WCIT 2019՝ ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ ցանկանում են Հայաստանում ներդրում կատարել

Հայաստանում WCIT 2019՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցած մի քանի բանախոսներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (ԱՏՁՄ) հաղորդագրություն են ուղարկել՝ նշելով, որ ցանկանում են երկրում ներդրում կատարել: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Համաժողովն անցել է սպասումներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Բոլոր բանախոսների հետ կապի մեջ ենք, առանձին-առանձին զրուցում ենք ցանկացածի հետաքրքրությունների մասով: Որոշներն արդեն նամակներ են ուղարկել, որ ուզում են ներդրումներ կատարել Հայաստանում՝ թե՛ ընկերությունների, թե՛ վենչուրային ֆոնդերի համար»,- ասաց Եսայանը:

Եսայանը ներդրումներ կատարելու ցանկություն հայտնածների անունները դեռ չհնչեցրեց, սակայն նշեց, որ դիմողների քանակը 4-ից ավելի է:

Եսայանը հայկական ընկերություններին հորդորեց բարձրաձայնել համաժողովի շրջանակում ձեռք բերված համագործակցությունների մասին, թեեւ նշեց, որ որոշների մասին իրենց տեղեկացրել են հաղորդագրություններով: 

Նա նշեց, որ շատ արձագանքներ է ստացել Հայաստանում գրասենյակներ ունեցող արտասահմանյան ընկերություններից: Նրանցից որոշները Հայաստանում գործունեությունն ավելի մեծացնելու որոշում են ընդունել: Իսկ Սան Խոսեի պետական համալսարանում մտածում են հայաստանյան բուհերի հետ համագործակցության մասին:

Եսայանը շեշտեց՝ Հայաստանն այդ 3 օրերին դարձավ կենտրոն: Նրա խոսքով՝ հետազոտություն են անում, սակայն արդեն ունեն նախնական տվյալներ, որ Google-ում Հայաստան բառով որոնումներն այդ օրերին մի քանի անգամ գերազանցել են նախկինում նույն ժամանակահատվածում երբեւէ արված ամենաշատ որոնումների քանակը։

Հայաստանում WCIT 2019-ի անցկացման համար ծախսվել է ավելի քան 5 մլն դոլար, պետությունն աջակցել է համերգի կազմակերպման համար՝ բյուջեից հատկացնելով 450 մլն դրամ: Եսայանը նշեց, որ մեծ գումար է ներգրավվել ԱՏՁՄ-ի եւ հովանավորների միջոցով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3331 դիտում

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին

«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ

Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին

Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ

Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ

Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից

Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է

Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ

Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն

Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ

Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ

ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը

Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո

Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր

Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը

Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները

Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը

Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ

Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո

GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan

Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին

Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է

Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ