Երևան
12 °C
Եվրո 2020-ի որակավորման փուլը մոտենում է ավարտին, ու 6 հավաքականներ արդեն կարող են ազատ շունչ քաշել: Նրանցից վերջինն ուղեգիր նվաճեց Իսպանիան: Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Շվեդիայի դեմ խաղում ոչ-ոքիով (1:1) վաստակած 1 միավորը բավական էր՝ հաջողակներին միանալու համար: F խմբում 2-րդ ուղեգրի համար կպայքարեն 15 միավոր ունեցող Շվեդիան ու 14 միավոր ունեցող Ռումինիան:
B խմբում բացառիկ նվաճման հասավ Ուկրաինան: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոյի ուղիղ ուղեգիր ձեռք բերեց: Եվրոպայի առաջնությանն Ուկրաինան մասնակցել է 2012 թ., սակայն այն ժամանակ այդ իրավունքն ստացել է ոչ թե արդյունքների շնորհիվ, այլ՝ որպես Լեհաստանի հետ հյուրընկալող երկիր: Թիմն ուղեգիրը նվաճեց հոկտեմբերի 14-ին՝ 8-րդ տուրի շրջանակներում Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիային տանը հաղթելուց հետո (2:1): Որակավորման փուլում Ուկրաինան մեկ անգամ էլ հյուրընկալվելիս ոչ-ոքի էր խաղացել խմբի անվիճելի ֆավորիտի հետ (0:0): Ուկրաինան 19 միավորով առաջինն է, իսկ 2-րդ ուղեգրի համար 11 միավոր ունեցող Պորտուգալիան պետք է պայքարի 10 միավոր ունեցող Սերբիայի դեմ:
G խմբում իրեն արդեն հանգիստ կարող է զգալ Լեհաստանը: 19 միավորով առաջինն է: 2-րդ ուղեգրի հիմնական հավակնորդն այստեղ Ավստրիան է: 16 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում: 5 միավորով գերազանցում է մոտակա հետապնդողին՝ Մակեդոնիային:
I խմբում մրցաշարային առումով ամեն ինչ որոշված է: Այստեղ 2 ուղեգրերի տերերն էլ հայտնի են՝ Բելգիա եւ Ռուսաստան: Որակավորման փուլի ավարտից 2 տուր առաջ Բելգիան 24 միավորով առաջինն է: Ռուսաստանը զիջում է 3 միավորով ու 2-րդն է:
J խմբում, որտեղ հանդես է գալիս նաեւ Հայաստանը, 8 խաղում 8 հաղթանակով ու 24 միավորով արդեն խնդիրներ չունի Իտալիան: Աշխարհի քառակի չեմպիոնին այս խմբից միանալու լուրջ հայտ է ներկայացրել Ֆինլանդիան: Երեկ սեփական հարկի տակ Հայաստանին խոշոր հաշվով (3:0) հաղթելուց հետո մնում է ընտրական փուլը հասցնել տրամաբանական ավարտին: Ֆիններն ունեն 15 միավոր՝ մոտակա հետապնդողներին՝ Հայաստանին ու Բոսնիա եւ Հերցեգովինային գերազանցում է 5 միավորով: Եթե անկանխատեսելի զարգացումներ չլինեն, մնացած խաղացանկը հաշվի առնելով՝ Ֆինլանդիային ոչ ոք չի խանգարի:
Այս պահին 10 խմբերում պատկերն այսպիսին է.
A խումբ
1.Անգլիա 15 միավոր
2.Չեխիա 12 միավոր
3.Կոսովո 11 միավոր
4.Չեռնոգորիա 3 միավոր
5.Բուլղարիա 3 միավոր
B խումբ
1.Ուկրաինա 19 միավոր
2.Պորտուգալիա 11 միավոր
3.Սերբիա 10 միավոր
4.Լյուքսեմբուրգ 4 միավոր
5.Լիտվա 1 միավոր
C խումբ
1.Հոլանդիա 15 միավոր
2.Գերմանիա 15 միավոր
3.Հյուսիսային Իռլանդիա 12 միավոր
4.Բելառուս 4 միավոր
5.Էստոնիա 1 միավոր
D խումբ
1.Իռլանդիա 12 միավոր
2.Դանիա 12 միավոր
3.Շվեյցարիա 11 միավոր
4.Վրաստան 8 միավոր
5.Ջիբրալթար 0 միավոր
E խումբ
1.Խորվաթիա 14 միավոր
2.Հունգարիա 12 միավոր
3.Սլովակիա 10 միավոր
4.Ուելս 8 միավոր
5.Ադրբեջան 1 միավոր
F խումբ
1.Իսպանիա 20 միավոր
2.Շվեդիա 15 միավոր
3.Ռումինիա 14 միավոր
4.Նորվեգիա 11 միավոր
5.Ֆարերյան կղզիներ 3 միավոր
6.Մալթա 3 միավոր
G խումբ
1.Լեհաստան 19 միավոր
2.Ավստրիա 16 միավոր
3.Մակեդոնիա 11 միավոր
4.Սլովենիա 11 միավոր
5.Իսրայել 11 միավոր
6.Լատվիա 0 միավոր
H խումբ
1.Թուրքիա 19 միավոր
2.Ֆրանսիա 19 միավոր
3.Իսլանդիա 15 միավոր
4.Ալբանիա 12 միավոր
5.Անդորրա 3 միավոր
6.Մոլդովա 3 միավոր
I խումբ
1.Բելգիա 24 միավոր
2.Ռուսաստան 21 միավոր
3.Կիպրոս 10 միավոր
4.Շոտլանդիա 9 միավոր
5.Ղազախստան 7 միավոր
6.Սան Մարինո 0 միավոր
J խումբ
1.Իտալիա 24 միավոր
2.Ֆինլանդիա 15 միավոր
3.Հայաստան 10 միավոր
4.Բոսնիա եւ Հերցեգովինա 10 միավոր
5.Հունաստան 8 միավոր
6.Լիխտենշտեյն 2 միավոր
Որակավորման փուլի վերջին 2 տուրերը կկայանան նոյեմբերի 14-19-ը: Հայաստանը նոյեմբերի 15-ին կընդունի Հունաստանին, իսկ 18-ին կհյուրընկալվի Իտալիային:
Ընտրական փուլի արդյունքներով կորոշվեն Եվրոպայի 2020 թ. առաջնության 20 մասնակիցները: Մնացած 4 ուղրեգրերը կխաղարկվեն 2020 թ. մարտին կայանալիք փլեյ-օֆում, որին կմասնակցեն Ազգերի լիգայի արդյունքներով դրան մասնակցելու իրավունք ստացած 16 թիմերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT