Հայաստանյան շուկա մուտք գործող «Ryanair» ընկերության ամենաէժան ավիատոմսը 4 եվրո 99 ցենտ է

Ուզում եմ խրախուսել բոլորին, որպեսզի հնարավորություն ունենան ճամփորդելու, նույնիսկ նրանք, որոնք երբեւէ այդ հնարավորությունը չեն ունեցել: Այս մասին այսօր՝ «Ryanair» իռլանդական ավիաընկերության հետ համագործակցության մասին խոսելիս, ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

«Ինձ համար սա շատ կարեւոր նպատակ էր: Երբ մի քանի տարի առաջ Դանիայից տեղափոխվեցի Հայաստան, նպատակս էր արտաքին աշխարհի հետ կապն ավելի մեծացնել՝ քաջ գիտակցելով, թե դա տնտեսական ինչ մեծ ազդեցություն կարող է ունենալ: Մեծ թվով աշխատատեղեր կբացվեն մեր երկրի համար»,- ասաց Տաթեւիկ Ռեւազյանը:

«Ryanair» ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, պատասխանելով ընկերության ամենաէժան եւ ամենաթանկ տոմսերի մասին հարցին, նշեց, որ ամենաէժան գինը 4 եվրո 99 ցենտն է: Ամենաբարձր արժեքի մասին խոսելիս ընկերության կոմերցիոն ղեկավարը օրինակ բերեց Լոնդոնից Մալագա ուրբաթ երեկոներին իրականացվող չվերթները: Նա նկատեց, որ եթե նախապես տոմսեր չի ամրագրվել, արժեքը բարձր կլինի, բայց մրցակիցների համեմատ կես գինն է:

«Մենք այլեւս չենք աշխատում սովետական համակարգով, երբ ավիաընկերության գները որոշվում էին, ասենք, 5 տարվա կտրվածքով: Իրականում մեր գները որոշում են մեր հաճախորդները: Տարվա կտրվածքով «Ryanair»-ի միջին գինը 35 եվրոյին համարժեք գումար է»,- ասաց ընկերության կոմերցիոն տնօրենը: Դեյվիդ Օ՛Բրայանը հայտնեց, որ որոշակի ժամանակ կպահանջվի եւ իրենք կունենան նաեւ հայկական կայք:

Ընկերության կոմերցիոն տնօրենը շեշտեց, որ ե՛ւ հարեւան Վրաստանում, ե՛ւ Հայաստանում զարգանալու ներուժ կա: «Ryanair»-ը Վրաստանում արդեն ներկայացված է: 2018 թվականի օգոստոսի 21-ին Վրաստանի օդանավակայանների միավորումն ու իռլանդական լոուքոսթերը համագործակցության մասին պայմանագիր են կնքել: Հայտնի բյուջետային ավիաընկերությունը, որը նաեւ ամենախոշորներից է, ուղիղ չվերթներ է իրականացնում դեպի Եվրոպա ինչպես Քութայիսի, այնպես էլ Թբիլիսիի միջազգային օդանավակայաններից: Արդեն իսկ սահմանված են ժամկետներ: Թբիլիսի-Միլան առաջին չվերթն ավիաընկերությունը կատարել է նոյեմբերի 6-ին:

Հատկանշական է, որ «Ryanair» ընկերությունն ու Վրաստանի իշխանությունները չվերթներ սկսելու մասին բանակցել էին դեռ 2013 թվականին։ Այն ժամանակ, սակայն, գործարքը չի կայացել «Ryanair»-ի, վրացական կողմի բնորոշմամբ, անհամաչափ պահանջների պատճառով։

«Ryanair»-ի՝ Հայաստան հնարավոր մուտքի մասին Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարել էր 2018 թվականին: Շատերն իրատեսական չէին համարում, որ համագործակցությունը կհաջողվի քաղավիացիայի նախագահին կամ որ 2020-ին «Ryanair»-ը Երեւանից արդեն թռիչքներ կիրականացնի։ Ռեւազյանն ավելի վաղ ինքն էլ էր հայտարարել, որ իրականում, երբ բանակցում ես ավիաընկերության հետ, դա կարող է մի տարի տեւել կամ ձգվել մինչեւ 10 տարի:

Այսօր արդեն եվրոպական  խոշորագույն խաղացողներից մեկը վստահում է զբոսաշրջության զարգացման ոլորտում Հայաստանի հեռանկարին եւ ոլորտի զարգացմանն ուղղված քայլերին: «Մենք ընդհանրություններ շատ ունենք, երկուսս էլ գտնվում ենք Եվրոպայի սահմանին, երկուսս էլ փոքր երկրներ ենք, բայց ակնհայտ տարբերությունը եղանակն է, ինչը պիտի որ դրական ազդեցություն ունենա զբոսաշրջության համար»,- նկատեց իռլանդական բյուջետային «Ryanair» ավիաընկերության տնօրենը:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը հայտնեց, որ «Ryanair»-ից բացի, այս պահին բանակցություններ են վարում հունգարական «Wizz air» ավիաընկերության հետ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
32800 դիտում

Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր

Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ