2019 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ․ Դավիթ Անանյան

2019 թվականի ինն ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 79.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Այս մասին այսօր՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

2019-ի ինն ամսվա համար սահմանված էր հավաքագրել 1 տրլն 26.2 մլրդ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարվել է 52.9 մլրդ դրամ կամ 5.2 տոկոս․

«Մենք կանխատեսում էինք, որ երրորդ եռամսյակի թերակատարումը կլինի 20-25 մլրդ, սակայն, ըստ էության, այն կազմել է 10 մլրդ»,- ասաց Անանյանը:

Նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 62 մլրդ-ով գերակատարել էր նախատեսված հավաքագրման գումարը: Այսինքն՝ ստացվում է, որ առաջին կիսամյակի գերակատարված գումարի շնորհիվ է ՊԵԿ-ն ինն ամիսների դրությամբ գերակատարում ունեցել եւ երրորդ եռամսյակում շուրջ 10 մլրդ պակաս հավաքագրել նախատեսվածից, որի մասին էլ ասաց ՊԵԿ նախագահը:

2018 թվականի ինն ամսվա կատարողականը եղել է 887.7 մլրդ դրամ, այսինքն՝ այս տարի նախորդ տարվա համեմատ հավաքագրվել է 191.5 մլրդ դրամով ավելի կամ 21.6 տոկոս:

Տպել
3773 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են