Մթության մեջ հարձակվել է մեր 2-րդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել ընկերոջը. ոստիկանապետը մանրամասներ է պատմում (տեսանյութ)

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեսակցեց երեկ գիշերը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված 25-ամյա ոստիկան Արսեն Հակոբյանին:

Դուրս գալով հիվանդասենյակից՝ ոստիկանապետը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ.

«Ոստիկանության ծառայողն իր պարտականությունները կատարելիս տեսնում է կասկածելի անձանց եւ իրենք են հետամուտ լինում նրանց ինքնությունը ստուգելուն: Եվ երբ մոտեցել են նշված անձանց, վերջիններս անմիջապես դիմել են փախուստի: Հետապնդել են (ոստիկանները-խմբ.) նրանց եւ կարողացել են մեկին բռնել, իսկ երկրորդը, որը մինչ այդ կարողացել էր դիմել փախուստի, «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում մթության մեջ անսպասելի հարձակվել է մեր երկրորդ ոստիկանի վրա եւ փորձել ազատել իր բռնված ընկերոջը: Այդտեղ որոշակի քաշքշուկի ընթացքում հաջողացրել է մեր ոստիկանի ատրճանակը պոկել, (որը հատուկ պարանով ամրակապված է եղել իր վրա) եւ արձակել կրակոց»,- մանրամասնեց Սարգսյանը՝ հավելելով, որ հավանաբար կենսական նշանակության որեւէ օրգան է վնասվել, որովհետեւ, նախնական տեղեկություններով, մեկ կրակոց է արձակվել:

Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է մեկ փամփուշտ եւ մեկ պարկուճ: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ արդյոք հայտնաբերվե՞լ է զենքը՝ ոստիկանապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Զենքը դեռ չի հայտնաբերվել: Ի ուրախություն մեզ՝ արդեն կարճ ժամանակահատվածում կարողացել ենք պարզել (երեւի թե որակումներ տալը տեղին չէ, բայց...) այդ ստահակներին եւ վերջիններս արդեն մեզ մոտ են, խոստովանում են»:

Մեր այն հարցին, թե ովքե՞ր են բերման ենթարկվածները, արդյոք նախկինում դատված եղե՞լ են, Սարգսյանը պատասխանեց, որ «իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել»:

«Ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունն իրենց չի դավաճանել, մոտեցել են ճիշտ մարդկանց: Ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է եղել»,- հավելեց նա:

Մեր մյուս հարցին՝ հասցրե՞լ են «կապ տալ», ընկերներից օգնություն խնդրել՝ ոստիկանապետի  պաշտոնակատարը պատասխանեց, որ հասցրել են կապ տալ, միանգամից բոլորը մոտեցել են, բայց, ցավոք սրտի, մեր մյուս գործընկերոջ՝ Տիգրան Առաքելյանի կյանքը հնարավոր չի եղել փրկել:

«Օգտվելով առիթից՝ մի հանգամանքի կցանկանամ անդրադառնալ: Կուզեմ՝ հանրային ընկալման մեջ բոլորը գիտակցեն, որ ոստիկանի վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն: Եվ խստագույնս կպատժվեն նրանք, ովքեր կփորձեն որեւէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել: Սա նաեւ մեր համախմբվածության արդյունքն է, որ գիշերվա այս կարճ ժամանակահատվածում վերլուծական, եղած օպերատիվ տվյալների համադրմամբ, ընդհանուր առմամբ բոլոր հնարավոր միջոցների օգտագործման արդյունքում կարողացել ենք պարզել, անձերը ճշտել եւ վերջիններիս բերման ենթարկել»,- ասաց ոստիկանապետը՝ հավելելով, որ քննության մանրամասներն արագ կհրապարակվեն, որովհետեւ զոհվել է ոստիկան, սպանվել է իր ծառայողական պարտականությունները կատարելիս, խիզախաբար:

«Իրենք կարող էին չտեսնելու տալ, չհետապնդել, բռնելուց հետո այդ երկար տարածությունը չվազել, ձեռնամարտի հնարք չկիրառել եւ այլն»,- հավելեց Սարգսյանը:

Ոստիկանապետից հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք դեպքի վայրում տեսախցիկներ եղե՞լ են. «Դեպքի վայրին հարակից բենզալցակայան կա, որն ունի տեսախցիկներ, բայց որոշակի առումով միայն իր տարածքն է տեսանկարահանում: Էդ առումով կցանկանամ մեր տնտեսվարող սուբյեկտներին ուղղակի խնդրել, հորդորել, որ իրենք տեսախցիկներ տեղադրեն: Չկապենք այս բացահայտումը տեսախցիկների առկայության հետ, որովհետեւ ոչ միայն տեսախցիկները, այլև այլ հանգամանքներն են օժանդակել, որ մենք բացահայտել ենք: Սա ուղղակի թող լինի ազդակ, որ մեր բոլոր քաղաքացիները, ովքեր մտահոգ են երկրում ներքին կայունության ապահովմամբ, փոքր ծախս անելով՝ օգնեն, որպեսզի իրենք եւս ապրեն անվտանգ Երեւանում եւ առհասարակ հանրապետությունում»,- պատասխանեց նա:

Մեր այն հարցին, թե քանի՞ տարվա փորձ ունեն ոստիկանները, ոստիկանապետը պատասխանեց, որ վիրավորված ոստիկանը երկարամյա ծառայության փորձ չունի, բայց զոհված ոստիկանի կենսաթոշակի անցնելու տարիքը կա՛մ լրացել էր, կա՛մ շուտով լրանալու էր: Խոսելով կարգավիճակի մասին՝ Սարգսյանն ասաց, որ զոհված ոստիկանը երեխաներ ուներ:

«Պատրաստվում ենք պետության ողջ հնարավորությունների չափով օժանդակել մեր գործընկերոջը, եւ սա ուղղակի մեր բարոյական պարտքն է, նաեւ խրախուսել, փառաբանել նման անձանց, որպեսզի իրենց ընտանիքի անդամներն էլ հասկանան, որ իրենց զավակները, ամուսինները... իսկ մյուս մեր գործընկերներն էլ հասկանան, որ իրենց գործընկերները խիզախություն են գործում հանուն պետության եւ պետությունն էլ գնահատում է նրանց վարքագիծը»,- նկատեց Սարգսյանը՝ հավելելով, որ նախաձեռնելու է գործընթաց, որ զոհված ոստիկանը պարտադիր պարգեւատրվի:

Ինչ վերաբերում է վիրավոր ոստիկանին, ոստիկանապետը մեր հարցին ի պատասխան՝ հայտարարեց, որ վիրավոր ոստիկանը կշարունակի աշխատել համակարգում. «Ոչ միայն կշարունակի աշխատել, այլեւ խոստացավ ինձ, որ ինքը բարձրագույն կրթություն կստանա, որպեսզի մենք իրեն միջին խմբում պաշտոն տանք եւ շնորհենք սպայական կոչումներ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ գիշերը «Հաղթանակ» զբոսայգու մոտակայքում միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով մեկ ոստիկան սպանվել է, մյուսը՝ վիրավորվել: Հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու երիտասարդներ:

Տպել
10238 դիտում

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ