Ոստիկանությունն ուսումնասիրում է Սանասարյանի կողմից անչափահաս երեխայի վրաերթի ենթարկելու վերաբերյալ հրապարակումները

Ոստիկանությունն ուսումնասիրում է Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին մամուլի հրապարակումները: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը․

«Հրապարակումներին ոստիկանությունը ծանոթ է, անհրաժեշտ ուսումնասիրություն է կատարվում, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ մամուլում լուր էր տարածվել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Ըստ այդ հրապարակումների՝ վրաերթը չի գրանցվել ոստիկանությունում եւ Սանասարյանը, իբրեւ, դրա համար օգտագործել է իր բոլոր լծակները։

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը նախ հերքել էր այս տեղեկությունները, ապա ֆեյսբուքյան գրառումով հայտնել, որ մեղադրանքը շինծու է՝ մի ստախոս կնոջ կողմից:

Սանասարյանի պնդմամբ՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելիս դիպչել է իր մեքենային եւ ընկել գետնին։ Նա նշել է, որ հետաքրքրվել է երեխայի առողջությամբ, նրանց հետ գնացել է ԲԿ․

«Նախորդ գրառմամբ հայտարարեցի, որ շառ են անում եւ ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել, որին հետեւեց մի շինծու մեղադրանք՝ մի ստախոս կնոջ կողմից, ում երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելիս դիպավ մեքենային, ընկավ գետնին։ Որից հետո ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ելնելով՝ իրենց հետ միասին գնացել եմ բժշկական կենտրոն, որտեղ զննել են երեխային եւ ասել, որ ոչ մի խնդիր չկա։ 

Հաջորդ օրը կինը նորից զանգեց ու ասաց՝ նորից ստուգման կարիք կա, նորից գործերս թողած՝ գնացի ժամերով հիվանդանոցում անցկացրի, նորից ռենտգեն արեցին ու նորից ասացին, որ խնդիր չկա։

Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց այդ կինն ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում եւ սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի՝ իր երեխային վրաերթի եմ ենթարկել: Այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասաց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է։

Կրկին մարդասիրությունից ելնելով՝ ամեն օր հետաքրքրվել եմ երեխայի որպիսությունից, մինչեւ այն օրը, երբ գումարի վերաբերյալ մերժում ստանալով՝ ինձանից պահանջեցին այլեւս չհետաքրքրվել երեխայով։

Հարց. ինչո՞ւ հիվանդանոցում չասաց, որ վրաերթ է տեղի ունեցել ու ոստիկանություն չի դիմել.

Պատասխան. քանի որ նման բան չէր եղել, վկաներ կան, իսկ եթե նման բան ասեր, սուտ մատնության համար պատասխանատվության էր ենթարկվելու։

Հ.Գ. հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով. պետք է պատասխանատվության ենթարկեն, որ անմեղ մարդկանց նկատմամբ շառ չանեն կամ քաղաքական կինոների մեջ դերակատարում չստանձնեն։

Հ.Հ.Գ. Ցավում եմ, որ ծնողը կարող է իր երեխային օգտագործել՝ փող շորթել փորձելու համար»,- գրել է Սանասարյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3567 դիտում

Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն

Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ

Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ

Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները

Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան

ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը

Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում