ բոլոր այն անձանց մասով, ովքեր հանգամանքների, հնարավորության բերումով ՄԻԵԴ չեն դիմել: Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ ձեզ եմ ուզում ասել, որ ինձ համար իմ անձը չի կարեւոր. Ես այսպես թե այնպես՝ քիչ թե շատ ճանաչված մարդ էի, տիրապետում էի օրենքներին եւ կարողացել եմ պաշտպանների աջակցությամբ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Բազմաթիվ մարդիկ դա չեն կարողացել անել, նրանց մասին է պետք մտածել, նրանց խնդրով է պետք զբաղվել, նրանց արդարացման խնդիրն է պետք լուծել համընդհանուր ձեւով:
- Այսինքն, ձեր կարծիքով՝ դատախազությունը պետք է զբաղվի Մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով բոլոր ազատազրկվածների գործերի վերաբացմա՞մբ:
- Պետությունը պետք է զբաղվի դրանով. եթե տվյալ դեպքում այդ գործառույթը դատախազությունն է իրականացնում, ուրեմն՝ դատախազությունը: Տիգրանը, Վարդանը, մյուսը չպիտի ընկնեն՝ հետամուտ լինեն: Եթե բոլորի գործերը շատ ուշադիր նայեն՝ կգտնեն նոր երեւան եկած հանգամանք եւ այդ հիմքով կկարողանան դիմել Վճռաբեկ: Գագիկ Ջհանգիրյանը իր արդարացմանը հասնելու մի ձեւ գտավ, դա կարող է որպես նախադեպ կիրառվել: Մեկը ուրիշը մեկ այլ ձեւ է գտնում: Բայց բոլորը չէ, որ դրա հնարավորությունը ունեն, ուստի պետությունը պետք է էդ մարդկանց ցանկը կազմի եւ զբաղվի նրանց գործերով: Հեղափոխությունից հետո ես ինքս եմ փորձել օգտակար լինել, օրինակ, Վարդան Ղավալբաբունցին, բայց գործը տեղից չի շարժվել, ինչի համար ցավում եմ: Նա շարքային քաղաքացի է, որին ազատազրկել են, որովհետեւ կանգնել է ինչ-որ քաղաքական ուժի, ինչ-որ քաղաքական գործիչների կողքին: Դրա համար ես իմ նկատմամբ կայացած որոշումը համարում եմ փոքր հանգրվան արդարության վերականգնման մեջ: Փոքր հանգրվան է, որովհետեւ ես այդ մարդկանցից ամաչում եմ, ես իրենց հետ ազատազրկման վայրում եմ եղել: Հիմա ստացվում է, որ ես կարողացա իմ խնդիրը լուծել, իսկ նրանց խնդիրը չեմ կարող լուծել: Իրենք էլ չեն կարող:
- Պարոն Մաթեւոսյան, ըստ ՄԻԵԴ վճռի՝ Հայաստանը պարտավորվում է ձեզ վճարել 13 հազար 2 հարյուր եվրո փոխհատուցում: Վերցնելո՞ւ եք գումարը, ի՞նչ եք պատրաստվում անել:
- Անկեղծ ասած, ես դատական ծախսեր ունեմ կատարելու, պետք է այդ հարցը լուծեմ, որովհետեւ մինչեւ հիմա ինձ օգտակար եղած պաշտպանները աշխատել են: Չգիտեմ՝ արժե՞ բարձրաձայնել, բայց պետք է ես օգտակար լինեմ նաեւ «Իմ քայլը» հիմնադրամին: Մնացածը կմտածեմ՝ եթե մնա:
- Հետեւո՞ւմ եք Մարտի 1-ի գործի ընթացքին: Ռոբերտ Քոչարյանի գործով, օրինակ, նիստերը շարունակվում են: Վերջերս էլ ՀՔԾ-ն հանդես եկավ ծավալուն հաղորդագրությամբ, որում տեղեկություններ կային Մարտի 1-ի վերաբերյալ փաստերի, փաստաթղթերի կեղծման, պարկուճների փոփոխման վերաբերյալ: Սպասելի՞ է ձեզ համար նման զարգացումը:
- Ես արդեն ասացի, որ նախկին իշխանությունները գլխիվայր շրջել են իրականությունը: Եղել է մի բացահայտում, որ վերաբերում էր պարկուճների փոխված լինելուն: Փայլուն է, իհարկե, սպասելի էր նման բան նախկին իշխանություններից: Ես նույնիսկ հոդված ունեմ գրված այդ թեմայով. ազատազրկման վայրում հեռուստացույցով տեսել էի չակերտավոր «դեպքի վայրի» զննությունը, երբ անզեն ձեռքերով ինչ-որ ատրճանակներ էին գտնում, փորձում էին ցույց տալ, որ էդ մարդիկ նախօրոք զինված են եղել եւ այլն: Ճիշտ է, հետագայում որեւէ մեկի նկատմամբ նման մեղադրանք չառաջադրվեց, բայց ամեն դեպքում իրականությունը աղավաղելու այդ ցանկությունը այն գլխից տեսանելի էր, եւ շատ ուրախ եմ, որ նման բացահայտում է արվել: Մյուս բացահայտումը, որ պակաս կարեւոր չեմ համարում, հետին թվով ոստիկանության դերաբաշխմանն է վերաբերում: Գեւորգ Կոստանյանի, Գեւորգ Մհերյանի ու նորանշանակ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ջանքերով, փաստորեն, այդ դերաբաշխումը փաստաթղթի է վերածվել: Կեղծ զեկուցագրեր, կեղծ վիզաներ… եւ կարծում եմ, Հայկ Հարությունյանի գործը պետք է այդ պրիզմայով նայել. եթե սպանություն է եղել՝ այդտեղ փնտրել, եթե ինքնասպանություն է՝ ուրեմն էլի այդտեղ փնտրել: Համենայնդեպս, նա իրականության հետ առերեսվելու խնդրի առաջ էր կանգնած:
Հ.Գ. Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ՄԻԵԴ-ը Մարտի 1-ի գործի վերաբերյալ մի շարք այլ վճիռներ եւս կայացրել է, այդ թվում «Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Եթե նախկին քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի, Մասիս Այվազյանի, Վարդգես Գասպարիի գործերով ՄԻԵԴ-ն արձանագրել է Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, ապա Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշման մեջ հիմք է հանդիսացել Խոշտանգումների արգելումը եւ Արդար դատաքննության իրավունքը: «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում էլ արձանագրված է, որ խախտվել է Հավաքների եւ միավորման ազատությունը, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT